https://arm.sputniknews.ru/20220423/avstrian-chi-ajakci-rusakan-gazi-embargvojin-41204860.html
Ավստրիան չի աջակցի ռուսական գազի էմբարգոյին
Ավստրիան չի աջակցի ռուսական գազի էմբարգոյին
Sputnik Արմենիա
Ավստրիայի ֆինանսների նախարարը շեշտել է, որ պատժամիջոցները պետք է առաջին հերթին ցավոտ լինեն Ռուսաստանի համար, ոչ թե Եվրամիության: 23.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-23T10:17+0400
2022-04-23T10:17+0400
2022-04-23T10:33+0400
ավստրիա
պատժամիջոցներ
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
ամն
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317162_0:0:1929:1085_1920x0_80_0_0_14a3441272bd41ca1a21279a12831104.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Ավստրիան չի աջակցի ռուսական գազի էմբարգոյին, քանի որ խիստ կախված է նրանից։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրունները։ Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել էր, որ Վիեննան, Բեռլինը և Բուդապեշտը դեմ են ռուսական գազի մատակարարումների նկատմամբ էմբարգո սահմանելուն, քանի որ պատժամիջոցները պետք է առաջին հերթին ցավոտ լինեն Ռուսաստանի, ոչ թե Եվրամիության համար:Նա հավելել է, որ ավստրիական արդյունաբերությունն այնքան է կախված ռուսական գազից, որ իրենք ուղղակի «ընտրության հնարավորություն չունեն»: Բրուններն ընդգծել է, որ իմաստ չունի պատժամիջոցներին միանալ, քանի որ դա ավստրիական տնտեսությանն ավելի մեծ հարված կհասցնի, քան ռուսականին:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 59-րդ օրը։
ավստրիա
ուկրաինա
դոնբաս
ամն
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317162_160:0:1883:1292_1920x0_80_0_0_f7628a145e1cb91e7c7c1d99ed7111f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավստրիա, պատժամիջոցներ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ամն, արևմուտք
ավստրիա, պատժամիջոցներ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ամն, արևմուտք
Ավստրիան չի աջակցի ռուսական գազի էմբարգոյին
10:17 23.04.2022 (Թարմացված է: 10:33 23.04.2022) Ավստրիայի ֆինանսների նախարարը շեշտել է, որ պատժամիջոցները պետք է առաջին հերթին ցավոտ լինեն Ռուսաստանի համար, ոչ թե Եվրամիության:
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Ավստրիան չի աջակցի ռուսական գազի էմբարգոյին, քանի որ խիստ կախված է նրանից։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրունները։
Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել էր, որ Վիեննան, Բեռլինը և Բուդապեշտը դեմ են ռուսական գազի մատակարարումների նկատմամբ էմբարգո սահմանելուն, քանի որ պատժամիջոցները պետք է առաջին հերթին ցավոտ լինեն Ռուսաստանի, ոչ թե Եվրամիության համար:
«Ես կարծում եմ, որ դրանից քիչ օգուտ կա, եթե պատժամիջոցներն ավելի շատ հարվածում են քեզ, քան նրան, ում դրանք ուղղված են»,- ասել է Բրունները:
Նա հավելել է, որ ավստրիական արդյունաբերությունն այնքան է կախված ռուսական գազից, որ իրենք ուղղակի «ընտրության հնարավորություն չունեն»: Բրուններն ընդգծել է, որ իմաստ չունի պատժամիջոցներին միանալ, քանի որ դա ավստրիական տնտեսությանն ավելի մեծ հարված կհասցնի, քան ռուսականին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 59-րդ օրը։