https://arm.sputniknews.ru/20220422/karavarutjuny-voroshel-e-verstugel-hecum-u-gazpom-armeniajum-katarvats-nerdrumnery-41165018.html
Կառավարությունը որոշել է վերստուգել ՀԷՑ-ում ու «Գազպրոմ Արմենիայում» կատարված ներդրումները
Կառավարությունը որոշել է վերստուգել ՀԷՑ-ում ու «Գազպրոմ Արմենիայում» կատարված ներդրումները
Sputnik Արմենիա
Աուդիտի իրականացման համար բյուջեից ՀԾԿՀ-ին տրամադրվում է 144 մլն դրամ։ Աուդիտը պատվիրվելու է անկախ մասնագիտական կազմակերպության` բաց մրցույթի միջոցով։ 22.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-22T15:40+0400
2022-04-22T15:40+0400
2022-04-22T17:54+0400
«գազպրոմ արմենիա» ընկերություն
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ստուգումներ
ներդրում
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1566/12/15661254_0:64:1600:964_1920x0_80_0_0_985a6a173ef36b5cbbaab3d15a6dbc2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է աուդիտ իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ներում` պարզելու 2021 թվականի ընթացքում իրականացրած ներդրումների իսկությունը։Նման առաջարկով կառավարությանը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և գործադրի այսօրվա նիստում ստացել վերջինի համաձայնությունը։Աուդիտի իրականացման համար բյուջեից ՀԾԿՀ-ին տրամադրվում է 144 մլն դրամ, որից 66 մլն-ը` ՀԷՑ–ում, 78-ը` «Գազպրոմ Արմենիայում» աուդիտի անցկացման համար։Աուդիտը ՀԾԿՀ-ը չի անցկացնելու, այլ պատվիրելու է անկախ մասնագիտական կազմակերպության` բաց մրցույթի միջոցով։Նշենք, որ ՀԾԿՀ-ի մասին օրենքի համաձայն՝ հանձնաժողովը պարտավոր է իրականացնել էներգետիկայի բնագավառի կարգավորվող ընկերությունների կողմից իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ուսումնասիրություն և համաձայնեցում, ընկերությունների ներդրումային գործունեության վերլուծություն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1566/12/15661254_239:0:1600:1021_1920x0_80_0_0_d94ae2f2fbb004140cc36b5802751d4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«գազպրոմ արմենիա» ընկերություն, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ստուգումներ, ներդրում, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
«գազպրոմ արմենիա» ընկերություն, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ստուգումներ, ներդրում, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
Կառավարությունը որոշել է վերստուգել ՀԷՑ-ում ու «Գազպրոմ Արմենիայում» կատարված ներդրումները
15:40 22.04.2022 (Թարմացված է: 17:54 22.04.2022) Աուդիտի իրականացման համար բյուջեից ՀԾԿՀ-ին տրամադրվում է 144 մլն դրամ։ Աուդիտը պատվիրվելու է անկախ մասնագիտական կազմակերպության` բաց մրցույթի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է աուդիտ իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ներում` պարզելու 2021 թվականի ընթացքում իրականացրած ներդրումների իսկությունը։
Նման առաջարկով կառավարությանը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և գործադրի այսօրվա նիստում ստացել վերջինի համաձայնությունը։
«Նախագծի ընդունումը կարևորվում է սակագներում ներառման ենթակա ներդրումների օգտակար և օգտագործվող ծավալի որոշման, ներդրումների արդյունավետության գնահատման, այդ համատեքստում անարդյունավետ և ոչ հիմնավոր ներդրումների ծավալի բացահայտման և վերհանման առումով՝ սակագներում դրանք չներառելու սկզբունքից ելնելով»,- ասված է կառավարության կայքում հրապարակված որոշման հիմնավորումներում։
Աուդիտի իրականացման համար բյուջեից ՀԾԿՀ-ին տրամադրվում է 144 մլն դրամ, որից 66 մլն-ը` ՀԷՑ–ում, 78-ը` «Գազպրոմ Արմենիայում» աուդիտի անցկացման համար։
Աուդիտը ՀԾԿՀ-ը չի անցկացնելու, այլ պատվիրելու է անկախ մասնագիտական կազմակերպության` բաց մրցույթի միջոցով։
Նշենք, որ ՀԾԿՀ-ի մասին օրենքի համաձայն՝ հանձնաժողովը պարտավոր է իրականացնել էներգետիկայի բնագավառի կարգավորվող ընկերությունների կողմից իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ուսումնասիրություն և համաձայնեցում, ընկերությունների ներդրումային գործունեության վերլուծություն: