https://arm.sputniknews.ru/20220421/mher-grigvorjann-u-tvojvvo-klaary-transpvortajin-apashrjapakman-harcn-en-qnnarkel-41147937.html
Մհեր Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը տրանսպորտային ապաշրջափակման հարցն են քննարկել
Մհեր Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը տրանսպորտային ապաշրջափակման հարցն են քննարկել
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման թեմային։ 21.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-21T18:34+0400
2022-04-21T18:34+0400
2022-04-21T19:17+0400
հայաստան
մհեր գրիգորյան
տոյվո կլաար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/15/41146712_0:0:1001:563_1920x0_80_0_0_65070ed0bfff35f30086b602e2a6a31c.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը երկաթուղու վերագործարկման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր:Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:Հիշեցնենք, որ Գրիգորյանի ու Կլաարի նախորդ հանդիպումը կայացել էր փետրվարին։ Տոյվո Կլաարը զրուցել է Արմեն Գրիգորյանի ու Իլհամ Ալիևի օգնականի հետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/15/41146712_48:0:937:667_1920x0_80_0_0_92c9719ea6bf47b83612df30d7522e1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մհեր գրիգորյան, տոյվո կլաար
հայաստան, մհեր գրիգորյան, տոյվո կլաար
Մհեր Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը տրանսպորտային ապաշրջափակման հարցն են քննարկել
18:34 21.04.2022 (Թարմացված է: 19:17 21.04.2022) ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման թեմային։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Տեղեկությունը հայտնում է կառավարության
մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:
«Փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը՝ կարևորելով այս գործընթացը որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման երաշխիք»,– նշված է հաղորդագրության մեջ:
Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը երկաթուղու վերագործարկման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել նաև
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: