00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Խոսելն անիմաստ է. ՀՀ-ում գործում են նոր համայնքներ, բայց կիրառվում է հին օրենսդրությունը

Երիցյան. ՀՀ–ում փաստացի գործում են նոր համայնքներ, բայց դեռ կիրառվում է հին օրենսդրությունը
Բաժանորդագրվել
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարծում է, որ խոշորացման գործընթացի խնդիրները պետք է բաժանել երկու խմբի։
Համայնքների խոշորացման արդյունավետության կամ ոչ արդյունավետության մասին խոսելն արդեն անիմաստ է, որովհետև համայնքների մեծ մասում այդ գործընթացն իրականացվել է, բայց հիմա կարևոր խնդիրն այն է, որ նոր համայնքների ձևավորումն արվի հնարավորինս սահուն, որպեսզի համայնքների աշխատանքը դառնա լիարժեք արդյունավետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։
«Այդուհանդերձ, կան պրոբլեմներ, որովհետև նոր մարմիններ են կազմավորվում, շատ տեղերում նոր մարդիկ են, նոր աշխատակազմեր պետք է ձևավորվեն, հետևաբար, դժգոհություններ դեռ կլինեն, սակայն գերնպատակը խոշորացված համայնքների կայացումն է, քանի որ փաստացի հայտնվել ենք նոր իրավիճակում, երբ գործում են նոր համայնքներ, ու կիրառվում է նոր ընտրական օրենսգիրքը»,- ասաց նա։
Երիցյանի խոսքով` խոշորացման գործընթացի խնդիրները պետք է բաժանել երկու խմբի։

«Առաջինում զուտ կառավարչական, համակարգային կառավարման խնդիրներն են, որովհետև ավագանիներն արդեն ընտրվում են համամասնական ընտրակարգով, թեև խմբակցությունների մեջ քաղաքական մշակույթի բացակայության պրոբլեմ կա։ Առանձին համայնքներում խմբակցությունները բոյկոտում են ավագանու նիստերը, մեծամասնությունն ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ է ընտրվում, ինչը նույնպես խնդիրներ է առաջացնում։ Օրենսդրությունը դեռ հինն է, թեև ավագանիներն ունեն նոր դերակատարություն, բայց որոշումների կայացման մեծ մասը դեռ մնում է համայնքների ղեկավարների իրավասության տիրույթում»,- նշեց Հայաստանի համայնքների միության նախագահը։

Ըստ նրա` երկրորդ խմբում ներառված են զուտ տեխնիկական խնդիրները, որովհետև աշխատակազմերը պետք է նորացվեն, և նորովի ընդունվի համայնքային բյուջեն, թեև մարդիկ դեռ չեն հասցրել ադապտացվել, ժամանակը շատ կարճ է, հետևաբար, մեխանիկական գործընթացները դեռ կշարունակվեն։
Անդրադառնալով Սեմյոնովկա և Ծովագյուղ համայնքներին, որոնց բնակիչները կտրականապես դեմ էին խոշորացման գործընթացին, և իրենց բողոքն արտահայտեցին ՏԻՄ ընտրությունները բոյկոտելով` Երիցյանն ընդգծեց, որ այնտեղ նույնպես խոշորացումն իրականացվել է, բայց շեշտեց, որ նման գործընթացների պարագայում պետք է հաշվի առնել նաև տեղաբնակների կարծիքը, առավել ևս, որ նրանք իրենց դիրքորոշումն արտահայտում են միահամուռ կերպով։
Կառլենի կորած կովն ու ընտրությունները բոյկոտողները. Սեմյոնովկայում ապագա կա
«Համայնքներում արդեն իսկ կիրառված խոշորացման տրամաբանությունը դեռ ավարտուն չէ, երկրում կան հատվածներ, որտեղ նախկինում խոշորացում եղել է, բայց գործընթացն իրականացվել է կտորներով, այսինքն` մարզերում մեծ մասամբ առաջնորդվել են նախկին շրջանների տրամաբանությամբ, ու այդտեղ աշնանը կանցկացվեն ընտրություններ, և ամենայն հավանականությամբ, թիրախավորված հատվածներում կլինի խոշորացման նոր փուլ»,- ասաց Հայաստանի համայնքների միության նախագահը։ Երիցյանի կարծիքով` Ռուբիկոնն անցել ենք, եթե նախկինում քննարկվում էր խոշորացում իրականացնել-չիրականացնելու հարցը, ապա այս պահի դրությամբ համայնքների մեծ մասում գործընթացն իրականացվել է, ուստի շատ կարևոր է, որ դրանց վարչական սահմանների ձևավորման տրամաբանությունը լինի միատեսակ և ավարտուն։
Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների` ՀՀ իշխանությունները պատրաստվում են ավելի խոշորացնել արդեն իսկ խոշորացված մի շարք համայնքներ և անցկացնել նոր ընտրություններ։ Մասնավորապես, նման մի գործընթաց հոկտեմբերին նախատեսվում է իրականացնել Ալավերդիում, և իշխանություններն արդեն աշխատում են տեղում համամասնական ցուցակ կազմելու ուղղությամբ։
Լրահոս
0