https://arm.sputniknews.ru/20220422/makrvonn-ir-veryntrman-depqum-chi-bacarel-putini-het-banakcutjunnery-41193890.html
Մակրոնն իր վերընտրման դեպքում չի բացառել Պուտինի հետ բանակցությունները
Մակրոնն իր վերընտրման դեպքում չի բացառել Պուտինի հետ բանակցությունները
Sputnik Արմենիա
Մակրոնը հայտարարել է, որ չի ցանկանում խզել Մոսկվայի հետ հարաբերությունները։ 22.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-22T18:55+0400
2022-04-22T18:55+0400
2022-04-22T18:56+0400
էմանուել մակրոն
ֆրանսիա
վլադիմիր պուտին
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/2136/85/21368558_0:3:3155:1778_1920x0_80_0_0_1152f89030fb11fe5a00125ef6e11346.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել, որ իր վերընտրման դեպքում կրկին զրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է France Inter հեռուստաալիքի եթերում։Մակրոնի խոսքով` ինքը չի ուզում վերջնական խզել հարաբերությունները Մոսկվայի հետ «գոնե այն պատճառով, որ փորձի մարդասիրական հասանելիություն ունենալ Մարիուպոլում»։Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել հավաքել քվեների մեծամասնությունը։ Ապրիլի 10-ին կայացած քվեաթերթիկների հաշվարկի համաձայն` գործող նախագահ Էմանուել Մակրոնը հավաքել էր ձայների 27,8%–ը, իսկ Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը` 23,1%։Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։
ֆրանսիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2136/85/21368558_29:0:2760:2048_1920x0_80_0_0_c64828fc7bb1793135cbb7a39fda7255.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էմանուել մակրոն, ֆրանսիա, վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա
էմանուել մակրոն, ֆրանսիա, վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա
Մակրոնն իր վերընտրման դեպքում չի բացառել Պուտինի հետ բանակցությունները
18:55 22.04.2022 (Թարմացված է: 18:56 22.04.2022) Մակրոնը հայտարարել է, որ չի ցանկանում խզել Մոսկվայի հետ հարաբերությունները։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել, որ իր վերընտրման դեպքում կրկին զրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է France Inter հեռուստաալիքի եթերում։
«Բոլորովին չեմ բացառում, որ կրկին Վլադիմիր Պուտինի հետ զրույց կանցկացնեմ։ Սակայն սկզբում կզրուցեմ նախագահ Զելենսկու հետ», – ասել է Մակրոնը` անդրադառնալով երկրի նախագահի պաշտոնում իր վերընտրման դեպքում հնարավոր բանակցություններին։
Մակրոնի խոսքով` ինքը չի ուզում վերջնական խզել հարաբերությունները Մոսկվայի հետ «գոնե այն պատճառով, որ փորձի մարդասիրական հասանելիություն ունենալ Մարիուպոլում»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել հավաքել քվեների մեծամասնությունը։ Ապրիլի 10-ին կայացած քվեաթերթիկների հաշվարկի համաձայն` գործող նախագահ Էմանուել Մակրոնը հավաքել էր ձայների 27,8%–ը, իսկ Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը` 23,1%։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։