https://arm.sputniknews.ru/20220424/ancjali-sev-ejeri-hishatakumy-hancagvortsutjuny-kankhelu-ughecujc-e-hunastani-varchapet-41251249.html
Անցյալի սև էջերի հիշատակումը հանցագործությունը կանխելու ուղեցույց է. Հունաստանի վարչապետ
Անցյալի սև էջերի հիշատակումը հանցագործությունը կանխելու ուղեցույց է. Հունաստանի վարչապետ
Sputnik Արմենիա
Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1996թ.-ին։ Իսկ 2014թ.-ին ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել։ 24.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-24T14:16+0400
2022-04-24T14:16+0400
2022-04-24T14:25+0400
հունաստան
հայոց ցեղասպանություն
վարչապետ
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/06/24786375_0:225:2841:1823_1920x0_80_0_0_7cf4bfb4d3f0ddf6573619474206c786.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել։Նշենք, որ Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1996թ.-ին, իսկ 2014թ.-ին օրենք է ընդունել, որով ցեղասպանության ժխտման համար նախատեսված է 3 տարվա ազատազրկում կամ 30 000 եվրո տուգանք։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/06/24786375_54:0:2785:2048_1920x0_80_0_0_ccba667a8b374ae4db3d86bd656ec41c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունաստան, հայոց ցեղասպանություն, վարչապետ, ուղերձ
հունաստան, հայոց ցեղասպանություն, վարչապետ, ուղերձ
Անցյալի սև էջերի հիշատակումը հանցագործությունը կանխելու ուղեցույց է. Հունաստանի վարչապետ
14:16 24.04.2022 (Թարմացված է: 14:25 24.04.2022) Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1996թ.-ին։ Իսկ 2014թ.-ին ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել։
«107 տարի է անցել Հայոց ցեղասպանության մեկնարկից, ինչպես նաև 1,5 միլիոն մարդու համակարգված բնաջնջումից: Մենք հարգում ենք զոհերի հիշատակը: Անցյալի սև էջերի հիշատակումն ուղեցույց է ապագայում նման հանցագործությունները կանխելու համար: Մեր գլխավոր մտահոգությունն է ապահովել խաղաղ ապագա և փոխադարձ հարգանք բոլորի համար»,- Twitter–ի իր պաշտոնական էջում գրել է հույն պաշտոնյան։
Նշենք, որ Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1996թ.-ին, իսկ 2014թ.-ին օրենք է ընդունել, որով ցեղասպանության ժխտման համար նախատեսված է 3 տարվա ազատազրկում կամ 30 000 եվրո տուգանք։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին
ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։