00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գոլդ–անձնագրեր» չկան, բայց աշխատել կարելի է. ՌԴ բիզնեսին ներկայացրել են ՀՀ-ի պայմանները

© Sputnik / Asatur YesayantsՌուսաստան-Հայաստան առաջին իրավական ֆորումը (21 ապրիլի, 2022թ)․ Երևան
Ռուսաստան-Հայաստան առաջին իրավական ֆորումը (21 ապրիլի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Բաժանորդագրվել
Հայաստանը գերադասում է ռիսկային խաղեր չխաղալ, այդ պատճառով օտարերկրացիներին անձնագրեր չի վաճառում, իսկ բանկերը առանց մանրակրկիտ ստուգման հաճախորդ չեն ընդունում։ Հետևաբար երբեմն հաշիվ բացելու համար անհրաժեշտ է լինում սպասել 1-2 շաբաթ։ Միևնույն ժամանակ, երկրի օրենսդրությունը համեմատաբար ավելի պարզ է և ավելորդ խնդիրներ պետական կառույցներում չի ստեղծում։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ներդրումային քաղաքացիություն և «ոսկե անձնագրեր» Հայաստանն առաջարկել չի կարող, սակայն այստեղ ընկերություն և հաշիվ հնարավոր է համեմատաբար ավելի հեշտ բացել։ Միևնույն ժամանակ ինչո՞ւ է երբեմն անհրաժեշտ լինում հաշիվ բացելու համար սպասել երկու շաբաթ և ինչպես է պետք լուծել (հարկ եղած դեպքում) իրավական քաշքշուկները, պատմել են Հայաստան–Ռուսաստան առաջին իրավական ֆորումի ժամանակ, որը նվիրված է եղել բիզնեսի բացման և ուղեկցման հարցերին։ Ֆորումի կազմակերպիչները Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչությունն ու մի շարք բիզնես կազմակերպություններն էին։

«Ոսկե անձնագիր» չկա

Ներդրումային քաղաքացիություն (այսինքն քաղաքացիություն՝ որոշակի գումարի ներդրումների դիմաց) ստանալը շատ է դժվարացել, նշում է Apex Capital Partners խորհրդատվական ընկերության փոխնախագահ Սոֆյա Սիլինան։
Եվրոպական երկրներ կան (Չեռնոգորիա, Պորտուգալիա և այլն), որոնք «ոսկե անձնագրեր» են տրամադրում, սակայն այժմ ՌԴ քաղաքացիների համար այդ ծրագրերը կասեցվում են, որոշ դեպքերում էլ հետ են կանչվում քաղաքացիության վերաբերյալ նախկինում ընդունած որոշումները։ Կարիբյան ավազանի երկրները շարունակում են այդ ծրագրերը, և այդ երկրներում հնարավոր է ներդրումներ անել, սակայն գումարները դուրսբերել ստիպված են ամերիկյան բանկերի միջոցով, որտեղ ՌԴ ունևոր մի շարք քաղաքացիների գումարները պարզապես օդից կախված են մնացել, նշել է նա։
Հայաստանում 260 օտարերկրացի կացության կարգավիճակ է ստացել․ նոր հարթակ է ներկայացվել
Հավելենք, որ Հայաստանը ներդրումային քաղաքացիություն չի տրամադրում, սովորական քաղաքացիություն ստանալու համար էլ անհրաժեշտ է վերջին երեք տարին մշտապես բնակված լինել հանրապետությունում։ Թեպետ բիզնես բացել այստեղ հնարավոր է նաև առանց քաղաքացիություն և նույնիսկ առանց կացության իրավունք ունենալու։ Օտարերկրացին կարող է ոչ միայն ընկերություն հիմնել, այլև ընկերության տնօրեն լինել (հարկային ծառայությունում այն գործընթացները, որոնք պետք է կատարի ընկերության տնօրենը, նա կարող է լիազորագրով հանձնարարել մեկ այլ անձի, օրինակ` իր ընկերության հաշվապահին)։
Ինչ վերաբերում է կեցության իրավունքին, ինչպես նշում է «ՌոսԿոնսուլտանտ» սերվիսային կենտրոնի տնօրեն Աննա Ռշտունին, ապա նախկինում Եվրոպայի վիզա ստանալու համար նույնիսկ դա անհրաժեշտ չէր, բավարար էր պարզապես հաշվառման կանգնել Հայաստանում ՌԴ դեսպանատանը կամ Հայաստանում Վիզաների և գրանցման բաժանմունքներից մեկում։
«Այժմ յուրաքանչյուրերկրի դեսպանատուն իր պահանջներն է սահմանում, այդ թվում կարող են նաև կեցության թույլտվություն պահանջել», – նշել է նա։

Նախանձից չէ

Հայկական բանկերում ռուսների հաշիվները դանդաղ են բացում ոչ այն պատճառով, որ բանկերը վատ են աշխատում, այլ այն, որ ռուսաստանցիներից ստացած հայտերը մանրակրկիտ ստուգվում են, հատկապես նրանց, ովքեր Հայաստանում մինչ այդ երբեք հաշիվ չի ունեցել։ Նման ստուգումները պայմանավորված են նրանով, որ Արևմուտքում բանկերը ձեռքով են ստուգում ռուսաստանցիներից ստացվող բոլոր վճարումները (այդ թվում նաև հայկական բանկերից)։ Ընդ որում, ստուգումներն իրականացվում են ոչ միայն փոխանցումն իրականացնելու պահին, այլև կրկնակի` մի քանի ամիս անց (post-check), այն էլ՝ անկախ գումարի չափից։
«Մեզ հարցումներ են ուղարկում փոխանցված գումարների ծագման վերաբերյալ, և եթե մենք չպատասխանենք, բանկը կարող է փակել մեր թղթակցային հաշիվը։ Այդ պատճառով էլ մենք ստիպված ենք ստուգել մեր ռուսաստանցի հաճախորդների եկամուտների աղբյուրները», – պարզաբանել է բանկի միջազգային օպերացիաների դեպարտամենտի տնօրեն Զարուհի Մելքոնյանը։
Նա ընդգծել է, որ նույն խնդրին են բախվում ոչ միայն հայաստանյան, այլև ցանկացած այլ երկրի այն բանկերը, որոնք ռուսաստանցի հաճախորդ են ընդունում։
Նա հավելել է, որ ստուգվում են նաև Հայաստանով Ռուսաստան ապրանքների մատակարարման գործարքները։ Եթե, օրինակ, Եվրոպայից ապրանքը Հայաստանով Ռուսաստան է գնացել թղթերով, դա հեշտությամբ հնարավոր է ստուգել փոխանցման հաշիվներով, որոնք գրեթե անհնար է կեղծել (դրանք ստուգվում են տվյալների միջազգային բազաներում առկա համարով)։ Նման դեպքերում հաճախորդին (և այդ հաշիվները սպասարկող բանկին) հարցեր են ուղղվում։
Բացի գործընկեր բանկերից, SWIFT (բանկային օպերացիաների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման համակարգ) համակարգը վերլուծում է բանկերի դրամական փոխանցումներն ըստ երկրների։ Եթե որևէ բանկի մոտ շեղում են նկատում միջոցների սովորական ծավալների և աշխարհագրության հետ կապված, այն հայտնվում է SWIFT–ի, այնուհետև նաև արևմտյան երկրների կարգավորիչների տեսադաշտում։ Մելքոնյանը հիշեցրել է, որ վերջին նման օրինակն այն պատժամիջոցներն էին, որոնց տակ հայտնվեց ռուսական «Տրանսկապիտալբանկը» (https://www.kommersant.ru/doc/5317781)։

Ինչի համար են դիմում ռուսաստանցիները

Եթե խոսենք Հայաստանի նկատմամբ հետաքրքրության մասին, ապա ՌԴ–ից ֆիզանձինք նախևառաջ դիմում են հայկական բանկերում միջազգային քարտեր բացելու համար, որպեսզի հնարավորություն ունենան վճարել արտասահմանյան ծառայությունների դիմաց։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Horizon Global իրավաբանական ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Բոկսերը։
Բիզնեսը հետաքրքրվում է հայկական ընկերությունների իրավունքներով աշխատելու հնարավորություններով` դուրս գալով պատժամիջոցային ռեժիմից։ Ընդ որում դա վերաբերում է նաև օտարերկրյա ընկերություններին, որոնք գործել են Ռուսաստանում։ Դրանցից շատերը հեռանում են ռուսական շուկայից, բայց շատերը չեն ցանկանում այն կորցնել, այդ իսկ պատճառով «ոչ շատ հեռու հեռանալու» եղանակներ են փնտրում, որպեսզի շարունակեն բիզնես վարել Ռուսաստանում, բայց արդեն հայկական (ղազախական) ընկերության ցուցանակով։
Սխեմաներ են փնտրում նաև Եվրոպայից Ռուսաստան ապրանքների մատակարարման համար, որի մասին խոսեցինք վերը։ Սկզբում Հայաստանը կամ Ղազախստանը ցանկանում էին ներառել այդ սխեմաներում որպես միջնորդ երկիր, սակայն այժմ փաստաթղթերի շղթան երկարացնելու անհրաժեշտություն եղավ` ավելացնելով ևս մեկ չեզոք երկիր։
«Պայմանականորենասած, եթե դուք Հայաստանի վրա կոկա–կոլայի 10 մլն շիշ գրանցեք, դա անմիջապես կասկած կառաջացնի, սակայն եթե ձևակերպեք այն Չինաստանի վրա, կասկածները շատ ավելի քիչ կլինեն», – նշեց Բոկսերը։
Նա հավելում է, որ նման շղթաները կթանկացնեն գործողությունների ծախսերը, բայց այլ ելք այժմ չկա։
Ընդհանուր առմամբ Հայաստան բիզնեսը տեղափոխելու հնարավորություն կա, մեր երկիրը գրավում է համեմատաբար պարզ օրենսդրությամբ, պետական ատյաններում լրացուցիչ խնդիրներ չստեղծելու պատրաստակամությամբ, ինչպես նաև կյանքի ընդհանուր պայմաններով (ինչը ևս պակաս կարևոր չէ)։ Բոկսերը եզրափակել է իր խոսքը, նշելով, որ արդյունքում համագործակցության նման պատրաստակամությունը երկու երկրների համար էլ շահավետ է։
Լրահոս
0