00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իշխանափոխության հավանականություն կա, բայց ոչ այս պահին․ քաղտեխնոլոգ

Ընդդիմադիրների մանդատները վայր դնելը հարց չի լուծի, ԱԺ-ն կշարունակի գործել․ քաղտեխնոլոգ
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է առաջիկա օրերին ընդդիմության՝ ավելի լայնածավալ բողոքի ակցիաներ սկսելու մտադրության մասին։
Խնդիրը զանգվածային գործողությունները չեն, խնդիրն այսօր բովանդակության բացակայությունն է, որն այսօրվա դրությամբ շատ շատերին թույլ չի տալիս միանալ այս գործընթացին։ Հայտնի չէ՝ որն է ընդդիմության ապագայի տեսալականը, Sputnik Արմենիայի եթերում նման հարցադրում արեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ նշելով, որ ընդդիմությունը պետք է առկա պայմանները գնահատի ու գուցե կպարզվի, որ ցույցերի փոխարեն այլ բան է պետք անել։
«Զանգվածային գործողություններ 2018-ին էլ եղան, և հետո՞։ Դա հաջողության բերե՞ց։ Եղածը ոչ թե զանգվածային գործողությունների, այլ ուրիշ պայմանների առկայության պատճառով էր։ Եթե մտածեն, որ 2018-ին փողոց փակելով կամ ինչ-որ ապակենտրոն պայքարով հաջողություն եղավ, և դա հիմա մեխանիկորեն բերեն այսօր կրկնեն՝ նույն հաջողությունը կունենան, սխալվում են»,- նշեց քաղտեխնոլոգը։
Բադալյանի կարծիքով՝ իրավիճակները նույնը չեն, քանի որ նախ պակասել է պայքարող զանգվածը, ու երկրորդ՝ միշտ չէ, որ նույն տեխնոլոգիան ամեն տեղ նույն արդյունքն է տալիս։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիան չի լինում արդյունավետ կամ ոչ արդյունավետ, այն պետք է համապատասխան պայմաններում իրականացնես, որպեսզի արդյունք ստանաս։
Առաջիկա օրերին ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների. Վանեցյան
Քաղտեխնոլոգի տեսակետով, ընդդիմությունն օգուտ չի ունենա նաև այն դեպքում, երբ փորձի Ազգային ժողովում մանդատները վայր դնել։ Այդ պարագայում նախ պետք է բոլորը համաձայն լինեն մեկ օրում մանդատները վայր դնելուն, իսկ երկրորդ՝ եթե ընդդիմությունը հեռանա էլ, ԱԺ-ն կշարունակի իր գործունեությունը․
«Ընդունենք՝ բոլորը համաձայն են վայր դնել մանդատը, ԱԺ-ն կմնա 71 հոգով ու կշարունակի գործել։ Հարցը կուղարկեն ՍԴ, որը քննարկելու է՝ արդյոք դա համապատասխանում է սահմանադրությանը, թե ոչ (որովհետև խորհրդարանում ⅓-ը պետք է ընդդիմություն լինի), բայց քանի որ ՍԴ կազմն արդեն փոխված է հօգուտ իշխանությունների, բնականաբար հարցը կա՛մ չի վերցվի քննարկման, կա՛մ կընդունվի այնպիսի որոշում, որն իշխանություններին է պետք։ Հարցը կփակվի, և ԱԺ-ն 71 հոգով իր գործունեությունը կշարունակի մինչև օրինական ավարտը։ Դա ոչինչ չի տալու»,- բացատրեց քաղտեխնոլոգը։
Ի վերջո, կարո՞ղ են արտահերթ ընտրություններն իշխանափոխության ճանապարհ դառնալ․ քաղտեխնոլոգը դրան էլ է թերահավատորեն մոտենում, քանի որ, նրա տեսակետով, Հայաստանում ընտրությունները քաղուժի վարկանշով չեն չափվում, և դա երբեք ընտրությունների ժամանակ որևիցե դերակատարում չի ունեցել․
«Հայաստանում միշտ հաղթում է այն քաղաքական ուժը, որը այդ պահին տիրում է գործադիր իշխանությանը։ Եթե այս իշխանությունները նորից գնան ընտրությունների, ապա իրենց արդյունքը նորից ստանալու են։ Եվ կապ չունի՝ նրանց վարկանիշը 5% է, թե` 105։ Կապ չունի նաև ընդդիմության վարկանիշը»,- ասաց Բադալյանը։
Նրա խոսքով, ընտրությունների միջոցով միայն երկու հավանական գործոնի առկայության դեպքում է իշխանափոխություն հնարավոր․ մեկը՝ եթե գործադիր իշխանությունը մինչ այդ փոխված լինի, երկրորդը՝ եթե գործադիր իշխանությունը թատերականացված միջոցառման միջոցով անցնի ընդդիմության կողմը։ Այլ պարագայում քվեաթերթիկով Հայաստանում իշխանափոխություն հնարավոր չէ։
Ցանկացած դեպքում քաղտեխնոլոգը չի բացառում, որ իշխանափոխության հավանականություն կա․ «Ոչ այս պահին, բայց որոշ ժամանակ հետո կարող է լինել»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում ակցիա իրականացնող ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր՝ առաջիկա օրերին ականատես կլինենք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ ավելի կոնկրետ գործողություններով:
Լրահոս
0