https://arm.sputniknews.ru/20220422/martin-hajastanum-ashkhatategheri-tvi-rekvordajin-cucanish-e-grancvel-varchapet-41184541.html
Մարտին Հայաստանում աշխատատեղերի թվի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. վարչապետ
Մարտին Հայաստանում աշխատատեղերի թվի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. վարչապետ
Sputnik Արմենիա
Վիճակագրական մեթոդաբանության պատճառով կառավարությունը չի կարողանում տարանջատել, թե ավելացած աշխատատեղերից որոնք են նոր բացվածները, որոնք` ստվերից դուրս... 22.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-22T16:38+0400
2022-04-22T16:38+0400
2022-04-22T16:44+0400
նիկոլ փաշինյան
աշխատանք
աշխատատեղ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1756/57/17565725_0:88:1600:988_1920x0_80_0_0_c8db96cfae29dde4776b884bf7fe8688.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. 2022թ–ի մարտին Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Վարչապետի ներկայացրած վիճակագրության համաձայն` այս տարվա մարտին ՀՀ–ում գրանցել է 654 784 աշխատատեղ, որը 2021թ–ի մարտի տվյալներից ավելի է 32 622–ով, 2019թ–ի մարտից` 70 714–ով, 2018թ–ի մարտի համեմատ` 120 660-ով։ 2020թ–ի ցուցանիշը վարչապետը հարկ չհամարեց հայտնել, քանի որ այդ տարվա մարտ ամսվա կեսից Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված լոքդաուն էր հայտարարվել։ՀՆԱ–ի 5,7 տոկոս աճ. գործադիրը հաստատեց 2021 թ–ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունըՆիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ ՀՀ կառավարությունը վիճակագրական մեթոդաբանության պատճառով չի կարողանում տարանջատել, թե ավելացած աշխատատեղերից որոնք են նոր բացվածները, որոնք` ստվերից դուրս եկածները։2020թ–ի մարտին աճել է նաև ՀՀ միջին աշխատավարձը` կազմելով 243 607 դրամ, որը 2021թ–ի նույն ցուցանիշից ավելի է 32 202, 2019-ի համեմատ` 59 730, 2018-ի համեմատ` 69 530 դրամով։Հրապարակելով վիճակագրական դրական ցուցանիշները, Փաշինյանը նշեց, որ դա չի նշանակում, թե գնաճը բացասաբար չի ազդում քաղաքացիների կենսամակարդակի վրա։ Այսկերպ նա պարզապես ցանկացավ ցույց տալ, որ կան նաև գնաճի ազդեցությունը հավասարակշռող գործոններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1756/57/17565725_76:0:1535:1094_1920x0_80_0_0_75783db2b46ad688e961cfa1afc9c166.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, աշխատանք, աշխատատեղ, հայաստան
նիկոլ փաշինյան, աշխատանք, աշխատատեղ, հայաստան
Մարտին Հայաստանում աշխատատեղերի թվի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. վարչապետ
16:38 22.04.2022 (Թարմացված է: 16:44 22.04.2022) Վիճակագրական մեթոդաբանության պատճառով կառավարությունը չի կարողանում տարանջատել, թե ավելացած աշխատատեղերից որոնք են նոր բացվածները, որոնք` ստվերից դուրս եկածները։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. 2022թ–ի մարտին Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աշխատատեղերն ունեն որոշակի սեզոնայնություն, և մենք սովորաբար ամիսներն ամիսների հետ ենք համեմատում։ Բայց նաև ուզում եմ ասել, որ 2022թ–ի մարտ ամսվա տվյալները պատմականորեն զիջում են միայն 2021թ–ի դեկտեմբերի տվյալներին, որն էլի բացարձակ ռեկորդ է եղել, իսկ դեկտեմբերը միշտ, բոլոր տարիներին համարվել է ամենաշատ աշխատատեղերով ամիսը»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի ներկայացրած վիճակագրության համաձայն` այս տարվա մարտին ՀՀ–ում գրանցել է 654 784 աշխատատեղ, որը 2021թ–ի մարտի տվյալներից ավելի է 32 622–ով, 2019թ–ի մարտից` 70 714–ով, 2018թ–ի մարտի համեմատ` 120 660-ով։ 2020թ–ի ցուցանիշը վարչապետը հարկ չհամարեց հայտնել, քանի որ այդ տարվա մարտ ամսվա կեսից Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված լոքդաուն էր հայտարարվել։
Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ ՀՀ կառավարությունը վիճակագրական մեթոդաբանության պատճառով չի կարողանում տարանջատել, թե ավելացած աշխատատեղերից որոնք են նոր բացվածները, որոնք` ստվերից դուրս եկածները։
2020թ–ի մարտին աճել է նաև ՀՀ միջին աշխատավարձը` կազմելով 243 607 դրամ, որը 2021թ–ի նույն ցուցանիշից ավելի է 32 202, 2019-ի համեմատ` 59 730, 2018-ի համեմատ` 69 530 դրամով։
Հրապարակելով վիճակագրական դրական ցուցանիշները, Փաշինյանը նշեց, որ դա չի նշանակում, թե գնաճը բացասաբար չի ազդում քաղաքացիների կենսամակարդակի վրա։ Այսկերպ նա պարզապես ցանկացավ ցույց տալ, որ կան նաև գնաճի ազդեցությունը հավասարակշռող գործոններ։