https://arm.sputniknews.ru/20220421/vtangavvor-vochinch-chi-hajtnabervel-ain-y-inqnatirum-rumbi-ahazangi-hetqervov-41150864.html
Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել․ ԱԻՆ-ը՝ ինքնաթիռում ռումբի ահազանգի հետքերով
Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել․ ԱԻՆ-ը՝ ինքնաթիռում ռումբի ահազանգի հետքերով
Sputnik Արմենիա
Սա առաջին անգամ չէ, երբ կեղծ ահազանգ է ստացվում ինքնաթիռում տեղադրված ռումբի վերաբերյալ։ 21.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-21T19:29+0400
2022-04-21T19:29+0400
2022-04-21T21:05+0400
ռումբ
ինքնաթիռ
ահազանգ
«զվարթնոց» օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/258/18/2581860_0:53:1605:956_1920x0_80_0_0_0ad6788e425cc864a822cf42cbd9705d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։«Փրկարարներն իրականացրել են ուղեբեռների զննման աշխատանքներ․ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին ահազանգը ստացվել էր 16։10-ի սահմաններում։ Մեր տեղեկություններով՝ ահազանգը վերաբերում էր «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռին։Մարդիկ տարհանվել էին։ Դեպքի վայր էին ժամանել հրշեջ-փրկարարներ, ինժեներասակրավորներ, ԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։Հավելենք, որ ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ էր ստացվել նաև շուրջ մեկ ամիս առաջ` մարտի 22-ին։ Այդ օրը ժամը 17։42-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից չվերթ իրականացնող ինքնաթիռում, որը Երևանում վայրէջք է կատարել ժամը 18:20-ին, ռումբ կա տեղադրված:Տեղազննման արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/258/18/2581860_131:0:1474:1007_1920x0_80_0_0_522b08170b76aba44b85d4d78c1ee18f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռումբ, ինքնաթիռ, ահազանգ, «զվարթնոց» օդանավակայան
ռումբ, ինքնաթիռ, ահազանգ, «զվարթնոց» օդանավակայան
Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել․ ԱԻՆ-ը՝ ինքնաթիռում ռումբի ահազանգի հետքերով
19:29 21.04.2022 (Թարմացված է: 21:05 21.04.2022) Սա առաջին անգամ չէ, երբ կեղծ ահազանգ է ստացվում ինքնաթիռում տեղադրված ռումբի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է
ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Փրկարարներն իրականացրել են ուղեբեռների զննման աշխատանքներ․ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին ահազանգը ստացվել էր 16։10-ի սահմաններում։ Մեր տեղեկություններով՝ ահազանգը վերաբերում էր «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռին։
Մարդիկ տարհանվել էին։ Դեպքի վայր էին ժամանել հրշեջ-փրկարարներ, ինժեներասակրավորներ, ԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հավելենք, որ ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ էր ստացվել
նաև շուրջ մեկ ամիս առաջ` մարտի 22-ին։ Այդ օրը ժամը 17։42-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից չվերթ իրականացնող ինքնաթիռում, որը Երևանում վայրէջք է կատարել ժամը 18:20-ին, ռումբ կա տեղադրված:
Տեղազննման արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել: