https://arm.sputniknews.ru/20220422/rd-n-bacarik-nshanakutjun-e-talis-pashinjani-ajcin-qaghtekhnvolvogy-bacatrum-e-pattshary-41168924.html
ՌԴ-ն բացառիկ նշանակություն է տալիս Փաշինյանի այցին. քաղտեխնոլոգը բացատրում է պատճառը
ՌԴ-ն բացառիկ նշանակություն է տալիս Փաշինյանի այցին. քաղտեխնոլոգը բացատրում է պատճառը
Sputnik Արմենիա
Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Ռուսաստանն ուզում էր մեսիջներ հաղորդել միջազգային հանրությանը, որ նույնիսկ այս պայմաններում, երբ զբաղված է լրջագույն գերխնդրով... 22.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-22T12:56+0400
2022-04-22T12:56+0400
2022-04-22T13:03+0400
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
հանդիպում
մոսկվա
արցախ
խաղաղապահներն արցախում
ուկրաինա
քաղտեխնոլոգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/13/41074652_0:0:3003:1689_1920x0_80_0_0_f494c34d00311f76023ddb2b91903bce.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-ին Մոսկվա այցին ՌԴ-ն բացառիկ նշանակություն է տալիս: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:«Փաշինյանի ՌԴ այցն առանձնակի նշանակության էր, քանի որ սա հետաքրքրական է ՀՀ իշխանության պրոեվրոպական շեղումների՝ «ձախ գնալու» ֆոնի վրա: Կարելի էր ենթադրել, որ ՌԴ-ն այդ այցին բացառիկ նշանակություն էր տալիս ոչ միայն հայ-ադրբեջանական թեմայի առնչությամբ, այլ նաև իր սեփական հետաքրքրություններից ելնելով: Այսինքն, ըստ էության, ՌԴ-ն աշխարհին հայտարարում էր, որ այն բլոկադան, որ կա, որոշ տեղերում ճեղքեր է տալիս, և խոսել լիակատար բլոկադայի մասին` չի կարելի»,-ասաց Հակոբյանը:Նրա խոսքով՝ ակնհայտ էր, որ Ռուսաստանը պետք է ինչ-որ մեսիջներ հաղորդի միջազգային հանրությանը, որ նույնիսկ այս պայմաններում, երբ զբաղված է լրջագույն գերխնդրով, աչքաթող չի անում այն թեմաները, որոնք գոյություն ունեն ուկրաինական թեմատիկայից դուրս:Հակոբյանը նշում է՝ հայտարարությունը, որն ընդունվեց ՌԴ և ՀՀ ղեկավարների կողմից երկկողմ հանդիպումից հետո, ինչ-որ տեղ փորձ էր բալանսավորելու հայկական և ռուսական հետաքրքրությունները: Ըստ փորձագետի՝ ՌԴ-ն կարողացավ այդ փաստաթղթում ունենալ 2-3 թեմա, որոնք կարևոր են հենց Ռուսաստանի համար:Նա նշեց նաև, որ երկու երկրների ղեկավարների հայտարարության երրորդ` ամենակարևոր կետերից մեկը ՌԴ-ի համար Հայրենական պատերազմը «ռևիզիայի» ենթարկելու փորձերը կանխելն էր:Հակոբյանը հավելեց, որ Փաշինյան-Պուտին հայտարարության ցանկացած կետի շուրջ առանձին պայմանավորվածություն կլինի:Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ապրիլի 19-ին մեկնել էր ՌԴ։ Նույն օրը նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։Ապրիլի 20-ին կայացել են ՀՀ վարչապետի հադիպումները նաև Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Ապա Փաշինյանը մեկնել էր Նիժնի Նովգորոդ։
մոսկվա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/13/41074652_139:0:2870:2048_1920x0_80_0_0_b3ae5cce5ee9e2aeb5f612ae4f02ea2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, հանդիպում, մոսկվա, արցախ, խաղաղապահներն արցախում, ուկրաինա, քաղտեխնոլոգ
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, հանդիպում, մոսկվա, արցախ, խաղաղապահներն արցախում, ուկրաինա, քաղտեխնոլոգ
ՌԴ-ն բացառիկ նշանակություն է տալիս Փաշինյանի այցին. քաղտեխնոլոգը բացատրում է պատճառը
12:56 22.04.2022 (Թարմացված է: 13:03 22.04.2022) Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Ռուսաստանն ուզում էր մեսիջներ հաղորդել միջազգային հանրությանը, որ նույնիսկ այս պայմաններում, երբ զբաղված է լրջագույն գերխնդրով, աչքաթող չի անում մի շարք այլ հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-ին Մոսկվա այցին ՌԴ-ն բացառիկ նշանակություն է տալիս:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Փաշինյանի ՌԴ այցն առանձնակի նշանակության էր, քանի որ սա հետաքրքրական է ՀՀ իշխանության պրոեվրոպական շեղումների՝ «ձախ գնալու» ֆոնի վրա: Կարելի էր ենթադրել, որ ՌԴ-ն այդ այցին բացառիկ նշանակություն էր տալիս ոչ միայն հայ-ադրբեջանական թեմայի առնչությամբ, այլ նաև իր սեփական հետաքրքրություններից ելնելով: Այսինքն, ըստ էության, ՌԴ-ն աշխարհին հայտարարում էր, որ այն բլոկադան, որ կա, որոշ տեղերում ճեղքեր է տալիս, և խոսել լիակատար բլոկադայի մասին` չի կարելի»,-ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ էր, որ Ռուսաստանը պետք է ինչ-որ մեսիջներ հաղորդի միջազգային հանրությանը, որ նույնիսկ այս պայմաններում, երբ զբաղված է լրջագույն գերխնդրով, աչքաթող չի անում այն թեմաները, որոնք գոյություն ունեն ուկրաինական թեմատիկայից դուրս:
Հակոբյանը նշում է՝ հայտարարությունը, որն ընդունվեց ՌԴ և ՀՀ ղեկավարների կողմից երկկողմ հանդիպումից հետո, ինչ-որ տեղ փորձ էր բալանսավորելու հայկական և ռուսական հետաքրքրությունները: Ըստ փորձագետի՝ ՌԴ-ն կարողացավ այդ փաստաթղթում ունենալ 2-3 թեմա, որոնք կարևոր են հենց Ռուսաստանի համար:
«Առաջինը հենց այն կետն էր, որտեղ նշվում էր՝ ՌԴ-ն ու ՀՀ-ն մտահոգված են միակողմանի սահմանափակուներով և իրար հետ համագործակցելու են դրանք հաղթահարելու համար: Այսինքն՝ փաստացի ՀՀ-ն աջակցում էր Ռուսաստանին սանկցիաների հարցում, ինչն այսօր բավական կարևոր է Ռուսաստանի համար: Կարևոր էր նաև բիոլաբորատորիաների հարցը, և կողմերն ամրագրեցին, որ իրենց տարածքները չեն տրամադրելու նման փորձարկումների համար»,-ասաց Հակոբյանը:
Նա նշեց նաև, որ երկու երկրների ղեկավարների հայտարարության երրորդ` ամենակարևոր կետերից մեկը ՌԴ-ի համար Հայրենական պատերազմը «ռևիզիայի» ենթարկելու փորձերը կանխելն էր:
Հակոբյանը հավելեց, որ Փաշինյան-Պուտին հայտարարության ցանկացած կետի շուրջ առանձին պայմանավորվածություն կլինի:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ապրիլի 19-ին մեկնել էր ՌԴ։ Նույն օրը նա հանդիպել էր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ
հայտարարությամբ։
Ապրիլի 20-ին կայացել են ՀՀ վարչապետի հադիպումները նաև Ռուսաստանի Պետական դումայի նախագահ
Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ
Վալենտինա Մատվիենկոյի հետ: Ապա Փաշինյանը մեկնել էր Նիժնի Նովգորոդ։