https://arm.sputniknews.ru/20220423/anpatzheliutjuny-tsnum-u-ardaracnum-e-nvor-hancagvortsutjunnery-hh-mipi-ugherdzy-41211641.html
Անպատժելիությունը ծնում ու արդարացնում է նոր հանցագործությունները. ՀՀ ՄԻՊ–ի ուղերձը
Անպատժելիությունը ծնում ու արդարացնում է նոր հանցագործությունները. ՀՀ ՄԻՊ–ի ուղերձը
Sputnik Արմենիա
ՀՀ ՄԻՊ–ը նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման, կանխարգելման... 23.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-23T14:39+0400
2022-04-23T14:39+0400
2022-04-23T14:48+0400
հհ միպ
քրիստինե գրիգորյան
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39489086_0:0:2001:1125_1920x0_80_0_0_3d6ea76e9065320d89f011a4b06c2a86.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Անպատժելիությունը ծնում ու արդարացնում է նոր հանցագործությունները։ Այս մասին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում ասել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։Նա նշել է, որ եղեռնի ականատեսներից շատերն այդ դժոխային տեսարաններն աչքի առջև մահացան, հույսով, որ գոնե ապագա սերունդներն ականատես կլինեն արդարության վերականգնմանը։«Անառարկելի իրողությունների նկատմամբ ժխտողական քաղաքականությունը, որը Թուրքիան վարում է արդեն մեկ դարից ավել, շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման, կանխարգելման ու հետապնդման համընդհանուր նորմեր սահմանող միջազգային իրավակարգի իրագործման համար»,–գրել է ՀՀ ՄԻՊ–ը։Նա նշել է, որ Առաջին աշխարհամարտից հետո նոր թափ առած մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ու արդարադատության միջազգային համընդհանուր մեխանիզմների կատարելագործմանը միտված ջանքերը շարունակում են ստվերված մնալ թուրքական պետության այս քաղաքականությամբ։Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ միջոցառում է տեղի ունեցել Փարիզի քաղաքապետարանումԳրիգորյանը շեշտել է, որ սրա ցավալի ու ամենաթարմ ապացույցները 2020 թվականի պատերազմի ընթացքում ադրբեջանաթուրքական տանդեմի փաստագրված հանցագործություններն են՝ ուղղված էթնիկ հայերի դեմ։Դրա նպատակն է հայաթափել Արցախն իր բնիկ ժողովրդից, վերացնել հայկական բազմադարյա մշակույթի կոթողներն ու նմուշները, ջնջել հայկականության հետքը, անհնարին դարձնել իրենց բնօրրանում ապրող հայերի կյանքը։Օմբուդսմանը համոզմունք է հայտնել, որ միայն հանցագործության դատապարտումը, մեղավորների պատիժն ու արդարության վերականգնումն է, որ կարող են կանխարգելել ապագայի ոճրագործությունները։Նշենք, որ վաղը` ապրիլի 24–ին, Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39489086_0:0:1777:1333_1920x0_80_0_0_a100618a11375c065a6479883817b259.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, քրիստինե գրիգորյան, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, ուղերձ
հհ միպ, քրիստինե գրիգորյան, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, ուղերձ
Անպատժելիությունը ծնում ու արդարացնում է նոր հանցագործությունները. ՀՀ ՄԻՊ–ի ուղերձը
14:39 23.04.2022 (Թարմացված է: 14:48 23.04.2022) ՀՀ ՄԻՊ–ը նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման, կանխարգելման ու հետապնդման համընդհանուր նորմեր սահմանող միջազգային իրավակարգի իրագործման համար։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Անպատժելիությունը ծնում ու արդարացնում է նոր հանցագործությունները։ Այս մասին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում ասել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
«Ապրիլի 24-ին կլրանա Հայոց մեծ Եղեռնի ոճրագործության 107-րդ տարելիցը, սակայն մինչ օրս արդարությունը վերականգնված չէ։ Վերականգնված չեն սպանված ու խեղված տղամարդկանց, կանանց ու ծերերի, որբացած երեխաների, իրենց հայրենի տնից բռնի տեղահանված հայերի, կրոնի և էթնիկ պատկանելության հիմքով անմարդկային կտտանքների և տանջանքների ենթարկվածների իրավունքները»,–գրել է օմբուդսմանը։
Նա նշել է, որ եղեռնի ականատեսներից շատերն այդ դժոխային տեսարաններն աչքի առջև մահացան, հույսով, որ գոնե ապագա սերունդներն ականատես կլինեն արդարության վերականգնմանը։
«Անառարկելի իրողությունների նկատմամբ ժխտողական քաղաքականությունը, որը Թուրքիան վարում է արդեն մեկ դարից ավել, շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման, կանխարգելման ու հետապնդման համընդհանուր նորմեր սահմանող միջազգային իրավակարգի իրագործման համար»,–գրել է ՀՀ ՄԻՊ–ը։
Նա նշել է, որ Առաջին աշխարհամարտից հետո նոր թափ առած մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ու արդարադատության միջազգային համընդհանուր մեխանիզմների կատարելագործմանը միտված ջանքերը շարունակում են ստվերված մնալ թուրքական պետության այս քաղաքականությամբ։
Գրիգորյանը շեշտել է, որ սրա ցավալի ու ամենաթարմ ապացույցները 2020 թվականի պատերազմի ընթացքում ադրբեջանաթուրքական տանդեմի փաստագրված հանցագործություններն են՝ ուղղված էթնիկ հայերի դեմ։
Դրա նպատակն է հայաթափել Արցախն իր բնիկ ժողովրդից, վերացնել հայկական բազմադարյա մշակույթի կոթողներն ու նմուշները, ջնջել հայկականության հետքը, անհնարին դարձնել իրենց բնօրրանում ապրող հայերի կյանքը։
Օմբուդսմանը համոզմունք է հայտնել, որ միայն հանցագործության դատապարտումը, մեղավորների պատիժն ու արդարության վերականգնումն է, որ կարող են կանխարգելել ապագայի ոճրագործությունները։
Նշենք, որ վաղը` ապրիլի 24–ին, Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցն է։