00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որևէ ակնարկ չկա, որ Ռուսաստանը պահանջում է ԼՂ հարցում նշաձողի հստակեցում. Հակոբյան

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Բաժանորդագրվել
Վիգեն Հակոբյանը նշում է, որ ՀՀ իշխանությունները ծանր վիճակում են գտնվում, քանի որ Արևմուտքին և ՌԴ-ին խոստումներ են տվել ԼՂ հարցի առնչությամբ:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը փաստեց, որ ԼՂ առնչությամբ «որևէ տեղ չի գնալու», և հարցի կարգավորումը անմիջապես իր ջանքերի հետ է կապում: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, անդրադառնալով ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցին և դրա արդյունքում երկու երկրների ղեկավարների հայտարարությանը:
© Sputnik / Aram NersesyanՎիգեն Հակոբյան
Политтехнолог Виген Акопян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (22 апреля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Վիգեն Հակոբյան
«Ռուսաստանը հայտարարեց, որ ԼՂ-ում են գտնվում ռուս խաղաղապահները, որոնք ապահովում են անվտանգությունն ու կայունությունը: Սա այն կետն է, որը հաստատում է Ռուսաստանի շարունակական գործողությունները ԼՂ հարցի շուրջ: Հայաստանի համար բավական դրական է սա, և նշանակում է, որ Ռուսաստանը որևէ շտապողականություն չի ցուցաբերում վերջնական կարգավիճակի սահմանման առումով»,-ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն որևէ առիթ չի տեսնում, որ պատերազմից հետո ձևավորված նոր ստատուս քվոն վերանայվի: Ավելին, ըստ Հակոբյանի, որևէ ակնարկ չկա, որ ՌԴ-ն՝ որպես միջազգային հանրության անդամ, պահանջում է, որ նշաձողի հստակեցում լինի:
Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ
Քաղտեխնոլոգը նշում է՝ ՀՀ իշխանություններն են այս դեպքում բարդ իրավիճակում հայտնվում, քանի որ ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է երկու գեոքաղաքական ուժային քարերի արանքում: Նա նշեց նաև, որ երկու կողմերին էլ իշխանությունը որոշակի խոստումներ է տվել, և երկու կողմերն էլ (Արևմուտք և ՌԴ,–խմբ.) փորձում են իրենց տակ քաշել խնդրի կարգավորման գործընթացը: Ըստ Հակոբյանի՝ մեր իշխանությունը կփորձի մանևրել, սակայն այն հայտարարությունը, որն արվեց Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, փաստում է, որ Փաշինյանին շատ մանևրելու հնարավորություն չեն թողել:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Հակոբյանը նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացն աշխարհաքաղաքական բոլոր խաղացողների համար լուրջ գործընթաց է, քանի որ Թուրքիան այսօրվա պայմաններում գերազդեցիկ խաղացող է: Այսինքն՝ Հայաստանի դերակատարումը դիտարկելիս յուրաքանչյուրն իր շահերն ունի:
Հիշեցնենք` ապրիլի 13–ին ԱԺ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 44–օրյա պատերազմում զոհվածների թիվն ու ասել, որ ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը պատերազմի ու պարտության համար։ Բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները` 2020թ–ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու դավաճանության մեջ։
Նա ասել էր, որ իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ։ Նա ասել էր` հնարավոր է` մեղավոր է դրանում, որովհետև 2018-19թթ–ին մեր հանրության առաջ չի կանգնել ու չի հայտարարել, որ մեր բոլոր հեռու ու մոտ բարեկամները մեզանից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։
Լրահոս
0