https://arm.sputniknews.ru/20220422/adts-n-kankhel-e-ukrainaci-diversantneri-ahabekchutjuny-mardasirakan-pahakakhmbi-dem-41169843.html
ԱԴԾ-ն կանխել է ուկրաինացի դիվերսանտների ահաբեկչությունը մարդասիրական պահակախմբի դեմ
ԱԴԾ-ն կանխել է ուկրաինացի դիվերսանտների ահաբեկչությունը մարդասիրական պահակախմբի դեմ
Sputnik Արմենիա
Ենթադրվում է, որ դիվերսանտները պատրաստվում էին պայթեցնել ռուսական հումանիտար շարասյունը՝ տրանսպորտն ականապատելով։ 22.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-22T13:16+0400
2022-04-22T13:16+0400
2022-04-22T13:18+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
դիվերսիա
ահաբեկչություն
ուկրաինա
ռուսաստան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/06/25207019_0:0:1219:686_1920x0_80_0_0_e02aa8979cdb903cd107a58b7d90d217.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ԱԴԾ–ի աշխատակիցները ՌԴ Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում ձերբակալել են ուկրաինացի դիվերսանտների, որոնք ահաբեկչություն էին պատրաստում ռուսական մարդասիրական պահակախմբի ու զինվորականների դեմ: Տեղեկությունը հայտնել է ԱԴԾ-ն։Դիվերսանտներից առգրավվել են երկու շարժական «Իգլա» զենիթահրթիռային համալիրներ՝ մեկնարկային սարքերով, երեք նռնականետ, գնդացիր, ավտոմատ, ատրճանակ, 127 ձեռքի նռնակ, 18 հակահետևակային ու մագնիսական ականներ, հեռակառավարվող հակատանկային ական, ութ կիլոգրամ պլաստիդ, 42 պայթուցիչ ու դետոնատոր, ավելի քան հինգ հազար փամփուշտ, «ՊՄ-4» դիվերսիոն մեքենա, ռադիոկայաններ, գիշերային տեսանելիության սարքեր, ինչպես նաև ականապատ ավտոմեքենա: Զենքը պահվել է հատուկ սարքավորված թաքստոցներում։ՌԴ ԱԴԾ-ն Ուրալում իսլամիստների խմբավորում է ջախջախելԵնթադրվում է, որ դիվերսանտները պատրաստվում էին պայթեցնել ռուսական մարդասիրական պահակախումբը՝ ականապատված տրանսպորտ օգտագործելով։Կասկածյալների նկատմամբ քրեական գործ է հարուցվել միջազգային ահաբեկչության ակտի նախապատրաստման փաստով։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/06/25207019_152:0:1067:686_1920x0_80_0_0_a25b1c779b112726855ce2ca91e41d6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , դիվերսիա, ահաբեկչություն, ուկրաինա, ռուսաստան, ձերբակալություն
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , դիվերսիա, ահաբեկչություն, ուկրաինա, ռուսաստան, ձերբակալություն
ԱԴԾ-ն կանխել է ուկրաինացի դիվերսանտների ահաբեկչությունը մարդասիրական պահակախմբի դեմ
13:16 22.04.2022 (Թարմացված է: 13:18 22.04.2022) Ենթադրվում է, որ դիվերսանտները պատրաստվում էին պայթեցնել ռուսական հումանիտար շարասյունը՝ տրանսպորտն ականապատելով։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ԱԴԾ–ի աշխատակիցները ՌԴ Զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում ձերբակալել են ուկրաինացի դիվերսանտների, որոնք ահաբեկչություն էին պատրաստում ռուսական մարդասիրական պահակախմբի ու զինվորականների դեմ: Տեղեկությունը հայտնել է ԱԴԾ-ն։
«Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում Ուկրաինայի ապառազմականացման ու ապազգայնականացման հատուկ ռազմական գործողության անցկացման ընթացքում Անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է ուկրաինական դիվերսիոն-ահաբեկչական խմբի գործունեությունը, որը Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների հանձնարարությամբ ահաբեկչական գործողություն էր պատրաստում ռուսական հումանիտար պահակախմբի ու Ռուսաստանի Դաշնության զինծառայողների նկատմամբ՝ ականապատված ավտոմեքենայի օգտագործմամբ», – նշված է հաղորդագրության մեջ:
Դիվերսանտներից առգրավվել են երկու շարժական «Իգլա» զենիթահրթիռային համալիրներ՝ մեկնարկային սարքերով, երեք նռնականետ, գնդացիր, ավտոմատ, ատրճանակ, 127 ձեռքի նռնակ, 18 հակահետևակային ու մագնիսական ականներ, հեռակառավարվող հակատանկային ական, ութ կիլոգրամ պլաստիդ, 42 պայթուցիչ ու դետոնատոր, ավելի քան հինգ հազար փամփուշտ, «ՊՄ-4» դիվերսիոն մեքենա, ռադիոկայաններ, գիշերային տեսանելիության սարքեր, ինչպես նաև ականապատ ավտոմեքենա: Զենքը պահվել է հատուկ սարքավորված թաքստոցներում։
Ենթադրվում է, որ դիվերսանտները պատրաստվում էին պայթեցնել ռուսական մարդասիրական պահակախումբը՝ ականապատված տրանսպորտ օգտագործելով։
Կասկածյալների նկատմամբ քրեական գործ է հարուցվել միջազգային ահաբեկչության ակտի նախապատրաստման փաստով։