https://arm.sputniknews.ru/20220422/sa-srbazan-pajqar-e-ishkhan-saghateljany-hajtararec-pvoghvocajin-pajqari-durs-galu-masin-41182329.html
«Սա սրբազան պայքար է». Իշխան Սաղաթելյանը հայտարարեց փողոցային պայքարի դուրս գալու մասին
«Սա սրբազան պայքար է». Իշխան Սաղաթելյանը հայտարարեց փողոցային պայքարի դուրս գալու մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիրի խոսքով` յուրաքանչյուր հայ պետք է պայքարի հանուն ազգային արժանապատվության և հայ ժողովրդի ապագայի։ 22.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-22T16:08+0400
2022-04-22T16:08+0400
2022-04-22T17:23+0400
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
իշխան սաղաթելյան
բողոքի ակցիա
իշխանություն
ընդդիմություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40599991_0:0:1600:901_1920x0_80_0_0_6d883460267625c14a2c1003776fa1e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Սաղաթելյանը նշեց, որ ինքն ու իր թիմակիցները հետ կանգնելու մտադրություն չունեն։Նրա խոսքով` ապրիլի 25-ից հետո Հայաստանի ողջ տարածքում անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։«Ապրիլի 25-ից սկսած, յուրաքանչյուր օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ, քայլերթեր, գործողություններ։ Մենք մեր ամբողջ ծրագրի մասին յուրաքանչյուր օր ամենժամյա ռեժիմով ձեզ կտեղեկացնենք։ Սա սրբազան պայքար է, սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի, հետևաբար, նահանջի տեղ չունենք, այլընտրանք չունենք, գնում ենք մինչև վերջ և հաղթանակում»,- եզրափակեց նա։Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։Իսկ «5165» շարժման անդամները ապրիլի 19-ին Ազատության հրապարակից երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն օրը երեկոյան իրազեկման քայլերթ է անցկացվել Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։Ապրիլի 21–ին Արթուր Վանեցյանը հայտարարել էր՝ առաջիկա օրերին ականատես կլինենք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ ավելի կոնկրետ գործողություններով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40599991_176:0:1600:1068_1920x0_80_0_0_5962bfb482830e506783f0aca7dc9138.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), իշխան սաղաթելյան, բողոքի ակցիա, իշխանություն, ընդդիմություն, հայաստան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), իշխան սաղաթելյան, բողոքի ակցիա, իշխանություն, ընդդիմություն, հայաստան
«Սա սրբազան պայքար է». Իշխան Սաղաթելյանը հայտարարեց փողոցային պայքարի դուրս գալու մասին
16:08 22.04.2022 (Թարմացված է: 17:23 22.04.2022) Ընդդիմադիրի խոսքով` յուրաքանչյուր հայ պետք է պայքարի հանուն ազգային արժանապատվության և հայ ժողովրդի ապագայի։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Մենք՝ մեր թիմով, մեր հազարավոր հայրենակիցներով դուրս ենք գալիս փողոցային պայքարի, իջնում ենք փողոց այս ազգադավ և ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով։ Սա պայքար չէ հանուն իշխանության, սա պայքար է հանուն հայկական Արցախի, հանուն պետականության, հանուն հայ տեսակի»,- ընդգծեց նա։
Սաղաթելյանը նշեց, որ ինքն ու իր թիմակիցները հետ կանգնելու մտադրություն չունեն։
Նրա խոսքով` ապրիլի 25-ից հետո Հայաստանի ողջ տարածքում անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։
«Ապրիլի 25-ից սկսած, յուրաքանչյուր օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ, քայլերթեր, գործողություններ։ Մենք մեր ամբողջ ծրագրի մասին յուրաքանչյուր օր ամենժամյա ռեժիմով ձեզ կտեղեկացնենք։ Սա սրբազան պայքար է, սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի, հետևաբար, նահանջի տեղ չունենք, այլընտրանք չունենք, գնում ենք մինչև վերջ և հաղթանակում»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր
Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Իսկ «5165» շարժման անդամները ապրիլի 19-ին Ազատության հրապարակից
երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն օրը երեկոյան
իրազեկման քայլերթ է անցկացվել Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։
Ապրիլի 21–ին Արթուր
Վանեցյանը հայտարարել էր՝ առաջիկա օրերին ականատես կլինենք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ ավելի կոնկրետ գործողություններով: