https://arm.sputniknews.ru/20220424/amn-nakhagahn-amenamja-ugherdzum-dardzjal-ogtagvortsel-e-ceghaspanutjun-ezrujty-41255795.html
ԱՄՆ նախագահն ամենամյա ուղերձում դարձյալ օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը
ԱՄՆ նախագահն ամենամյա ուղերձում դարձյալ օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը
Sputnik Արմենիա
Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ–ը ճանաչում է Ցեղասպանությունը վերապրած ազգի ցավը և հարգում պատմությունը։ 24.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-24T16:09+0400
2022-04-24T16:09+0400
2022-04-24T16:10+0400
ջո բայդեն
ամն
հայաստան
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1d/38089766_0:0:3140:1767_1920x0_80_0_0_5e014ac9e41e0832bd7bb069017b4f1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց Ցեղասպանության տարելիցի առթիվ ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այսօր օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը։«1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին։ Այսպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը: Այսօր մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերին և սգում ենք այն մարդկանց ողբերգական կորուստը, ովքեր տեղահանվել, կոտորվել կամ մահվան երթի են դատապարտվել բնաջնջման արշավի ժամանակ»,– ասված է ուղերձում։Բայդենը նշում է, որ այսօր պահն է նաև մտածելու հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին, որի շնորհիվ Ցեղասպանությունը վերապրելուց հետո հայ ժողովուրդը վճռական է տրամադրված վերականգնելու իր համայնքը, մշակույթը, հաճախ՝ այլ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:Նա հայտարարել է, որ 107 տարի անց ամերիկյան ժողովուրդը շարունակում է հարգել Ցեղասպանության ժամանակ զոհված բոլոր հայերի հիշատակը։2021թ–ի ուղերձում ԱՄՆ նախագահն առաջին անգամ արտասանել էր «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։Հետաքրքրական է, որ ուղերձի շատ դրույթներ գրեթե անփոփոխ կրկնում են անցյալ տարվա ուղերձի դրույթները։ Մինչ ԱՄՆ նախագահ ընտրվելը Ջո Բայդենը խոստացել էր, որ երկրի ղեկավար դառնալու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը:Հիշեցնենք` ԱՄՆ միակ ղեկավարը, որ հրապարակային ելույթում արտասանել է «ցեղասպանություն» բառը, 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր, որի քաղաքական խորհրդատուն ու ելույթներ գրողը հայազգի Քեն Խաչիկյանն էր։ԱՄՆ գրեթե բոլոր նախագահները մինչ իրենց ընտրությունը խոսել են Հայոց ցեղասպանության մասին, բայց ընտրություններից հետո մոռացել են իրենց խոստումը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1d/38089766_409:0:3140:2048_1920x0_80_0_0_b6e05638ce30f630ae6bb5b419e7b2b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջո բայդեն, ամն, հայաստան, հայոց ցեղասպանություն
ջո բայդեն, ամն, հայաստան, հայոց ցեղասպանություն
ԱՄՆ նախագահն ամենամյա ուղերձում դարձյալ օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը
16:09 24.04.2022 (Թարմացված է: 16:10 24.04.2022) Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ–ը ճանաչում է Ցեղասպանությունը վերապրած ազգի ցավը և հարգում պատմությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց Ցեղասպանության տարելիցի առթիվ ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այսօր օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը։
«1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին։ Այսպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը: Այսօր մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերին և սգում ենք այն մարդկանց ողբերգական կորուստը, ովքեր տեղահանվել, կոտորվել կամ մահվան երթի են դատապարտվել բնաջնջման արշավի ժամանակ»,– ասված է ուղերձում։
Բայդենը նշում է, որ այսօր պահն է նաև մտածելու հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին, որի շնորհիվ Ցեղասպանությունը վերապրելուց հետո հայ ժողովուրդը վճռական է տրամադրված վերականգնելու իր համայնքը, մշակույթը, հաճախ՝ այլ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:
«Ամերիկահայերը Միացյալ Նահանգների կառուցվածքի կենսական մասն են։ Նրանք մեր ազգին դարձնում են ավելի ուժեղ և դինամիկ, թեև շարունակում կրել իրենց նախնիների կրած ողբերգության պատմությունը: Մենք ճանաչում ենք նրանց ցավը և հարգում նրանց պատմությունը»,–ասել է ԱՄՆ նախագահը:
Նա հայտարարել է, որ 107 տարի անց ամերիկյան ժողովուրդը շարունակում է հարգել Ցեղասպանության ժամանակ զոհված բոլոր հայերի հիշատակը։
2021թ–ի ուղերձում ԱՄՆ նախագահն առաջին անգամ արտասանել էր «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։
Հետաքրքրական է, որ ուղերձի շատ դրույթներ գրեթե անփոփոխ կրկնում են
անցյալ տարվա ուղերձի դրույթները։
Մինչ ԱՄՆ նախագահ ընտրվելը Ջո Բայդենը խոստացել էր, որ երկրի ղեկավար դառնալու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Հիշեցնենք` ԱՄՆ միակ ղեկավարը, որ հրապարակային ելույթում արտասանել է «ցեղասպանություն» բառը, 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր, որի քաղաքական խորհրդատուն ու ելույթներ գրողը հայազգի Քեն Խաչիկյանն էր։
ԱՄՆ գրեթե բոլոր նախագահները մինչ իրենց ընտրությունը խոսել են Հայոց ցեղասպանության մասին, բայց ընտրություններից հետո մոռացել են իրենց խոստումը։