https://arm.sputniknews.ru/20220422/ynddimutjuny-hetadzgec-hh-turqia-haraberutjunneri-masin-hajtararutjan-qnnarkumy-41163075.html
Ընդդիմությունը հետաձգեց ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին հայտարարության քննարկումը
Ընդդիմությունը հետաձգեց ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին հայտարարության քննարկումը
Sputnik Արմենիա
Մինչ այդ «Հայաստան» խմբակցությունը որոշել է լրամշակել իր հեղինակած հայտարարության տեքստը։ 22.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-22T10:58+0400
2022-04-22T10:58+0400
2022-04-22T10:59+0400
հայաստան
թուրքիա
արմեն ռուստամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28550171_0:0:1600:901_1920x0_80_0_0_f62d0abae6c3e6ab5a76f112d03bbdbc.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցությունը որոշել է 2 ամսով հետաձգել «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը։ Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց նախագծի հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` առաջարկելով հետաձգել հարցի քննարկումը` նախագիծը լրամշակելու նպատակով։«Լրամշակումն անելուց հետո մենք կներկայացնենք վերջնական տարբերակը, որից հետո արդեն ճիշտ կլինի հանձնաժողովում քննարկել»,– ասաց Ռուստամյանը` հիշեցնելով, որ հայտարարության նախագիծն ընդդիմադիր խմբակցությունը ներկայացրել էր ԱԺ–ի քննարկմանը, բայց լսումները տապալվեցին, քանի որ, ԱԺ աշխատակազմի մեկնաբանմամբ, տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չէր ապահովել նիստի ուղիղ հեռարձակումը։Նիստը վարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը շեշտեց, որ նիստի հրապարակային լինելն ու ուղիղ հեռարձակումը ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջն է։Հիշեցնենք`«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին ԱԺ հայտարարության ընդունման հարցով խորհրդարանական լսումները նախանշված էին ապրիլի 21-ին, ժամը 11:00-ին, սակայն մեկ օր առաջ ԱԺ աշխատակազմը հայտարարեց, որ լսումները տեխնիկական խնդիրների պատճառով չեն կայանալու:Իր հերթին «Հայաստան» դաշինքն էլ հայտարարեց, որ իշխանությունների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներն ապօրինաբար են խոչընդոտվել, պատճառաբանությունն էլ անհիմն է։«Հայաստան» խմբակցությունը հայտարարության համաձայն, լսումների նպատակն էր լայն հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելիս:«Իշխանությունների նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս ընթացքը, դրանից բխող սպառնալիքների չգիտակցումը և դրսևորած այս ապօրինի վարքագիծը վկայում են, որ նրանք ուղղակի կամ անուղղակի գնում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու ճանապարհով»,–ասված էր դաշինքի հայտարարության մեջ։Նշվում էր նաև, որ խորհրդարանական լսումների անցկացումը մնում է դաշինքի օրակարգում, կկայանա առաջիկայում, որի մասին խոստանում են հավելյալ տեղեկացնել:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28550171_152:0:1572:1065_1920x0_80_0_0_f4c60f2cd1e2920ffe9cde68fabcd380.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, արմեն ռուստամյան
հայաստան, թուրքիա, արմեն ռուստամյան
Ընդդիմությունը հետաձգեց ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին հայտարարության քննարկումը
10:58 22.04.2022 (Թարմացված է: 10:59 22.04.2022) Մինչ այդ «Հայաստան» խմբակցությունը որոշել է լրամշակել իր հեղինակած հայտարարության տեքստը։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցությունը որոշել է 2 ամսով հետաձգել «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը։
Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց նախագծի հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` առաջարկելով հետաձգել հարցի քննարկումը` նախագիծը լրամշակելու նպատակով։
«Լրամշակումն անելուց հետո մենք կներկայացնենք վերջնական տարբերակը, որից հետո արդեն ճիշտ կլինի հանձնաժողովում քննարկել»,– ասաց Ռուստամյանը` հիշեցնելով, որ հայտարարության նախագիծն ընդդիմադիր խմբակցությունը ներկայացրել էր ԱԺ–ի քննարկմանը, բայց լսումները տապալվեցին, քանի որ, ԱԺ աշխատակազմի մեկնաբանմամբ, տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չէր ապահովել նիստի ուղիղ հեռարձակումը։
Նիստը վարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը շեշտեց, որ նիստի հրապարակային լինելն ու ուղիղ հեռարձակումը ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջն է։
«Որքան ես տեղյակ եմ, տեխնիկական որոշակի բարդություններ են առաջացել` կապված այլ միջոցառման հետ, որն արտագնա է, և հենց այդ պատճառով է, որ լսումները հնարավոր չի եղել կազմակերպել այս օրերին։ Բայց վստահ եմ, որ հետագայում հնարավոր կլինի դա անցկացնել»,– ասաց Խանդանյանը։
Հիշեցնենք`«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին ԱԺ հայտարարության ընդունման հարցով խորհրդարանական լսումները նախանշված էին ապրիլի 21-ին, ժամը 11:00-ին, սակայն մեկ օր առաջ ԱԺ աշխատակազմը հայտարարեց, որ լսումները
տեխնիկական խնդիրների պատճառով չեն կայանալու:
Իր հերթին «Հայաստան» դաշինքն էլ հայտարարեց, որ իշխանությունների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներն ապօրինաբար են խոչընդոտվել, պատճառաբանությունն էլ անհիմն է։
«Հայաստան» խմբակցությունը հայտարարության համաձայն, լսումների նպատակն էր լայն հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելիս:
«Իշխանությունների նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս ընթացքը, դրանից բխող սպառնալիքների չգիտակցումը և դրսևորած այս ապօրինի վարքագիծը վկայում են, որ նրանք ուղղակի կամ անուղղակի գնում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու ճանապարհով»,–ասված էր դաշինքի հայտարարության մեջ։
Նշվում էր նաև, որ խորհրդարանական լսումների անցկացումը մնում է դաշինքի օրակարգում, կկայանա առաջիկայում, որի մասին խոստանում են հավելյալ տեղեկացնել: