https://arm.sputniknews.ru/20220422/hnaravvor-e-vostikannery-cren-vanecjani-akcian-pataskhanum-e-pvokhvostikanapety-41183698.html
Հնարավո՞ր է` ոստիկանները ցրեն Վանեցյանի ակցիան. պատասխանում է փոխոստիկանապետը
Հնարավո՞ր է` ոստիկանները ցրեն Վանեցյանի ակցիան. պատասխանում է փոխոստիկանապետը
Sputnik Արմենիա
Արա Ֆիդանյանը հայտնեց, որ ապրիլի 17-ին շտապ ակցիա անելու մասին ոստիկանությունը ծանուցում ստացել է, իսկ շտապ ակցիա իրականացնելու ժամկետը վաղուց է լրացել: 22.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-22T16:23+0400
2022-04-22T16:23+0400
2022-04-22T16:24+0400
արթուր վանեցյան
ազատության հրապարակ
բողոքի ակցիա
արա ֆիդանյան
հհ ոստիկանություն
վրան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41030597_0:167:1601:1067_1920x0_80_0_0_6d16988897fd7ecb3e9acaad024e71d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ազատության հրապարակում ոստիկանությունը չի թույլատրում վրաններ տեղադրել, քանի որ հավաքներ իրականացնելուն առնչվող օրենքով է առաջնորդվում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:Նշենք, որ քանիցս ընդդիմադիրները հայտնել են, որ Ազատության հրապարակում ակցիա իրականացնողների համար՝ ինչպես 44-օրյա պատերազմի մասնակից երկու տղաների, այնպես էլ «Պատիվ ունեմի» ղեկավար Արթուր Վանեցյանի համար ոստիկանությունը չի թույլատրում վրան տեղադրել, որպեսզի ցրտից կամ արևից պաշտպանվեն:Հարցին, թե ստացվում է՝ Վանեցյանի ակցիան օրինական չէ, հնարավո՞ր է՝ ոստիկանները ցրեն այն, փոխոստիկանապետը պատասխանեց, որ հիմա աշխատում են այն ուղղությամբ, որ լրացուցիչ այլ միջոցներ չտեղադրվեն Ազատության հրապարակում: «Փորձում ենք զերծ մնալ լրացուցիչ լարվածությունից»,-ասաց Ֆիդանյանը:Մեկ այլ հարցի, թե 2018-ին, երբ դեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն էր ակցիաներ անում, Ֆրանսիայի հրապարակում վրաններ էին տեղադրվում՝ արդյո՞ք կային ծանուցումներ՝ Ֆիդանյանը նշեց, որ չի կարող խոսել այդ ժամանակվա մասին, կարող է միայն ներկա իրավիճակի մասին խոսել:«Սա սրբազան պայքար է». Իշխան Սաղաթելյանը հայտարարեց փողոցային պայքարի դուրս գալու մասինՀիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։Իսկ «5165» շարժման անդամները ապրիլի 19-ին Ազատության հրապարակից երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն օրը երեկոյան իրազեկման քայլերթ է անցկացվել Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։Ապրիլի 21–ին Արթուր Վանեցյանը հայտարարել էր՝ առաջիկա օրերին ականատես կլինենք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ ավելի կոնկրետ գործողություններով:
ազատության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41030597_0:0:1423:1067_1920x0_80_0_0_6c62c8b78eb69c9438175afb6785468d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր վանեցյան, ազատության հրապարակ, բողոքի ակցիա, արա ֆիդանյան, հհ ոստիկանություն, վրան
արթուր վանեցյան, ազատության հրապարակ, բողոքի ակցիա, արա ֆիդանյան, հհ ոստիկանություն, վրան
Հնարավո՞ր է` ոստիկանները ցրեն Վանեցյանի ակցիան. պատասխանում է փոխոստիկանապետը
16:23 22.04.2022 (Թարմացված է: 16:24 22.04.2022) Արա Ֆիդանյանը հայտնեց, որ ապրիլի 17-ին շտապ ակցիա անելու մասին ոստիկանությունը ծանուցում ստացել է, իսկ շտապ ակցիա իրականացնելու ժամկետը վաղուց է լրացել:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ազատության հրապարակում ոստիկանությունը չի թույլատրում վրաններ տեղադրել, քանի որ հավաքներ իրականացնելուն առնչվող օրենքով է առաջնորդվում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Նշենք, որ քանիցս ընդդիմադիրները հայտնել են, որ Ազատության հրապարակում ակցիա իրականացնողների համար՝ ինչպես 44-օրյա պատերազմի մասնակից երկու տղաների, այնպես էլ «Պատիվ ունեմի» ղեկավար Արթուր Վանեցյանի համար ոստիկանությունը չի թույլատրում վրան տեղադրել, որպեսզի ցրտից կամ արևից պաշտպանվեն:
«Հավաքներ անցկացնելու համար պետք է լինեն համապատասխան ծանուցումներ, որոնց ընդունման դեպքում հնարավոր կլինի տեխնիկական կամ այլ տիպի սարքավորումներ տեղադրել: Վանեցյանի ակցիայի հետ կապված մենք շտապ ակցիա իրականացնելու ծանուցում ենք ստացել, իսկ դա իրենից ենթադրում է ընդամենը 6-ժամյա գործունեություն՝ մինչդեռ, բնականաբար, վեց ժամը չէր կարող տևել մինչ այսօր»,-ասաց Ֆիդանյանը:
Հարցին, թե ստացվում է՝ Վանեցյանի ակցիան օրինական չէ, հնարավո՞ր է՝ ոստիկանները ցրեն այն, փոխոստիկանապետը պատասխանեց, որ հիմա աշխատում են այն ուղղությամբ, որ լրացուցիչ այլ միջոցներ չտեղադրվեն Ազատության հրապարակում: «Փորձում ենք զերծ մնալ լրացուցիչ լարվածությունից»,-ասաց Ֆիդանյանը:
Մեկ այլ հարցի, թե 2018-ին, երբ դեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն էր ակցիաներ անում, Ֆրանսիայի հրապարակում վրաններ էին տեղադրվում՝ արդյո՞ք կային ծանուցումներ՝ Ֆիդանյանը նշեց, որ չի կարող խոսել այդ ժամանակվա մասին, կարող է միայն ներկա իրավիճակի մասին խոսել:
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր
Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Իսկ «5165» շարժման անդամները ապրիլի 19-ին Ազատության հրապարակից
երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն օրը երեկոյան
իրազեկման քայլերթ է անցկացվել Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։
Ապրիլի 21–ին Արթուր
Վանեցյանը հայտարարել էր՝ առաջիկա օրերին ականատես կլինենք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ ավելի կոնկրետ գործողություններով: