https://arm.sputniknews.ru/20220421/putiny-npatakaharmar-chi-hamarel-azovstaly-grohely-ev-bacatrel-e-pattshary-41126255.html
Պուտինը նպատակահարմար չի համարել «Ազովստալը» գրոհելը և բացատրել է պատճառը
Պուտինը նպատակահարմար չի համարել «Ազովստալը» գրոհելը և բացատրել է պատճառը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի առաջնորդը կարծում է, որ պետք է ամբողջովին սեղմ օղակի մեջ առնել արդյունաբերական գոտին «Ազովստալում»` գրոհից և մեծ կորուստներից խուսափելու համար: 21.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-21T11:51+0400
2022-04-21T11:51+0400
2022-04-21T12:26+0400
վլադիմիր պուտին
մարիուպոլ
սերգեյ շոյգու
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39230760_0:0:3155:1774_1920x0_80_0_0_df368715c3fd8d37d8805f860ca79ed0.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աննպատակահարմար է համարել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի գրոհը, որտեղ արգելափակված է շուրջ 2 հազար ուկրաինացի զինվորական։Կրեմլում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ղեկավարը գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը պահպանելու նկատառումներով:Նրա խոսքով ՝ պետք չէ ստորգետնյա թունելներ մտնել, այլ պետք է արդյունաբերական գոտին շրջափակել այնպես, որ «ճանճ անգամ չանցնի»:Միաժամանակ, նա հերոս է անվանել այն զինվորականներին, որոնք մասնակցել են Մարիուպոլի ազատագրմանը։Ավելի վաղ Շոյգուն ՌԴ նախագահին հայտնել էր, որ Մարիուպոլն ընդհանուր առմամբ ռուսական զինուժի վերահսկողության տակ է, սակայն մետալուրգիական գործարանում շարունակում են գրոհայիններ մնալ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 57-րդ օրը։
մարիուպոլ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39230760_0:0:2731:2048_1920x0_80_0_0_d92f9b7abd844ed7daf7d91a5d0f00fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, մարիուպոլ, սերգեյ շոյգու, ուկրաինա, ռուսաստան
վլադիմիր պուտին, մարիուպոլ, սերգեյ շոյգու, ուկրաինա, ռուսաստան
Պուտինը նպատակահարմար չի համարել «Ազովստալը» գրոհելը և բացատրել է պատճառը
11:51 21.04.2022 (Թարմացված է: 12:26 21.04.2022) Ռուսաստանի առաջնորդը կարծում է, որ պետք է ամբողջովին սեղմ օղակի մեջ առնել արդյունաբերական գոտին «Ազովստալում»` գրոհից և մեծ կորուստներից խուսափելու համար:
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աննպատակահարմար է համարել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի գրոհը, որտեղ արգելափակված է շուրջ 2 հազար ուկրաինացի զինվորական։
Կրեմլում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ղեկավարը գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը պահպանելու նկատառումներով:
Նրա խոսքով ՝ պետք չէ ստորգետնյա թունելներ մտնել, այլ պետք է արդյունաբերական գոտին շրջափակել այնպես, որ «ճանճ անգամ չանցնի»:
«Արդյունաբերական գոտու՝ առաջարկվող գրոհը համարում եմ ոչ նպատակահարմար։ Հրամայում եմ չեղարկել»,- ասել է Պուտինը։
Միաժամանակ, նա հերոս է անվանել այն զինվորականներին, որոնք մասնակցել են Մարիուպոլի ազատագրմանը։
Ավելի վաղ Շոյգուն ՌԴ նախագահին հայտնել էր, որ Մարիուպոլն ընդհանուր առմամբ ռուսական զինուժի վերահսկողության տակ է, սակայն մետալուրգիական գործարանում շարունակում են գրոհայիններ մնալ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 57-րդ օրը։