https://arm.sputniknews.ru/20220422/putinn-u-mishely-herakhosov-qnnarkel-en-arcakhi-harcy-41186438.html
Պուտինն ու Միշելը հեռախոսով քննարկել են Արցախի հարցը
Պուտինն ու Միշելը հեռախոսով քննարկել են Արցախի հարցը
Sputnik Արմենիա
Պուտինն ու Միշելը կարևորել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։ 22.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-22T17:11+0400
2022-04-22T17:11+0400
2022-04-22T17:19+0400
վլադիմիր պուտին
շառլ միշել
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38632211_0:0:3072:1728_1920x0_80_0_0_73c4016dd3b277fc07e975404c9953dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ղարաբաղի հարցը՝ վերահաստատելով Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։«Շոշափվել է նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեման, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի վերջին շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված եռակողմ հիմնարար պայմանավորվածությունների հետևողական իրագործման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ՌԴ նախագահը Եվրոպական խորհրդի ղեկավարին տեղեկացրել է տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացի մեկնարկի, Հայատանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները նախապատրաստելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38632211_0:0:2731:2048_1920x0_80_0_0_37c5ea8efd73811cef8628b99970ad36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, շառլ միշել, արցախ
վլադիմիր պուտին, շառլ միշել, արցախ
Պուտինն ու Միշելը հեռախոսով քննարկել են Արցախի հարցը
17:11 22.04.2022 (Թարմացված է: 17:19 22.04.2022) Պուտինն ու Միշելը կարևորել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ղարաբաղի հարցը՝ վերահաստատելով Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շոշափվել է նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեման, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի վերջին շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Վերահաստատվել է 2020 թվականի
նոյեմբերի 9-ին, 2021 թվականի
հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված եռակողմ հիմնարար պայմանավորվածությունների հետևողական իրագործման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ նախագահը Եվրոպական խորհրդի ղեկավարին տեղեկացրել է տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացի մեկնարկի, Հայատանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները նախապատրաստելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։