https://arm.sputniknews.ru/20220424/glkhavvor-havaqateghin-jardi-dzvorn-e-shirakum-hargel-e-hajvoc-ceghaspanutjan-zvoheri-hishataky-41255156.html
Գլխավոր հավաքատեղին «Ջարդի» ձորն է. Շիրակում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
Գլխավոր հավաքատեղին «Ջարդի» ձորն է. Շիրակում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
Sputnik Արմենիա
Շիրակի ու Լոռու մարզերի բնակիչները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար հավաքվում են Հերհերի ձորում։ 24.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-24T15:59+0400
2022-04-24T15:59+0400
2022-04-24T21:08+0400
տեսանյութեր
տեսանյութ
շիրակի մարզ
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41253926_0:0:1280:720_1920x0_80_0_0_2e19e96fae5f4edc083e22b17d4bc79f.jpg
Շիրակի մարզում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող միջոցառումներն ազդարարվեցին Շիրակի ու Արթիկի թեմերի եկեղեցիներում՝ ոգեկոչման պատարագներով:Պատարագից հետո մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները ոտքով շարժվեցին դեպի Գյումրու «Բարեկամության» պուրակ ու հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ։ Իսկ գլխավոր հավաքատեղին, ինչպես միշտ, Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձորն էր:Շիրակի ու Լոռու մարզերի բնակիչները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար հավաքվում են «Ջարդի» ձորում, որտեղ տեղադրված խաչքարին ծաղիկներ են խոնարհում ու մեկ րոպե լռությամբ հարգում անմեղ զոհերի հիշատակը:Նշենք, որ ըստ վկայությունների` հենց այստեղ՝ Հերհերի ձորում, իսկ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Ջարդի» ձորի տարածքում 1918-21 թվականներին նահատակվել է Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ:Ոչ թե միջազգային հանրության, այլ մեր բանակի վրա պետք է ջանք թափենք. Շիրակի թեմի առաջնորդ
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Գլխավոր հավաքատեղին Հերհերի ձորն է. Շիրակում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Sputnik Արմենիա
Գլխավոր հավաքատեղին Հերհերի ձորն է. Շիրակում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
2022-04-24T15:59+0400
true
PT1M00S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41253926_56:0:1016:720_1920x0_80_0_0_8a35a99c54cb3c2482f187a60838f393.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, շիրակի մարզ, հայոց ցեղասպանություն, видео
տեսանյութեր, տեսանյութ, շիրակի մարզ, հայոց ցեղասպանություն, видео
Գլխավոր հավաքատեղին «Ջարդի» ձորն է. Շիրակում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
15:59 24.04.2022 (Թարմացված է: 21:08 24.04.2022) Շիրակի ու Լոռու մարզերի բնակիչները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար հավաքվում են Հերհերի ձորում։
Շիրակի մարզում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող միջոցառումներն ազդարարվեցին Շիրակի ու Արթիկի թեմերի եկեղեցիներում՝ ոգեկոչման պատարագներով:
Պատարագից հետո մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները ոտքով շարժվեցին դեպի Գյումրու «Բարեկամության» պուրակ ու հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ։ Իսկ գլխավոր հավաքատեղին, ինչպես միշտ, Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձորն էր:
Շիրակի ու Լոռու մարզերի բնակիչները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար հավաքվում են «Ջարդի» ձորում, որտեղ տեղադրված խաչքարին ծաղիկներ են խոնարհում ու մեկ րոպե լռությամբ հարգում անմեղ զոհերի հիշատակը:
«Մենք այսօր մեր խոնարհումն ենք բերել անմեղ զոհերին, միևնույն ժամանակ, շնորհակալ ենք այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Հուսով ենք, որ այդ պետությունների թիվը կավելանա՝ այլևս երբեք թույլ չտալով նման ոճրագործություններ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյան՝ նշելով, որ հզոր երկիր ունենալու համար հայությունը պետք է համախմբվի
Նշենք, որ ըստ վկայությունների` հենց այստեղ՝ Հերհերի ձորում, իսկ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Ջարդի» ձորի տարածքում 1918-21 թվականներին նահատակվել է Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ: