Եվս մեկ քայլ առաջ. Զինվորի տանը բացվեց բժիշկ–ազատամարտիկի անվան ախտորոշիչ լաբորատորիա
15:45 22.04.2022 (Թարմացված է: 15:53 22.04.2022)
© Sputnik / Aram NersesyanԶինվորի տանը բացվեց բժիշկ–ազատամարտիկի անվան ախտորոշիչ լաբորատորիա
Զինվորի տանը բացվեց բժիշկ–ազատամարտիկի անվան ախտորոշիչ լաբորատորիա
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Լաբորատորիայում կան տարբեր սարքավորումներ և տղաներն այլևս ստիպված չեն լինի այլ բուժհաստատություններում հերթերում սպասել, որպեսզի անալիզներ հանձնեն ու պատասխան ստանան։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Զինվորի տուն վերականգնողական կենտրոնում բացվեց Արցախյան 3 պատերազմի մասնակից, 44-օրյա պատերազմում զոհված, բժիշկ–ազատամարտիկ Նորայր Շահբազյանի անվան լաբորատորիա։
Արյան անալիզներ հանձնող տղաներն այլևս ստիպված չեն լինի երկար հերթերում սպասել, քանի որ այնտեղ տեղադրված է հատուկ սարքավորում` բիոքիմիական անալիազատոր, որը հնարավորություն ունի միաժամանակ շատ մեծ հոսքով հետազոտություններ անել։ Կա նաև մանրադիտակ։
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ Զինվորի տանը բուժում ստացող տղաներից 6000–ն արդեն ապաքինվել են, նրանցից 800-ը կրթություն են ստացել, իսկ 150-ն աշխատում են։
© Sputnik / Aram NersesyanԶինվորի տանը բացվեց բժիշկ–ազատամարտիկի անվան ախտորոշիչ լաբորատորիա
Զինվորի տանը բացվեց բժիշկ–ազատամարտիկի անվան ախտորոշիչ լաբորատորիա
© Sputnik / Aram Nersesyan
«Այժմ բացում ենք հերթական ստորաբաժանումը, որտեղ լաբորատոր ծառայություններ են մատուցվելու։ Շնորհակալ եմ «Հայ օգնության միությանը» (ՀՕՄ), որն աջակցել է լաբորատորիայի ստեղծմանը։ Նրանք մշտապես մեր տղաների ու Զինվորի տան կողքին են։ Լաբորատորիան կրում է մեր բժիշկ Նորայր Շահբազյանի անունը։ Դոկտոր Նորիկն իր մասնագիտական ամբողջ ուղով ապացուցել է, որ մարտի դաշտում ոչ պակաս հայրենասեր է եղել։ Նշտարը ձեռքին նա եղել է զինվոր, իսկ հիվանդասենյակում` այդ նույն նշտարով, եղել է մեծ բժիշկ»,– ասաց Մուրադյանը։
Նորայր Շահբազյանը զոհվել է, սակայն մասնակցելով 3 պատերազմի, հասցրել է փրկել հազարավոր տղաների կյանքեր, ձեռքեր և ոտքեր։
Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ շեշտեց, որ լաբորատոր ծառայությունը շատ կարևոր է տղաների համար։
© Sputnik / Aram NersesyanԶինվորի տանը բացվեց բժիշկ–ազատամարտիկի անվան ախտորոշիչ լաբորատորիա
Զինվորի տանը բացվեց բժիշկ–ազատամարտիկի անվան ախտորոշիչ լաբորատորիա
© Sputnik / Aram Nersesyan
«Շատ դժվար է եղել մեր զինվորներին այս կենտրոնից տեղափոխել այլ բուժհաստատություններ` հետազոտություններ իրականացնելու նպատակով, քանի որ շատերը սայլակների վրա էին, մի մասն էլ անկողնային` վիճակում։ Այս լաբորատորիան բացել ենք ՀՕՄ–ի և ONEArmenia աշխարհասփյուռ համայնքի աջակցությամբ։ ՀՕՄ–ի ջանքերով ձեռք ենք բերել ռենտգեն սարքավորում, իսկ ONEArmenia–ի շնորհիվ` ամբողջ շենքի թողունակության մեծացման շրջանակներում ձեռք կբերենք կահույքը։ Այս կազմակերպությունների համատեղ ջանքերով ձեռք են բերվել նաև այլ ախտորոշիչ սարքավորումներ»,– ասաց Մինասյանը։
Նա նշեց` լաբորատորիայի բացումը տղաների կյանքի բարելավման տեսանկյունից ևս 1 քայլ առաջ էր։ Մինասյանը նաև ՀՕՄ–ին շնորհեց «Զինվորի տան բարեկամ» տիտղոսը։
© Sputnik / Aram NersesyanՀՕՄ–ի կենտրոնական վարչության ատենապետ Նաիրի Տերտերյանը
ՀՕՄ–ի կենտրոնական վարչության ատենապետ Նաիրի Տերտերյանը
© Sputnik / Aram Nersesyan
ՀՕՄ–ի կենտրոնական վարչության ատենապետ Նաիրի Տերտերյանը շեշտեց` իրենց համար մեծ պատիվ է հայ զինվորների կողքին լինելը և հպարտ են, որ լաբորատորիան կրում է դոկտոր Նորիկի անունը։
«Մենք նաև ցանկանում ենք հայտնել, որ ՀՕՄ–ը պատրաստվում է հոգալ Զինվորի տան մեկ տարվա ողջ սնունդի հարցը»,– ասաց Տերտերյանը։
ONEArmenia կազմակերպության տնօրեն Անահիտ Նազարյանն էլ շեշտեց, որ լաբորատորիայի բացումը մեծ ծրագրի մի բաղադրիչ մասն է։ Նա հույս հայտնեց, որ շուտով կկարողանան բացել մասնաշենքն ու ավելի շատ զինվորների համար լիարժեք ծառայություններ մատուցել։
© Sputnik / Aram NersesyanONEArmenia կազմակերպության տնօրեն Անահիտ Նազարյանը` Զինվորի տանը
ONEArmenia կազմակերպության տնօրեն Անահիտ Նազարյանը` Զինվորի տանը
© Sputnik / Aram Nersesyan
Նորայր Շահբազյանի կինը` Օֆելյա Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ամուսինն ուսումն ու աշխատանքային առաջին փուլն ավարտելուց հետո, մշտապես զինվորի կողքին է եղել։
«Դոկտորը երևի այն եզակիներից էր, ով ոչ միայն հոսպիտալում էր զինվորի կողքին, նա զինվորի կողքին էր նաև խրամատում, խոհանոցում։ Կարևոր խորհրդանիշ է, հենց Զինվորի տանը իր անվան լաբորատորիա ունենալը, և կարծում եմ, որ ճիշտ ախտորոշումը մնացած գործընթացի հիմքն է»,– նշեց նա։
Բժիշկ Նորայրն ու տիկին Օֆելյան 20 տարվա ամուսիններ են եղել ու ծանոթացել են մարտի դաշտում, որտեղ վերջինս եղել է և՛ լրագրող, և՛ գթության քույր։ Ամուսնացել են Արցախյան ազատամարտից հետո։ Նշում է, որ դոկտորը 2016 թվականի Ապրիլյան, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմների ժամանակ թույլ չի տվել իր հետ մարտի դաշտ մեկնել, հորդորել է մնալ երեխաների կողքին։
© Sputnik / Aram NersesyanՆորայր Շահբազյանի կինը` Օֆելյա Գրիգորյանը
Նորայր Շահբազյանի կինը` Օֆելյա Գրիգորյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք երկու դուստր ունենք` Նանեն և Գիսանեն, մեկը շրջանավարտ է, մյուսն էլ 2-րդ կուրսի ուսանող»,– ասաց բժիշկի կինը և ընդգծեց, որ ամուսինն իր կեսը չի եղել, այլ` ամբողջը, իսկ 44-օրյա պատերազմը խլել է իր ամբողջությունն ու կենսագրությունը։ Նրա խոսքով` Շուշին, Հադրութը և մնացած այն տարածքները, որոնք ժամանակավոր կորցրել ենք` իր կենսագրությունն են եղել։
«Ես դեռ իրավունք չունեմ հետևելու դոկտորին, մինչև չտեսնեմ դրանք ազատագրված և լուր չտանեմ տղաներին»,– ասաց տիկին Օֆելյան։
44-օրյա պատերազմի ժամանակ Նորայր Շահբազյանը Շուշիի առանձին գումարտակի սպաների հետ է եղել, տեսել է Մատաղիսի անկումը, ապա եղել է նաև Թալիշում։
© Sputnik / Aram NersesyanԶինվորի տանը բացվեց բժիշկ–ազատամարտիկի անվան ախտորոշիչ լաբորատորիա
Զինվորի տանը բացվեց բժիշկ–ազատամարտիկի անվան ախտորոշիչ լաբորատորիա
© Sputnik / Aram Nersesyan
Լաբորատորիայի մուտքի մոտ կարմիր ժապավենը կտրեցին Զինվորի տանը բուժում ստացող, 44-օրյա պատերազմի մասնակից տղաները։
Նրանցից մեկը` Սերգեյ Համբարձումյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Զինվորի տուն է տեղափոխվել Միքայելյան վիրաբուժական հիվանդանոցից, շատ ծանր վիճակում է եղել։
«Թոքերիս, սրտիս, գլխիս հատվածում վնասվածքներ եմ ունեցել։ Ներկա պահին գլխումս 1 բեկոր կա, ինչի պատճառով ժամանակավոր գամված եմ սայլակին։ Զինվորի տանը բուժման ընթացքում կրկին կարողացել եմ ինքնուրույն նստել, ձեռքս շարժել, այնուհետև ինքնուրույն սովորել եմ տեղափոխվել սայլակի վրա»,– ասաց Սերգեյը։
© Sputnik / Aram Nersesyan44–օրյա պատերազմի մասնակից Սերգեյ Համբարձումյանը
44–օրյա պատերազմի մասնակից Սերգեյ Համբարձումյանը
© Sputnik / Aram Nersesyan
Նա շեշտեց` այժմ նպատակներ ունի, որոնք պատրաստվում է իրականացնել։ Փոքրուց բիզնես ոլորտում է տեսել իրեն, և միշտ նկատվել է իր մոտ հակումը դեպի այդ բնագավառ։ Այժմ էլ կրթական տարբեր ծրագրերի է մասնակցում` անգլերենի, վոկալի, դաշնամուրի։
Սերգեյը մոտ 9 ամսվա զինվոր է եղել ու ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ)։ 44-օրյա պատերազմի սկսվելուն պես հրամանատար Ջալալ Հարությունյանը եկել է իրենց զորամաս ու հայտնել, որ իրենք պաշտպանության բանակի ու պաշտպանության նախարարության լավագույն հրետանային դիվիզիոնն են։ 4 օր Ջրականում է կռվել, այնուհետև մնացած 31 օրը եղել է Արցախի տարբեր հատվածներում։ Վիրավորումը ստացել է Մարտակերտում, որտեղ 27 զոհ են տվել,2–ը վիրավորվել են` մեկը ինքն է։