00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը պետական բարձր մակարդակով աջակցություն է ահաբեկիչներին. ՌԴ ՊՆ

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ներկայացրել է իրադրությունը Մարիուպոլում հատուկ գործողության ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի՝ իբր նացիստների կողմից Մարիուպոլի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու մասին ստելու ջանքերը ուղղակի աջակցություն են ահաբեկիչներին պետական բարձր մակարդակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մարիուպոլում իրավիճակը կարգավորվել է ։ Քաղաքի բնակիչները հնարավորություն են ստացել ազատ տեղաշարժվել փողոցներում, առանց ուկրաինացի նացիստների գնդակոծություններից թաքնվելու։ Մարդասիրական օգնություն է մատակարարվում՝ սննդամթերք, ջուր և առաջին անհրաժեշտության պարագաներ: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները կազմակերպում են փողոցների մաքրումը փլատակներից և ուկրաինական ռազմական տեխնիկայի դուրսբերումը», - ասել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ «Ազով» գնդի ուկրաինացի նացիստների մնացորդները (որի մարտիկների դեմ ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել) ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից օտարերկրյա վարձկանների հետ միասին հուսալիորեն արգելափակվել են «Ազովստալ» կոմբինատի տարածքում:
«Մեր պահանջները` ազատ արձակել նրանց հետ իբր գտնվող կանանց և երեխաներին ցանկացած ուղղությամբ ազատ դուրս գալու համար, նացիստներն անտեսում են», - նշել է գեներալը:
Նրա խոսքով` ««Ազովի» նացիստների և օտարերկրյա վարձկանների կողմից քաղաքացիական անձանց պատանդ պահելը, եթե այդպիսիք կան այնտեղ, ապացուցում է, որ նրանք ոչ թե «պաշտպաններ» են, այլ «վերջացած ահաբեկիչներ»:
«ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի՝ իբր նացիստների կողմից Մարիուպոլի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու մասին ստելու ջանքերը ֆեյք են և պետական բարձր մակարդակով ուղղակի աջակցություն ահաբեկիչներին։ Պետդեպը սովորականի պես ապատեղեկատվություն է տալիս սեփական քաղաքացիներին, ինչպես և բոլոր մյուսներին»,–ընդգծել է Կոնաշենկովը։
Գեներալը հայտնել է նաև, որ Ռուսաստանի ՌԾՈւ–ն խոցել է 26 ուկրաինական ռազմական օբյեկտ, ոչնչացվել է հրթիռահրետանային սպառազինության երեք պահեստ:
Գործողության ողջ ընթացքում Ռուսաստանի Զինված ուժերը ոչնչացրել են 140 ուկրաինական ինքնաթիռ և 523 անօդաչու թռչող սարք:
Ռուս և ամերիկացի մասնագետների փոխայցեր են եղել. ՀՀ ԱՆ-ն` կենսալաբորատորիաների մասին
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 58-րդ օրը։
Լրահոս
0