00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն Արևմուտքի դեմ ավելի սարսափելի զենք ունի, քան հրթիռներն են

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցՑորենի բերքահավաք
Ցորենի բերքահավաք - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2022
Բաժանորդագրվել
Ռուսական էներգառեսուրսներից հրաժարվելու՝ Արևմուտքի հուսահատ փորձերը լրատվական երկնակամարում ամբողջությամբ մթագնել են մեկ այլ ճակատ, որի կարևորությունը մի քանի անգամ ավելի բարձր է ցանկացած ածխաջրածնից։
Սերգեյ Սավչուկ
Արտասահմանյան մամուլը չոր փաստում է, որ 4 առաջատար համաշխարհային ագրոարդյունաբերական համալիրները` Archer Daniels Midland-ը (ADM), Bunge-ն, Cargill-ն ու Louis Dreyfus-ը, որոնք շուկայում ավելի հայտնի են ABCD հավաքական հապավումով, հրաժարվում են փակել իրենց ձեռնարկությունները Ռուսաստանում, և ակնկալել, որ դրանք կհեռանան այստեղից, ամենևին պետք չէ։
Ընդ որում, այստեղ հետաքրքրական է, նախևառաջ, հրապարակման ընդհանուր տոնայնությունը։ Էներգետիկ ընկերությունների և նույնիսկ Գերմանիայի նման (որոնց՝ Մոսկվայի հետ երկար տարիների հարաբերությունները խզելու հարցում ոչ բավարար ակտիվ գործողությունների համար, կոլեկտիվ կերպով ոտնահարում են հանրային քննադատության երկաթապատ կոշիկներով) երկրների ֆոնին ագրոարդյունաբերողների դեմարշն ակնհայտորեն փորձում են ամեն կերպ սքողել և թաքցնել այլ իրադարձությունների հետևում։ Եվ դա այն դեպքում, երբ գյուղատնտեսության հսկաների քառյակը մարտի սկզբին հայտարարեց այն մասին, որ ԵՄ-ի պատժամիջոցների հետ կապված` կփակի իր ռուսական ընկերությունները, իսկ օրերս հրաժարվեց իր խոսքից` բավական համառոտ կերպով հայտնելով, որ մնում է։
Ստամբուլում օրերն են հաշվում, թե երբ ռուսական ձեթը կհասնի Թուրքիա
Այստեղ որևէ զարմանալի բան չկա. բավական է միայն մի փոքր խորանալ շուկայական դինամիկայի և վիճակագրության թվերի մեջ։
Այնպես է ստացվում, որ երբ խոսվում է մոլորակի կյանքում Ռուսաստանի դերի մասին, լրահոսում ամբողջովին գերիշխում է էներգետիկայի թեման ու, առաջին հերթին` բնական գազի։ Կապույտ վառելիքն, անկասկած, ժամանակակից տնտեսության մեջ առանցքային ռազմավարական ռեսուրս է, սակայն կան ռեսուրսներ, որոնք բազմակի կարևոր են, ընդ որում` այն աշխարհի համար, որը Ռուսաստանից դուրս է և շատ է ցանկանում նրան պատժել։ Խոսքը գյուղատնտեսական արտադրանքի մասին է, իսկ ավելի կոնկրետ` հացահատիկի, ձեթի, թռչնամսի և մի շարք այլ մթերքների։
Մենք սովորաբար հպարտանում ենք մեր տիեզերական հրթիռներով, ռազմարդյունաբերական համալիրի նորույթներով և ատոմային էներգետիկայում հասած հաջողություններով, ծիծաղում այն հին կատակի վրա, որ Ռուսաստանը բենզալցակայան երկիր է` մոռանալով հիշատակել այն մասին, որ այն նաև հացահատիկակայան և ձեթակայան է։ Իսկ ահա մեր արևմտյան գործընկերներն այդ մասին քաջատեղյակ են ու դրա համար չեն շտապում «ահաբեկել» սեփական ֆերմերներին, քանի որ քաղաքականությունը՝ քաղաքականությունով, իսկ ուտել ուզում են ամեն օր ու, ցանկալի է` օրական մի քանի անգամ։
Անցած տարիների ընթացքում մեր երկիրն առաջատար խաղացող է դարձել գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային շուկայում։ Առանձին ցուցանիշներով ռուսական մասնաբաժինն այնքան մեծ է, որ մատակարարումների արդեն իսկ հաստատված ալիքների վերացման փորձերը (ինչպես նավթի և գազի դեպքում), առանց չափազանցության, կարող են նույնիսկ ոչ թե ճգնաժամի պատճառ դառնալ, այլ ամենաիսկական սովի` մի ամբողջ տարածաշրջանում։
ՀՀ–ում ցորենի ինքնաբավությունը շատ ցածր է. ինչի՞ կհանգեցնի ՌԴ–Ուկրաինա հակամարտությունը
Արևմտյան աղբյուրները տխուր փաստում են, որ Ռուսաստանը ցորենի, ձեթի, եգիպտացորենի, գարու, տավարի մսի, թռչնամսի և շոկոլադի առանցքային արտադրողն է։ Դա, իհարկե, մեկ տարում չի տեղի ունեցել։ Այդ ընթացքում շուկայական կոնյունկտուրայի փոփոխման և հավանական եկամտի նկատմամբ սուր հոտառություն ունեցող արևմտյան ագրոհոլդինգները սկսեցին ակտիվորեն և զանգվածաբար ռուսական շուկա դուրս գալ։ Մոսկվան դեմ չէր. արտասահմանյան ընկերություններն անմիջական հասանելիություն էին ստանում սննդի հսկայական ռազմավարական պահուստներին, իսկ ռուսաստանյան ֆերմերները` արտոնյալ վարկեր, ժամանակակից տեխնիկա և առաջատար տեխնոլոգիաներ, ուսումնասիրությունների անցկացման և սելեկցիաների համար ցանքանյութ և մի շարք այլ բաներ։ Համագործակցության տարիների ընթացքում Մոսկվան անտեսանելի շղթաներով իրեն կապեց և՛ առանձին ընկերությունների, և՛ ամբողջական երկրների։ Մինչև վերջերս դա որևէ մեկին չէր մտահոգում։
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից հետո Արևմուտքը խելքը թռցրեց ու՝ ընկնելով հիստերիկ ցնցումների մեջ, խոշոր բիզնեսից պահանջում է անհապաղ խզել Ռուսաստանի հետ ցանկացած հարաբերություն, որքան էլ թանկ դա նստի իրենց վրա։ Նշենք, որ ինչպես և ածխաջրածինների դեպքում, վերջնագիրը հնչեց գների կտրուկ աճի ժամանակահատվածում, որը պայմանավորված էր համավարակի վերջին ալիքով։
Ու եթե էներգետիկները գնալով ավելի շատ են տեղի տալիս ու ցուցադրաբար փորձում առանց վառելիքի աշխատող հավերժական շարժիչ ստեղծել, ապա ֆերմերներն առանց քաշվելու բոլոր երազկոտներին հիշեցնում են, որ Ռուսաստանն արևածաղկի ձեթի համաշխարհային շուկայի կեսն է և ցորենի առևտրի 24 տոկոսը։ Սա ոչ թե ռուսական քարոզչություն է, այլ Եվրահանձնաժողովի թարմ պաշտոնական տվյալներ. նա այստեղ ավելացնում է նաև Ուկրաինային, որտեղ գյուղատնտեսական սեզոնը հիմնական ոլորտային տարածքներում կարելի է ձախողված համարել։ Եթե շուկայից հանենք Ռուսաստանը և Ուկրաինան, ապա բավական աղետալի պատկեր կստացվի։

Մոսկվան և Կիևը միասին արտերկիր են ուղարկում 4 ձեթի շշից 3-ը, ցորենից պատրաստված հացաբուլկեղենի յուրաքանչյուր երրորդ արտադրանքը կրկին այստեղից է «սերում»։ Եվ եթե Վաշինգտոնը, Լոնդոնն ու Բրյուսելը համառություն դրսևորեն իրենց ռուսատյացության հարցում, հենց նշված համամասնությամբ կտուժի պարենային ռեսուրսների շուկան՝ բոլոր հետագա հետևանքներով. սննդամթերքի թանկացման, դեֆիցիտի և գնաճի տեսքով։

Նայենք շուկայի դինամիկան վերջին հինգ տարվա կտրվածքով։
Այդ ընթացքում Ռուսաստանն արտադրել ու համաշխարհային շուկա է մատակարարել ցորենի 19 տոկոսը։ ԱՄՆ-ն և Կանադան երկրորդ և երրորդ տեղում են` համապատասխանաբար 13 և 12 տոկոս ցուցանիշներով։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության (USDA) տվյալներով` մեր երկիրն այդ հինգ տարվա ընթացքում զավթել է ձեթի համաշխարհային առևտրի կեսը։ Զուտ համեմատության համար, եթե հաշվի չառնենք Ուկրաինան, ապա մնացած ամբողջ աշխարհը կարողացել է արտադրել ձեթի ընդամենը 17 տոկոսը, ձեթի, առանց որի սննդի պատրաստումը չեն պատկերացնում տասնյակ, եթե ոչ հարյուր միլիոնավոր մարդիկ` Դելիից մինչև Բուենոս Այրես։ Եգիպտացորենի ռուսական ցուցանիշները համեստ են. շուկայի ընդամենը 2 տոկոսը, սակայն այստեղ մեզ «աջակցում է» Ուկրաինան, որն այս տարի երաշխավորված չի արտահանի եգիպտացորենի 15 տոկոսը։
Ռուսաստանի գյուղատնտեսական հնարավոր բլոկադայի շուրջ ստեղծված աղմուկը հանգեցրել է նրան, որ նշված ապրանքախմբի գները կտրուկ բարձրացել են։ Ապրիլի կեսի դրությամբ ցորենի 1 տոննայի համար (free on board մատակարարման համակարգով) 405 դոլար էին խնդրում, ինչը 68 տոկոսով բարձր է մեկ տարի առաջվա գներից։ Արևածաղկի ձեթը ավելի էժան չէր, քան մեկ տոննայի դիմաց 1860 դոլարը, կրկին՝ 24 տոկոսով ավելի։ Եգիպտացորենի համար 334 դոլար էին խնդրում, այսինքն` զուտ թանկացումը 28 տոկոս է կազմել։
Ցորենի պաշարները սպառվում են, մարդկությանը կարող է սով սպառնալ
Եթե որևէ մեկը կարծի, թե մենք չափազանցնում ենք, ահա ձեզ ՄԱԿ-ի թարմ հաշվետվությունը։
ՄԱԿ-ի պարենամթերքի գլոբալ շուկայում ընթացիկ վիճակը գնահատվում է որպես աղետալի։
Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դևիդ Բիսլիի գնահատականի համաձայն` Ռուսաստանի հետ շուկայական հարաբերությունների խզումը կհանգեցնի նրան, որ օրինակ, միայն Եմենում շուրջ 8 մլն մարդ ստիպված կլինի կիսով չափ կրճատել ամենօրյա սննդակարգը։
Նրա հետ համակարծիք է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։ Նրա վարկածով` միջազգային իրավիճակի զարգացումն այս տեսքով կարող է սովի մատնել ավելի քան 13 մլն մարդու։ Թեև տիկին Շերմանն այս ամենն անվանում է «Ուկրաինա պուտինյան ներխուժման հետևանքներ»` ամոթխածաբար մոռանալով հիշատակել, որ Ռուսաստանն ինքնակամ չի փորձում պարենային մեկուսացման դիմել. նրան այնտեղ ջանասիրաբար խցկում է հավաքական Արևմուտքը։

Գեղեցիկ խոսքերի հետևում սեփական շահերն են։ Գերմանիայում արագ սննդի կետերի ռեստորանատերերն արդեն իսկ կարտոֆիլն ու այլ ուտեստները պատրաստում են յուղային խառնուրդներով, որոնցում արևածաղկի ձեթը կազմում է միայն 1/3-ը, իսկ մնացածը փոխարինվում է կանճրակի յուղով։ ԱՄՆ-ում միայն մարտ ամսին միսը, հավն ու ձուկը թանկացել են ավելի քան 13 տոկոսով՝ է՛լ ավելի իջեցնելով գործող նախագահի առանց այդ էլ ոչ այդքան բարձր վարկանիշը։

Այդ պատճառով էլ կարծում ենք, որ որևէ զարմանալի բան չկա, որ որևէ մեկը ոռնոցը չի կապում և չի պահանջում խաչին գամել ամերիկյան ագրոհոլդինգները` որոշելով պահպանել սեփական բիզնեսը Ռուսաստանի ներսում։ Առանց հեռախոսների և ինտերնետի կարելի է քիչ թե շատ ապրել, բայց ահա մի կտոր հաց ուզում ես ուտել ամեն օր։ Թեկուզ այն պատրաստված լինի տոտալիտար ռուսական ցորենով։
Լրահոս
0