00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կալիբրներով» ոչնչացվել է ուկրաինացի զինվորականների մինչև մեկ գումարտակ. ՌԴ ՊՆ

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցДым над заводом "Азовсталь" в Мариуполе (14 апреля 2022). Украина
Дым над заводом Азовсталь в Мариуполе (14 апреля 2022). Украина - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուսական զորքերը «Կալիբր» բարձրճշգրիտ հրթիռներով Մելիորատիվնոյե երկաթուղային կայարանի շրջանում ոչնչացրել են ուկրաինացի զինվորականների մինչև մեկ գումարտակ՝ սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով:
Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ հրթիռային զորքերն ու հրետանին մեկ գիշերվա ընթացքում խոցել են ավելի քան 1,2 հազար ուկրաինական ռազմական օբյեկտ:
«Ոչնչացվել է վառելիքի 9 պահեստ, 37 կառավարման կետ։ Խոցվել է հակառակորդի 1221 հենակետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակման վայրեր», - ասել է Կոնաշենկովը։
ՌԴ օդատիեզերական ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված կազմավորումների մինչև 80 անդամի:
«Գիշերվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով հարվածներ են հասցվել 3 ուկրաինական ռազմական օբյեկտների։ Նովոսելկա բնակավայրի շրջանում ոչնչացվել է ուկրաինական «Ս-300» զենիթահրթիռային համալիրը։ Ալեքսանդրովկայի շրջանում հարված է հասցվել հրամանատարական կետին ու կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման շրջանին: Ոչնչացվել են մինչև 80 ազգայնականներ, ինչպես նաև 23 միավոր զրահատեխնիկա ու ավտոմեքենաներ», - ասել է գեներալը։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ օրում խոցել է կառավարման 4 կետ, 3 վառելիքային պահեստ և ուկրաինացի զինվորականների ու տեխնիկայի կենտրոնացման 51 շրջան:
Իսկ ռուսական ՀՕՊ համակարգերն անցած գիշեր Դոնբասում և Խերսոնի մարզում 7 ուկրաինական անօդաչու սարք, ինչպես նաև «Տոչկա-Ու» օպերատիվ-մարտավարական համալիրի մեկ հրթիռ են խոցել։
Կոնաշենկովը նշել է, որ ռուսական զորքերը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացրել են 140 ինքնաթիռ, 106 ուղղաթիռ, 520 անօդաչու թռչող սարք, 257 զենիթային հրթիռային համալիրներ, 2448 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 271 կայանք, 1062 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 2289 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 58-րդ օրը։
Լրահոս
0