00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք էլ կդառնանք ներկրող. արտադրողները հաշվում են թուրքական էմբարգոյի վերացման վնասները

© Sputnik / Asatur YesayantsСделано в Турции
Сделано в Турции - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Բաժանորդագրվել
2022թ–ի հունվար–փետրվարին Թուրքիայից Հայաստան է ներկրվել 22.8 մլն դոլարի ապրանք` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 5.6 մլն–ի փոխարեն։
Ընդամենը 3 ամիս է անցել այն օրից, երբ ՀՀ կառավարությունը վերացրեց թուրքական ապրանքների ներկրման արգելքը` կանաչ լույս վառելով Թուրքիայից ապրանք ներկրողների համար, բայց հայաստանյան արտադրողներն արդեն հասցրել են զգալ կառավարության այդ որոշման բացասական ազդեցությունը։
Հիգիենիկ միջոցներ արտադրող «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ հիմնադիր–տնօրեն Տիգրան Կարապետյանը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ 2022թ–ի հունվար–մարտ ամիսներին ընկերությունը վաճառքի շուրջ 20 տոկոսանոց անկում է ունեցել ու ստիպված կրճատել է նաև արտադրության ծավալները։ Պատճառը, ըստ նրա, թուրքական ապրանքների օր օրի ավելացումն է հայաստանյան շուկայում։
Մինչդեռ ներմուծման արգելքի ընթացքում 2021թ–ին ընկերության տնօրենի խոսքով, իրենց արտադրական ծավալները 50 տոկոսով աճել էին։
էմբարգոն վերացնելուց առաջ Տիգրան Կարապետյանը մի խումբ այլ գործարարների հետ հանդիպել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ, խնդիրը քննարկել նրա հետ։

«Մինչև Էմբարգոն հանելը նախարարի հետ մենք զրուցել ենք, ինքն էլ էր դեմ, ու բոլորս էինք մտածում, որ գոնե 1-2 տարի էմբարգոն պետք է շարունակվի, որպեսզի կարողանանք վերակազմակերպվել, մեր արտադրության ծավալները մեծացնենք, որը մնաց կիսատ,– ասաց Կարապետյանը,– մենք 2021թ–ին ձեռք ենք բերել 3 նոր հաստոց, որոնցից 2-ն այս պահին կանգնած են, չեն աշխատում»։

«ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ»–ն իր արտադրանքի որոշ մասը նաև արտահանում է, հիմնականում` Ռուսաստան, բայց այստեղ ևս հանդիպում է թուրքական ապրանքների անհաղթահարելի մրցակցությանը։
«Գնային առաջարկով շատ դեպքերում մեր արտադրանքը համեմատաբար թանկ է, դրա համար էլ մեզանից ռուս գնորդը չի գնում։ Մեր տարածաշրջանում չկա մի երկիր, որտեղ մենք թուրքական ապրանքների հետ մրցակցության մեջ չլինենք։ Հայաստանում ցանկացած արտադրության համար հումքը ներկրվում է, իսկ Թուրքիան ինքը հումք արտադորղ երկիր է, դրա համար էլ այդ երկրի հետ մրցակցելը շատ բարդ է»,– ասում է նա։
Հարցին, թե ինչ լուծումներ է տեսնում, գործարարը պատասխանեց. «Մենք էլ կդառնանք ներմուծող։ Չեմ պատկերացնում, դեռ սպասում ենք` հասկանանք` վերջնակա արդյունքում ինչ ենք կորցնելու, ինչքան կկարողանանք պայքարել։ Այս պահին առաջնահերթը շուկայում ունեցած մեր տեղերը չկորցնելն է»։
Մեկնաբանելով ՀՀ տնտեսության մեջ ստեղծված վիճակը` ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նախ վկայակոչեց 2020-21թթ–ի պաշտոնական վիճակագրության որոշ ցուցանիշներ։
Մասնավորապես. 2020 թ–ի 10 ամիսներին` մինչև էմբարգոյի սահմանումը, Թուրքիայից Հայաստան էր ներկրվել շուրջ 231 մլն դոլարի ապրանք։ 2021 թ–ի արգելքի պայմաններում` 3 անգամ պակաս` 73 մլն դոլարի ապրանք (նշենք, որ հումքի ներկրման վրա արգելքը չէր տարածվում` տեղական արտադրությանը չվնասելու նպատակով– խմբ.)։
Կենտրոնական բանկ - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2022
Թուրքական էմբարգոյի հետևանքները. Հայաստանի ԿԲ–ն հաշվարկել է, թե որքան է եղել իրական գնաճը
Բացի այդ, ըստ Պարսյանի, թուրքական ապրանքները շարունակում էին Հայաստան ներկրվել այլ երկրների` Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի անվան տակ։ Բայց քանի որ երրորդ երկրներից ներկրելը լրացուցիչ ճանապարհային ու մաքսային ծախսեր էր առաջացնում, թուրքական ապրանքների ինքնարժեքը դրանից կախված բարձրանում էր`մրցակցային որոշակի հնարավորություններ ստեղծելով հայաստանյան արտադրողների համար։
Այս հնարավորության շնորհիվ, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2021թ–ին 2020–ի համեմատ Հայաստանում գործվածքների արտադրությունն աճեց շուրջ 49 տոկոսով, սպիտակեղենի արտադրությունը` 100 տոկոսով, վերարկուների արտադրությունը` 16.3 տոկոսով, զուգագուլպաներինը` 16.2, եվրոպատուհանների ու դռների արտադրությունը` 27.2 տոկոսով, օճառների ու մաքրող միջոցների արտադրությունը` 21.5 տոկոսով, միայն լվացքի միջոցներինը` 30 տոկոսով։ Տետրերի տեղական արտադրությունն աճեց 2.4 անգամ։
«Սրանք այն ապրանքներն են, որոնք բերում էին Թուրքիայից։ Այսինքն` սա խոսում է այն մասին, որ թուրքական ապրանքների արգելքը նպաստեց արտադրության առանձին ճյուղերի զարգացմանը, ներդրումների աճին։ Բայց կառավարությունը, որը ներդրողներին խոստացել էր, որ այդ արգելքը 2-3 տարի դեռ կշարունակվի, ըստ էության, նրանց փաստի առաջ կանգնեցրեց, քանի որ այս տարվա հունվարի 1-ից հանեց արգելքը, ու թուրքական ապրանքների հոսքը Հայաստան դարձյալ կտրուկ ավելացավ»,– ասաց Պարսյանը։
Ի՞նչ տվեց ՀՀ տնտեսությանը թուրքական ապրանքների էմբարգոն, և ո՞վ վնասներ կրեց
2022թ–ի առաջին երկու ամիսների պաշտոնական վիճակագրությունը վկայակոչելով` տնտեսագետն արձանագրեց, որ միայն հունվար–փետրվարին Թուրքիայից Հայաստան է ներկրվել 22.8 մլն դոլարի ապրանք` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 5.6 մլն–ի փոխարեն։
Նրա համոզմամբ, այս ավելացումը տեղի է ունեցել ի հաշիվ տեղական արտադրության։ Այսինքն` տեղական արտադրությունն արդեն իսկ 4 անգամ նվազել է։
«Սրա արդյունքում տուժելու են անցյալ տարի ստեղծված արտադրությունները, հատկապես` մանածագործական և թղթի արտադրությունները, որտեղ խոշոր ներդրումներ են կատարվել, ու հիմա փաստի առջև են կանգնել, քանի որ թուրքական ապրանքները հոսում են Հայաստան` էժան գներով, անվերահսկելի չափերով ու դրա արդյունքում շուկայում որոշ դեպքերում առաջանում են կտրուկ գնանկումներ` տեղական արտադրողներին դուրս թողնելով շուկայից»,– ասաց Պարսյանը։
Տեղական արտադրանքի ու արտադրողների մրցունակությունը թուրքականի նկատմամբ էլ ավելի է տուժում այս տարի գազի, էլեկտրաէներգիայի ու ջրի սակագների թանկացման պատճառով։
Հայ արտադրողների վիճակը, Սուրեն Պարսյանի գնահատմամբ, չի բարելավվի նաև Ռուսաստանի ու ԵԱՏՄ շուկա արտահանման միջոցով, քանի որ այս դեպքում էլ Հայաստանի արտադրողների դիրքերն էապես թուլացրել է ռուսական ռուբլու արժեզրկումը։ Բացի այդ, Թուրքիան, օգտվելով Արևմուտքի սահմանած արգելքներից, արդեն իսկ մեծ ծավալով էժան ապրանքներ է մատակարարում Ռուսաստան` արագ լրացնելով ռուսական շուկայում առաջացած բացերը։
Հիշեցնենք` Հայաստանը թուրքական ապրանքների ներկրման արգելք սահմանեց 2020թ–ի հոկտեմբերի, այն բանից հետո, երբ Թուրքիան բացահայտ աջակցեց Ադրբեջանին Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27–ին սանձազերծած պատերազմում։
2022 թվականի հունվարի 1-ին, երբ լրանում էր արգելքի ժամկետը, կառավարությունն այն երկարաձգելու նոր որոշում չկայացրեց` այդ կերպ, փաստորեն, չեղարկելով թուրքական ապրանքների ներկրման` 1 տարուց ավելի գործող էմբարգոն։
Լրահոս
0