https://arm.sputniknews.ru/20220424/afghan-u-egiptaci-aktivistnern-u-emenci-khaghagharary-avrvoraji-ajs-tarva-hervosnern-en-41262819.html
Աֆղան ու եգիպտացի ակտիվիստներն ու եմենցի խաղաղարարը «Ավրորայի» այս տարվա հերոսներն են
Աֆղան ու եգիպտացի ակտիվիստներն ու եմենցի խաղաղարարը «Ավրորայի» այս տարվա հերոսներն են
Sputnik Արմենիա
Հերոսներից մեկը հետագայում կճանաչվի 2022 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր և կստանա 1 միլիոն դոլար պարգև։ 24.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-24T20:04+0400
2022-04-24T20:04+0400
2022-04-24T20:05+0400
ավրորա
հայաստան
մրցանակաբաշխություն
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41258060_0:0:1600:901_1920x0_80_0_0_e9bf51010523374349f07f31ae1a5e2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2022 թվականի հերոսների անունները, որոնք ընտրվել են իրենց բացառիկ ազդեցության, խիզախության և իրենց կյանքը հանուն ուրիշների վտանգելու պատրաստակամության համար։2022 թվականի հերոսներն են• խաղաղության ակտիվիստ եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր, 25 տարի աֆղան կանանց կրթության հասանելիության համար պայքարող Ջամիլա Աֆղանին:• Եգիպտացի փաստաբան, դատարանում քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանող Մահինուր էլ-Մասրին, ով մի քանի անգամ ձերբակալվել ու բանտարկվել է իր այդ գործունեության համար, բայց շարունակում է մնալ իր երկրում դրական փոփոխությունների առաջամարտիկ։• Եմենի խաղաղության ակտիվիստ և միջնորդ-բանակցող Հադի Ջուման, ով զբաղվում է ռազմագերիների փոխանակմամբ ու առաջնագծից զոհվածների մարմինները դուրս բերելով։«Այս ականավոր ժամանակակից հերոսները հիշեցնում են մեզ, որ նույնիսկ ամենամռայլ ժամանակներում մեր պայծառ ապագան նրանց ձեռքերում է, ովքեր հավատում են դրան և պատրաստ են ամեն ինչ անել այն պաշտպանելու համար», -այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լորդ Արա Դարզին:Ներկայացված հերոսներից մեկը վերջնական ընտրության արդյունքում կճանաչվի 2022 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր և կստանա 1 միլիոն դոլար մրցանակ` Հայոց ցեղասպանությունը վերապրած բոլոր մարդկանց անունից և ի երախտագիտություն նրանց փրկիչներին` ամբողջ աշխարհում մարդասիրական խնդիրները լուծելու համար։2022թ.-ին «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը պաշտոնապես բացվեց 2021 թ. ապրիլի 24-ին: 633 առաջադրում է եղել 62 երկրից՝ ներառյալ ԱՄՆ–ից, Բրազիլիայից, Հայաստանից, Հնդկաստանից, Նիգերիայից, Չեխիայից, Պակիստանից, Ռուանդայից, Վրաստանից ու Ուկրաինայից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41258060_177:0:1600:1067_1920x0_80_0_0_3b2f608e135a269652943514db67a269.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավրորա, հայաստան, մրցանակաբաշխություն, հայոց ցեղասպանություն
ավրորա, հայաստան, մրցանակաբաշխություն, հայոց ցեղասպանություն
Աֆղան ու եգիպտացի ակտիվիստներն ու եմենցի խաղաղարարը «Ավրորայի» այս տարվա հերոսներն են
20:04 24.04.2022 (Թարմացված է: 20:05 24.04.2022) Հերոսներից մեկը հետագայում կճանաչվի 2022 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր և կստանա 1 միլիոն դոլար պարգև։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2022 թվականի հերոսների անունները, որոնք ընտրվել են իրենց բացառիկ ազդեցության, խիզախության և իրենց կյանքը հանուն ուրիշների վտանգելու պատրաստակամության համար։
2022 թվականի հերոսներն են
• խաղաղության ակտիվիստ եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր, 25 տարի աֆղան կանանց կրթության հասանելիության համար պայքարող Ջամիլա Աֆղանին:
• Եգիպտացի փաստաբան, դատարանում քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանող Մահինուր էլ-Մասրին, ով մի քանի անգամ ձերբակալվել ու բանտարկվել է իր այդ գործունեության համար, բայց շարունակում է մնալ իր երկրում դրական փոփոխությունների առաջամարտիկ։
• Եմենի խաղաղության ակտիվիստ և միջնորդ-բանակցող Հադի Ջուման, ով զբաղվում է ռազմագերիների փոխանակմամբ ու առաջնագծից զոհվածների մարմինները դուրս բերելով։
«Այս ականավոր ժամանակակից հերոսները հիշեցնում են մեզ, որ նույնիսկ ամենամռայլ ժամանակներում մեր պայծառ ապագան նրանց ձեռքերում է, ովքեր հավատում են դրան և պատրաստ են ամեն ինչ անել այն պաշտպանելու համար», -այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լորդ Արա Դարզին:
Ներկայացված հերոսներից մեկը վերջնական ընտրության արդյունքում կճանաչվի 2022 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր և կստանա 1 միլիոն դոլար մրցանակ` Հայոց ցեղասպանությունը վերապրած բոլոր մարդկանց անունից և ի երախտագիտություն նրանց փրկիչներին` ամբողջ աշխարհում մարդասիրական խնդիրները լուծելու համար։
«Ամեն տարի ակնածանքով եմ վերաբերվում այն նշանավոր հերոսներին, որոնց աջակցում է նախաձեռնությունը և նրանց աշխատանքին: Նրանք հաղթահարում են անչափելի դժվարություններ աներևակայելի հանգամանքներում, երբ բոլոր շանսերը նրանց դեմ են, և այնուամենայնիվ նրանց մարդասիրությունը, հավատը, քաջությունը թույլ են տալիս շարունակել ընթացքը: Ես իսկապես հուսով եմ, որ աշխարհը կսովորի նրանցից, և դրա արդյունքում կդառնա շատ ավելի լավ տեղ», - ասել է 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան:
2022թ.-ին «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը պաշտոնապես բացվեց 2021 թ. ապրիլի 24-ին: 633 առաջադրում է եղել 62 երկրից՝ ներառյալ ԱՄՆ–ից, Բրազիլիայից, Հայաստանից, Հնդկաստանից, Նիգերիայից, Չեխիայից, Պակիստանից, Ռուանդայից, Վրաստանից ու Ուկրաինայից: