https://arm.sputniknews.ru/20220422/2022-tvakani-arajin-eramsjakum-verakangnvel-e-petutjany-hascvats-19-mlrd-drami-vnas-41168214.html
2022 թվականի առաջին եռամսյակում վերականգնվել է պետությանը հասցված 19 մլրդ դրամի վնաս
2022 թվականի առաջին եռամսյակում վերականգնվել է պետությանը հասցված 19 մլրդ դրամի վնաս
Sputnik Արմենիա
Նախորդ տարի դատախազները ծանրաբեռնված են աշխատել. մեկ հոգու հաշվով իրականացվել է 123 քրեական գործի հսկողություն։ 22.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-22T12:46+0400
2022-04-22T12:46+0400
2022-04-22T12:48+0400
արթուր դավթյան
դատախազ
քրեական գործ
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/07/08/28217824_0:0:1440:810_1920x0_80_0_0_e35a70fc64e726a90154db9b80ac38b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանում 2022 թվականի առաջին եռամսյակում վերականգնվել է պետությանը հասցված շուրջ 19 մլրդ դրամի վնաս։ Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:Դատախազի խոսքով` նախորդ տարի կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ։ Դա նախորդ տարվա համեմատ մոտ 300-ով ավելի է: Այդ 1698 անձանցից մոտ 600-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք։44-օրյա պատերազմում հանցագործության քրգործերով դատի է տրվել 55 անձ. Արթուր ԴավթյանԴավթյանը շեշտեց, որ տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար հաջողվել է քննությունն ավարտել և դատի տալ շուրջ 433 անձի:Անդրադառնալով 2021 թվականի ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված քրեական գործերին, նա ընդգծեց, որ դրանք ընդհանուր առմամբ եղել են 44 751-ը (նախորդ տարվա համեմատ ավելացել են 10 հազարով)։Նա նշեց, որ տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9 հազար դատախազական ակտ: Էապես ավելացել են դատախազական ցուցումների թիվը, դատախազների կողմից տարվա ընթացքում տրվել է 5300 ցուցում, որը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա արդյունքները։Հեշտացրել են Ադրբեջանի ԶՈւ–ի առաջխաղացումը. Արցախի դատախազությունում քրգործ է հարուցվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/07/08/28217824_160:0:1440:960_1920x0_80_0_0_f3110371fdb617ac97205484d729492a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր դավթյան, դատախազ, քրեական գործ, հայաստան
արթուր դավթյան, դատախազ, քրեական գործ, հայաստան
2022 թվականի առաջին եռամսյակում վերականգնվել է պետությանը հասցված 19 մլրդ դրամի վնաս
12:46 22.04.2022 (Թարմացված է: 12:48 22.04.2022) Նախորդ տարի դատախազները ծանրաբեռնված են աշխատել. մեկ հոգու հաշվով իրականացվել է 123 քրեական գործի հսկողություն։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանում 2022 թվականի առաջին եռամսյակում վերականգնվել է պետությանը հասցված շուրջ 19 մլրդ դրամի վնաս։ Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:
«Դա վկայությունն է նրա, որ ավելի վաղ հարուցված քրեական գործերն արդեն մոտենում են իրենց հանգուցալուծումներին։ 2021 թվականի ավարտին ընթացիկ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասը կազմել է 443 մլրդ դրամ։ Միայն 2021 թվականի ընթացքում փաստացի քննության փուլում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնաս: Այս քրեական գործերի մեծամասնությունը բավականին երկար ժամանակ քննվող քրեական գործեր են»,– նշեց Դավթյանը:
Դատախազի խոսքով` նախորդ տարի կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ։ Դա նախորդ տարվա համեմատ մոտ 300-ով ավելի է: Այդ 1698 անձանցից մոտ 600-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք։
Դավթյանը շեշտեց, որ տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար հաջողվել է քննությունն ավարտել և դատի տալ շուրջ 433 անձի:
Անդրադառնալով 2021 թվականի ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված քրեական գործերին, նա ընդգծեց, որ դրանք ընդհանուր առմամբ եղել են 44 751-ը (նախորդ տարվա համեմատ ավելացել են 10 հազարով)։
«Ներկայացնեմ դատախազական ծանրաբեռնվածությունը։ Այսքան քրգործի նկատմամբ հսկողություն իրականացնելիս ստացվել է, որ մեկ դատախազի հաշվով կազմել է 123 քրեական գործ: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը Հանրապետությունում եղել է 76 քրեական գործ»,- ասաց Դավթյանը:
Նա նշեց, որ տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9 հազար դատախազական ակտ: Էապես ավելացել են դատախազական ցուցումների թիվը, դատախազների կողմից տարվա ընթացքում տրվել է 5300 ցուցում, որը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա արդյունքները։