00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի նախագահը թույլատրել է Ցեղասպանության օրը միջոցառումներ անցկացնել

© Photo : Screenshot / Artsakh Publiс TVԱրցախի Հանրապետության կառավարության ընդլայնված նիստ՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ (9 ապրիլի, 2022թ)․ Ստեփանակերտ
Արցախի Հանրապետության կառավարության ընդլայնված նիստ՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ (9 ապրիլի, 2022թ)․ Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Բաժանորդագրվել
ԱՀ հրամանագիրը տարածվում է նաև Ցեղասպանության հիշատակի օրվան նախորդող միջոցառումների վրա։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, որով թույլատրել է Ցեղասպանության հիշատակի օրը միջոցառումներ անցկացնել։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` կատարվել է լրացում 2022 թվականի մարտի 26-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին» հրամանագրում»,–ասվում է հրամանագրում:
Ըստ հրամանագրի՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չի տարածվում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2022 թվականի ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վրա:
Հիշեցնենք` մարտի 25–ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր էր ստորագրել, որով ռազմական դրության պայմաններում սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը, արգելվում են գործադուլները, կասեցվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը։
Հավելենք, որ ռազմական դրությունն Արցախում գործում է 1992 թվականից։ Արցախի Ազգային ժողովի համապատասխան որոշումներով այն երկարաձգվել ու գործել է մինչև 2005 թվականը, իսկ 2005 թվականից, արդեն, ռազմական դրությունն անժամկետ է գործում։
Լրահոս
0