https://arm.sputniknews.ru/20220422/gjumru-nakhkin-qaghaqapeti-vordun-cankanum-en-lvos-anjelesum-hh-hjupatvos-nshanakel-41164015.html
Գյումրու նախկին քաղաքապետի որդուն ցանկանում են Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս նշանակել
Գյումրու նախկին քաղաքապետի որդուն ցանկանում են Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս նշանակել
Sputnik Արմենիա
Միսակ Բալասանյանի անվան շուրջ 2 աղմկահարույց դեպք կա, և ըստ պարբերականի՝ դրանք մաքրելու համար իշխանություններն ամեն ինչ անում են։ 22.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-22T11:38+0400
2022-04-22T11:38+0400
2022-04-22T15:09+0400
հյուպատոսություն
լոս անջելես
սամվել բալասանյան
գյումրի
https://cdn.am.sputniknews.ru/img/1331/85/13318591_0:0:1498:844_1920x0_80_0_0_ce36f158e64501eabe65afbe1a5b9695.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն` Միսակ Բալասանյանին, ցանկանում են Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոս նշանակել։Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։Համաձայն պարբերականի տեղեկությունների, իշխանությունների հետ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն որոշակի խնդիրներ են առաջացել։«Դեպքից հետո ՔԿ-ն նշել էր, որ նախնական տեղեկություններով, Գրիգորյանը ինքնասպան է եղել, դեպի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով։ Գործը հետագայում կասեցվել է։ Իրավապահներն այդ ժամանակ նկուղից գտել էին ապօրինի զենք, որով կատարվել էր ինքնասպանությունը։ Այդ ժամանակ Վարդևան Գրիգորյանը գլխավորում էր Գյումրու ավագանու՝ ԲՀԿ-ի ցուցակը, և մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե նրա որդու մահվան պատճառը մրցակիցների փակցրած պաստառներն են եղել, որոնց վրա՝ Վարդևան Գրիգորյանի նկարը ու զառեր «Հաջողության բանաձևը» վերտառությամբ»,– գրում է թերթը։Ըստ «Ժողովուրդի»` գյումրեցիների պատմելով, պաստառի տեղադրման միտքը Սամվել Բալասանյանի որդու` Միսակինն է եղել։Օրաթերթը Միսակ Բալասանյանի` Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս նշանակվելու մասին տեղեկությունը ճշտելու համար զրուցել է «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լուսինե Սանոյանի հետ, որը նշել է, որ նման տեղեկությունների չի տիրապետում։«Պարոն Բալասանյանն այս պահին իրականացնում է «Գյումրի-Գարեջուր» ընկերության նախագահի իր աշխատանքը։ Ինչ վերաբերում է վերը նշված դեպքերին, ապա նման տրամաբանությունն առնվազն տարակուսանք է առաջացնում, որովհետև և՛ քննչական, և՛ դատարանի վճռով հաստատված է, որ պարոն Բալասանյանը տվյալ վիճաբանության հետ առնչություն չի ունեցել, իսկ տուժողը գործարանի անվտանգության աշխատակիցներից մեկն է եղել»,- հայտնել է Սանոյանը։Անդրադառնալով Վարդևան Գրիգորյանի որդու հետ կապված դեպքին, նա նշել է, որ այն շատ ցավալի է, ու իրենք էլ մեծ ցավով են տարել։ Միսակ Բալասանյանի հետ այդ դեպքը կապելը Լուսինե Սանոյանն աբսուրդ է համարել, քանի որ, իր հավաստմամբ, անգամ Արշակ Գրիգորյանի հարազատներն են հայտարարել, որ այն քաղաքական գործընթացների հետ կապ չունի։
լոս անջելես
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1331/85/13318591_126:0:1459:1000_1920x0_80_0_0_0618d44633a9e941d3afe920a30c94a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հյուպատոսություն, լոս անջելես, սամվել բալասանյան, գյումրի
հյուպատոսություն, լոս անջելես, սամվել բալասանյան, գյումրի
Գյումրու նախկին քաղաքապետի որդուն ցանկանում են Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս նշանակել
11:38 22.04.2022 (Թարմացված է: 15:09 22.04.2022) Միսակ Բալասանյանի անվան շուրջ 2 աղմկահարույց դեպք կա, և ըստ պարբերականի՝ դրանք մաքրելու համար իշխանություններն ամեն ինչ անում են։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն` Միսակ Բալասանյանին, ցանկանում են Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոս նշանակել։
Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Համաձայն պարբերականի տեղեկությունների, իշխանությունների հետ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն որոշակի խնդիրներ են առաջացել։
Ըստ «Ժողովուրդի»` Միսակ Բալասանյանի անունը կապվում է որոշ աղմկահարույց դեպքերի հետ, և հիմա ամեն ինչ անում են այդ դեպքերով նրա անունը մաքրելու համար։ Նշվում է, որ 2012 թվականին դանակահարել էին «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ անվտանգության աշխատակցին, որը մահացել էր, և այդ դեպքով մամուլը շոշափեց ընկերության նախագահ Միսակ Բալասանյանի անունը։ Մեկ այլ դեպք էլ եղել էր 2016 թվականին, երբ սեպտեմբերի 20-ին հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանի որդու` 26-ամյա Արշակ Գրիգորյանի դին իրենց առանձնատան նկուղում` գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
«Դեպքից հետո ՔԿ-ն նշել էր, որ նախնական տեղեկություններով, Գրիգորյանը ինքնասպան է եղել, դեպի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով։ Գործը հետագայում կասեցվել է։ Իրավապահներն այդ ժամանակ նկուղից գտել էին ապօրինի զենք, որով կատարվել էր ինքնասպանությունը։ Այդ ժամանակ Վարդևան Գրիգորյանը գլխավորում էր Գյումրու ավագանու՝ ԲՀԿ-ի ցուցակը, և մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե նրա որդու մահվան պատճառը մրցակիցների փակցրած պաստառներն են եղել, որոնց վրա՝ Վարդևան Գրիգորյանի նկարը ու զառեր «Հաջողության բանաձևը» վերտառությամբ»,– գրում է թերթը։
Ըստ «Ժողովուրդի»` գյումրեցիների պատմելով, պաստառի տեղադրման միտքը Սամվել Բալասանյանի որդու` Միսակինն է եղել։
Օրաթերթը Միսակ Բալասանյանի` Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս նշանակվելու մասին տեղեկությունը ճշտելու համար զրուցել է «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լուսինե Սանոյանի հետ, որը նշել է, որ նման տեղեկությունների չի տիրապետում։
«Պարոն Բալասանյանն այս պահին իրականացնում է «Գյումրի-Գարեջուր» ընկերության նախագահի իր աշխատանքը։ Ինչ վերաբերում է վերը նշված դեպքերին, ապա նման տրամաբանությունն առնվազն տարակուսանք է առաջացնում, որովհետև և՛ քննչական, և՛ դատարանի վճռով հաստատված է, որ պարոն Բալասանյանը տվյալ վիճաբանության հետ առնչություն չի ունեցել, իսկ տուժողը գործարանի անվտանգության աշխատակիցներից մեկն է եղել»,- հայտնել է Սանոյանը։
Անդրադառնալով Վարդևան Գրիգորյանի որդու հետ կապված դեպքին, նա նշել է, որ այն շատ ցավալի է, ու իրենք էլ մեծ ցավով են տարել։ Միսակ Բալասանյանի հետ այդ դեպքը կապելը Լուսինե Սանոյանն աբսուրդ է համարել, քանի որ, իր հավաստմամբ, անգամ Արշակ Գրիգորյանի հարազատներն են հայտարարել, որ այն քաղաքական գործընթացների հետ կապ չունի։