00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
28 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Տիգրան Ավինյան
Եթե ճիշտ եղաք՝ ես Նազարյանին էլ կհեռացնեմ․Ավինյան
09:24
9 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե գործածելու չեն, ի՞նչ անենք դրանք. փոխնախարարը՝ բանակի գույքը վաճառքի հանելու մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրման Սարգսյան
Արման Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2022
Արման Սարգսյան
Բաժանորդագրվել
Արման Սարգսյանը վստահեցնում է` ամեն ինչ արվում է ուժեղ բանակ ունենալու համար։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Պաշտպանության նախարարության ողջ գույքը ՀՀ–ինն է, և երբ այդ գույքը օգտագործման համար պիտանի չէ, վաճառվում է։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` անդրադառնալով գույքի վաճառքի լուրերին։
Օրերս լուր տարածվեց, որ կառավարությունը Երևանում և մարզերում պաշտպանության նախարարությանը պատկանող 72 անշարժ գույք է վաճառքի հանել: ՊՆ–ն պարզաբանում տարածեց` նշելով, որ այն դեպքերում, երբ վերանում է որևէ տարածքի շահագործման նպատակահարմարությունը, դրանց` որպես պետական գույքի արդյունավետ կառավարումը ենթադրում է փոխանցում պետական մասնագիտացված կառույցի։ Հակառակ դեպքում ՊՆ–ն հավելյալ ռեսուրսներ է ծախսում դրանց պահպանության համար։
«Եթե գույքը ՀՀ–ինն է, նախարարությունն էլ գտնում է, որ որևէ մեկին դա պետք չէ, գործածելու համար անարդյունավետ չէ, ի՞նչ անենք։ Օրինակ` ՔԿՀ–ներ ունենք փակված, և եթե այդ գույքը վաճառվի, որևէ խնդիր տեսնելո՞ւ եք այդ հարցում»,–ասաց փոխնախարարը։
Դիտարկմանը, թե դրանք կարող էր ՊՆ–ն վաճառել, և ստացված գումարը բանակին կգնար, Սարգսյանը պատասխանեց, որ բանակը պահվում է բյուջեի միջոցներով` խնդիրները արտաբյուջետային միջոցներով չեն կարգավորվում, և պետության կողմից անընդհատ միջոցներ են տրվում բանակին։
Լրագրողների հարցին, թե այս օրհասական պահին ինչ քայլեր են արվում, որպեսզի բանակն ուժեղանա, Սարգսյանը պատասխանեց, թե օրհասական վիճակում չենք, ամեն ինչ էլ արվում է. «Մեր բարեփոխումներն արդեն մեկնարկել են, և այն, ինչ արվում է, արվում է ուժեղ բանակ ունենալու համար։ Արդյունքները կտեսնեք, երբ ուզենաք տեսնել։ Կան մարդիկ և քաղաքական ուժեր, որոնք չեն ուզում տեսնել»։
Ինչ վերաբերում է բնագծերի կահավորմանը, փոխնախարարը նշեց, որ պատերազմից հետո սահմանի փոփոխություն է եղել, և հիմա նոր բնագծերն են կառուցվում, արդիականացվում։ Նա վստահեցրեց` վերջին 1.5 տարվա ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել զինվորների սոցիալական հարցերը լուծելու, բանակի արդիականացնելու և զենք գնելու համար։
Լրահոս
0