00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:47
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ առաջ բացվեցին նոր տեսարաններ». Հայաստանում տեղադրվեց Պուշկինի արձանը

© Sputnik / Asatur YesayantsՊուշկինի արձանի բացման արարողությունը համանուն լեռնանցքում
Պուշկինի արձանի բացման արարողությունը համանուն լեռնանցքում - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Պուշկինի արձանի բացման արարողությունը համանուն լեռնանցքում
Բաժանորդագրվել
Արձանը շուրջ 50 տարի քանդակագործի արհեստանոցում էր «ապրում», մինչև իր տեղը գտավ Պուշկինի լեռնանցքի մերձակայքում` Հայաստանի հյուսիսում գտնվող Ստեփանավան քաղաքի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանում մեծ բանաստեղծի հուշարձանը բացվեց «ամենապուշկինյան» վայրերից մեկում` նրա անունը կրող լեռնանցքի մոտ։
Երկրի հյուսիսում գտնվող Ստեփանավան քաղաքի մերձակայքում հուշարձանի բացմանը ներկա էին խորհրդարանականներ Հայաստանից և Ռուսաստանից, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
Պուշկինի լեռնանցքն իր անունը ստացել է ի հիշատակ բանաստեղծի, ով անցել էր այդտեղով Թիֆլիսից Գյումրի ճանապարհին, այնտեղից էլ ռուսական բանակի հետ` Կարս և Էրզրում։
© Sputnik / Asatur YesayantsՊուշկինի արձանի բացման արարողությունը համանուն լեռնանցքում
Церемония открытия памятника Александру Пушкину на Пушкинском перевале (22 апреля 2022). Степанаван - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Պուշկինի արձանի բացման արարողությունը համանուն լեռնանցքում
«Իմ առաջ բացվեցին նոր տեսարաններ, նոր հորիզոն, ոտներիս տակ փռված էին բուրավետ, կանաչ արտեր։ Ես մի անգամ էլ նայեցի արևից խանձված Վրաստանին և սարի թեթև զառիվայրի լանջով սկսեցի իջնել Հայաստանի թարմ դաշտավայրերը։ Աննկարագրելի հաճույքով նկատեցի, որ տոթը հանկարծ մեղմացավ, կլիման արդեն ուրիշ էր», – այսպես էր այս լեռնանցքը նկարագրել Պուշկինն իր «Ճանապարհորդություն դեպի Արզրում» գրքում։
1937 թվականին, բանաստեղծի մահվան 100-րդ տարելիցին, լեռնանցքում աղբյուր տեղադրեցին, իսկ 1972 թվականին, երբ լեռնանցքի տակ թունել էր բացվում, այն ժամանակվա Հայկական ԽՍՀ Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը տեղի քանդակագործ Շավարշ Հովհաննիսյանին պատվիրեց բանաստեղծի արձանը։ 1976 թվականին այն արդեն պատրաստ էր, սակայն դրա տեղադրումը հետաձգեցին, որից հետո այն վարպետի արհեստանոցում մնաց շուրջ 50 տարի, իսկ այսօր գտավ իր տեղը` Ստեփանավանի մոտ գտնվող ճանապարհամերձ բարձունքի վրա։
© Sputnik / Asatur YesayantsՊուշկինի արձանի բացման արարողությունը համանուն լեռնանցքում
Возложение цветов на церемонии открытия памятника Александру Пушкину на Пушкинском перевале (22 апреля 2022). Степанаван - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Պուշկինի արձանի բացման արարողությունը համանուն լեռնանցքում
«Կարծում եմ՝ պետք է հիշենք մեր բոլոր արժեքների, բոլոր դժվար, բայց մեր երկու պետությունների համար շատ կարևոր իրադարձությունների մասին։ Այդ ժամանակ մեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Հուշարձանը, որը կանգնած է այս նշանավոր վայրում, մեզ համար խորհրդանշում է այն, որ մենք պետք է հիշենք և ընդգծենք լավագույնը և ներկայացնենք այն որպես բարի և ճիշտ, եղբայրական հարաբերությունների օրինակ։ Միավորվելով՝ մենք հաղթում ենք», – Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի սենատոր, հայտնի մարզիկ Ալեքսանդր Կարելինը։
Հուշարձանի բացմանը ելույթ ունենալիս ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ Ռուսաստանի փառավոր զավակի նկատմամբ հարգանքն ակնհայտ օրինակ է բարեկամության և փոխըմբռնման դարավոր ավանդույթների, որոնք ձևավորվել են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև։
«Հայաստանում բանաստեղծի արձաններ կան Երևանում, Գյումրիում, Ստեփանավանում, 1937 թվականից Երևանում Պուշկինի անվան դպրոց է գործում, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկն էլ կրում է նրա անունը։ Եվ այսօր մենք ուրախությամբ պատրաստվում ենք բացել հերթական հուշարձանը, որն իր տեսքով, կարծում եմ, ձեզ վրա մեծ տպավորություն կթողնի», – հավելեց Արշակյանը։
© Sputnik / Asatur YesayantsՊուշկինի արձանի բացման արարողությունը համանուն լեռնանցքում
Посадка памятной ели на церемонии открытия памятника Александру Пушкину на Пушкинском перевале (22 апреля 2022). Степанаван - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Պուշկինի արձանի բացման արարողությունը համանուն լեռնանցքում
Նա երախտագիտության խոսքեր ասաց քանդակագործ, 90-ամյա Շավարշ Հովհաննիսյանին։ 70-ականներին Հովհաննիսյանը Մոսկվայում այցելել էր Պուշկինի անվան պետական թանգարանը։ Այնտեղ նա խնդրել էր պոետի հետմահու դիմակի պատճեն և դրանից կերտել ապագա հուշարձանի դեմքը։ Ավելի ուշ նա ստեղծեց նաև հուշարձանը` բազալտից, 3.5 մետր բարձրությամբ։
Բացմանը հանդես եկավ նաև հայտնի ռազմական օդաչու, սենատոր Վիկտոր Բոնդարևը։
© Sputnik / Asatur YesayantsՊուշկինի արձանի բացման արարողությունը համանուն լեռնանցքում
Церемония открытия памятника Александру Пушкину на Пушкинском перевале (22 апреля 2022). Степанаван - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Պուշկինի արձանի բացման արարողությունը համանուն լեռնանցքում
«Վաղ տարիքից բոլորս սովորում էինք Պուշկինի բանաստեղծությունների միջոցով բացահայտել բարին, մարդկանց ու գեղեցիկի նկատմամբ վերաբերմունքը։ Փառք ու պատիվ հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը մեր մեծ բանաստեղծի հիշատակի համար։ Ուզում եմ երախտագիտություն հայտնել նաև քանդակագործին, որն ստեղծել է այս արձանը և հասել այն օրվան, երբ հուշարձանը կանգնեցված կլինի այս հիասքանչ հողի վրա», – ասաց նա։
Սոչիի քաղաքային ժողովի անդամ Սոս Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ խորհրդանշական է այն փաստը, որ գաղափարային ոգեշնչումը հուշարձանի տեղադրման հարցում ՀՀ քաղաքացու է պատկանում, որն ազգությամբ ռուս է, իսկ օգնեցին նրան այդ գործում հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիները։
© Sputnik / Asatur Yesayants

Պուշկինի արձանի բացման արարողությունը համանուն լեռնանցքում

Պուշկինի արձանի բացման արարողությունը համանուն լեռնանցքում - Sputnik Արմենիա
1/3

2/3

3/3

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ով հանդես էր եկել Պուշկինի հուշարձանի տեղադրման նախաձեռնությամբ, հյուրերին ցույց տվեց իրեն քաջ հայտնի վայրերը. աղբյուրը, հուշարձանի համար նախատեսված պատվանդանը։
Նա պատմեց, որ ԿԿ առաջին քարտուղարն աշխատանքի համար քանդակագործին ավտոմեքենա էր խոստացել, ընդ որում ոչ թե «Ժիգուլի» կամ «Մոսկվիչ», այլ «Վոլգա»։
«Հանգամանքների բերումով հուշարձանն անտեր էր մնացել։ Բայց այսօր, ի ուրախություն ինձ, այն գտավ իր տեղը։ Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին գաղափարին», – հայտարարեց Սանդիկովը։
Լրահոս
0