https://arm.sputniknews.ru/20220423/nman-ban-chenq-tsragrum-saghateljany-tsitsernakaberdi-mutqy-pashinjani-hamar-pakelu-masin-41231041.html
Նման բան չենք ծրագրում. Սաղաթելյանը` Ծիծեռնակաբերդի մուտքը Փաշինյանի համար փակելու մասին
Նման բան չենք ծրագրում. Սաղաթելյանը` Ծիծեռնակաբերդի մուտքը Փաշինյանի համար փակելու մասին
Sputnik Արմենիա
Բազմահազարանոց բազմության մի մասը դեռ Կիևյան կամրջի վրա է, այստեղ պարզված է Արցախի Հանրապետության հսկայական դրոշը։ 23.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-23T23:15+0400
2022-04-23T23:15+0400
2022-04-23T23:23+0400
իշխան սաղաթելյան
ծիծեռնակաբերդ
ջահերով երթ
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/17/41224035_0:0:1600:901_1920x0_80_0_0_a29be780c95c9c19c6af72f683b2080e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ավանդական ջահերով երթը Երևանում մոտենում է ավարտին. մասնակիցների մի մասն արդեն Ծիծեռնակաբերդի բարձունքում են։ Բազմահազարանոց բազմության մի մասը դեռ Կիևյան կամրջի վրա է, այստեղ պարզված է Արցախի Հանրապետության հսկայական դրոշը։Երթին այս տարի ակտիվորեն մասնացում է ընդդիմությունը՝ ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ։ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «շատ քաղաքացիներ են իրեն դիմել Ծիծեռնակաբերդի ճանապարհը վարչապետի համար փակելու խնդրանքով»։Երթը կազմակերպվում է ամեն տարի, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից: Սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի երթը սկսվեց ոչ թե Ազատության, այլ Հանրապետության հրապարակից։Մինչև երթի մեկնարկը մասնակիցները վառել էին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները․ սա էլ էր նոր բան. նախորդ տարիներին այրվում էր միայն Թուրքիայի դրոշը։Հիշեցնենք` ջահերով երթն այս տարի կրում է խորհրդանշական «Զարթի՛ր, լաո» խորագիրը։Վաղը` ապրիլի 24–ին, համայն հայությունը նշելու է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը։
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/17/41224035_174:0:1597:1067_1920x0_80_0_0_813b08d14baadd2b7dbb60eb8b82bccd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխան սաղաթելյան, ծիծեռնակաբերդ, ջահերով երթ, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
իշխան սաղաթելյան, ծիծեռնակաբերդ, ջահերով երթ, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
Նման բան չենք ծրագրում. Սաղաթելյանը` Ծիծեռնակաբերդի մուտքը Փաշինյանի համար փակելու մասին
23:15 23.04.2022 (Թարմացված է: 23:23 23.04.2022) Բազմահազարանոց բազմության մի մասը դեռ Կիևյան կամրջի վրա է, այստեղ պարզված է Արցախի Հանրապետության հսկայական դրոշը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ավանդական ջահերով երթը Երևանում մոտենում է ավարտին. մասնակիցների մի մասն արդեն Ծիծեռնակաբերդի բարձունքում են։ Բազմահազարանոց բազմության մի մասը դեռ Կիևյան կամրջի վրա է, այստեղ պարզված է Արցախի Հանրապետության հսկայական դրոշը։
Երթին այս տարի ակտիվորեն մասնացում է ընդդիմությունը՝ ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ։
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «շատ քաղաքացիներ են իրեն դիմել Ծիծեռնակաբերդի ճանապարհը վարչապետի համար փակելու խնդրանքով»։
«Մենք նման բան չենք ծրագրում, բայց եթե իմ ձեռքը լիներ, Փաշինյանը Ծիծեռնակաբերդ ոտք չէր դնի։ Բայց ոչինչ, թող նայի էս բոլոր մարդկանց ու իմանա», - ասաց նա։
Երթը կազմակերպվում է ամեն տարի, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից: Սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի երթը սկսվեց ոչ թե Ազատության, այլ Հանրապետության հրապարակից։
Մինչև երթի մեկնարկը մասնակիցները վառել էին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները․ սա էլ էր նոր բան. նախորդ տարիներին այրվում էր միայն Թուրքիայի դրոշը։
Հիշեցնենք` ջահերով երթն այս տարի
կրում է խորհրդանշական «Զարթի՛ր, լաո» խորագիրը։
Վաղը` ապրիլի 24–ին, համայն հայությունը նշելու է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը։