https://arm.sputniknews.ru/20220424/azatutjan-hraparakum-cucadrvel-e-majrik-filmy-41264207.html
Ազատության հրապարակում ցուցադրվել է «Մայրիկ» ֆիլմը
Ազատության հրապարակում ցուցադրվել է «Մայրիկ» ֆիլմը
Sputnik Արմենիա
1991թ.–ն նկարահանված ֆիլմը պատմում է 1921թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանից Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին: 24.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-24T20:58+0400
2022-04-24T20:58+0400
2022-04-24T20:59+0400
ազատության հրապարակ
ֆիլմ
հայոց ցեղասպանություն
«5165» ազգային շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41264033_0:152:1268:865_1920x0_80_0_0_60e04b309511e9f8b11d4eec8ad410fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում երեկոյան բացօթյա կինոդիտում է կազմակերպվել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Քաղաքացիները հնարավորություն են ունեցել Օպերայի և բալետի թատրոնի շենքի հարթակում տեղադրված էկրանի վրա դիտելու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը։Հիշատակի ու օգեկոչման այս յուրօրինակ ակցիան կազմակերպել է ընդդիմադիր «5165» շարժումը։1991թ–ն նկարահանված ֆիլմը պատմում է 1921թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանից Ֆրանսիայի Մարսել քաղաք տեղափոխված հայ ընտանիքի մասին: Տան միակ երեխայի` 6-ամյա Ազատ հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի դժվարին կյանքի պատմությունը` լի դառնություններով, բայց նաև` պարուրված միմյանց նկատմամբ անսահման սիրով և հոգատարությամբ:Ազատ Զաքարյանը Ֆրանսիա է գաղթում ծնողների և երկու մորաքույրների հետ: Ընտանիքի մեծերը շատ բաներից են զրկում իրենց` հանուն երեխայի կրթության և լավ ապագայի։Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորել են Ռիշար Բերրին, Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շարիֆը։
ազատության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41264033_69:0:1222:865_1920x0_80_0_0_a2178c01f0ae30d842706d1e92c9fea3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ազատության հրապարակ, ֆիլմ, հայոց ցեղասպանություն, «5165» ազգային շարժում
ազատության հրապարակ, ֆիլմ, հայոց ցեղասպանություն, «5165» ազգային շարժում
Ազատության հրապարակում ցուցադրվել է «Մայրիկ» ֆիլմը
20:58 24.04.2022 (Թարմացված է: 20:59 24.04.2022) 1991թ.–ն նկարահանված ֆիլմը պատմում է 1921թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանից Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում երեկոյան բացօթյա կինոդիտում է կազմակերպվել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Քաղաքացիները հնարավորություն են ունեցել Օպերայի և բալետի թատրոնի շենքի հարթակում տեղադրված էկրանի վրա դիտելու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը։
Հիշատակի ու օգեկոչման այս յուրօրինակ ակցիան կազմակերպել է ընդդիմադիր «5165» շարժումը։
1991թ–ն նկարահանված ֆիլմը պատմում է 1921թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանից Ֆրանսիայի Մարսել քաղաք տեղափոխված հայ ընտանիքի մասին: Տան միակ երեխայի` 6-ամյա Ազատ հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի դժվարին կյանքի պատմությունը` լի դառնություններով, բայց նաև` պարուրված միմյանց նկատմամբ անսահման սիրով և հոգատարությամբ:
Ազատ Զաքարյանը Ֆրանսիա է գաղթում ծնողների և երկու մորաքույրների հետ: Ընտանիքի մեծերը շատ բաներից են զրկում իրենց` հանուն երեխայի կրթության և լավ ապագայի։
Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորել են Ռիշար Բերրին, Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շարիֆը։