00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ավելի պատասխանատու և կանխատեսելի գործընկեր է դառնում Ռուսաստանի համար. Արեշև

© Личная страница в ФБԱնդրեյ Արեշև
Անդրեյ Արեշև - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2022
Բաժանորդագրվել
Ի՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի վարչապետի հետ Ռուսաստանի նախագահի վերջերս կայացած հանդիպման մասին մտորում է քաղաքագետ Անդրեյ Արեշևը:
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպումները չափազանց կարևոր նշանակություն ունեն, հատկապես նախորդ մի քանի տարիների լույսի ներքո, երբ որոշակի շրջանների կողմից Հայաստանում իրականացվում էր մի քաղաքականություն, որը թույլ էր տալիս որոշ փորձագետների խոսել երկկողմ հարաբերություններում վստահության որոշակի խարխլման մասին: Sputnik-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը։
«Ինձ թվում է՝ ինչպիսին էլ որ լինեն պարոն Փաշինյանի նախկին արտահայտությունները Ռուսաստանի վերաբերյալ, նա արդեն 4 տարի է, ինչ գտնվում է կառավարության ղեկին՝ լայն լիազորություններով, և այս տարիները Հայաստանի համար նշանավորվեցին մեծ ցնցումներով, բազմաթիվ զոհեր տված պատերազմով, տարածքների կորստով, սահմանային անվտանգության զգացողության կորստով։ Կարծում եմ, որ նման իրադարձությունները, միտումները ավելի մեծ պատասխանատվություն ու կանխատեսելիություն են ենթադրում Հայաստանի ու Ռուսաստանի՝ որպես հիմնական ռազմաքաղաքական ու առևտրատնտեսական գործընկերոջ, երկխոսության մեջ»,- ընդգծել է Արեշևը:
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն
Քաղաքագետը նաև հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ երկու երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքում առաջին անգամ են նման փաստաթղթում կենսաբանական անվտանգության դրույթներ ներառվել: Մասնավորապես՝ համատեղ հայտարարության մեջ կետ կա կենսաբանական սպառնալիքների ռիսկերի տարածումը թույլ չտալու մասին։
«Հայաստանի տարածքում Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաների գործունեության հարցը, որքան գիտեմ, քննարկվել է տարբեր մակարդակներում՝ գերատեսչական, փորձագիտական։ Այժմ տեսնում ենք, որ այն այդքան մեծ կարևորություն է ձեռք բերել, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում ռուսական հատուկ ռազմական գործողության համատեքստում, երբ բազմաթիվ փաստեր են բացահայտվել այնտեղի լաբորատորիաների մասին, որոնք նման էին Վրաստանում ու Հայաստանում բացվածներին»,- նշել է քաղաքագետը։
Արեշևի խոսքով՝ այսօր ընդհանուր իրավիճակը հետխորհրդային տարածքում ու մասնավորապես՝ Հարավային Կովկասում, բնութագրվում է տուրբուլենտության բարձր աստիճանով, անորոշությամբ ու տարատեսակ ռիսկերի և սպառնալիքների աճով:

«Անկասկած, Ռուսաստանը ստիպված է հաշվի նստել հետխորհրդային տարածքում հավաքական Արևմուտքի եւ մասամբ Թուրքիայի կտրուկ ակտիվացած քաղաքականության հետ»,- ասել է Արեշևը:

Մասնավորապես, նա նշել է, որ գոյություն ունեն «որոշակի ուժեր», որոնք, Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո փորձում են լարվածության լրացուցիչ կետեր ստեղծել Ղարաբաղում: Նա զգուշացնում է, որ իրավիճակի հնարավոր սրման դեպքում, հնարավոր է՝ անբարենպաստ հետևանքներ լինեն։
Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը նոր իրողությունների ու Եվրոպայի փոխված դերի և Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի փաստացի անգործունակության համատեքստում:
«Մենք տեսնում ենք, որ վերջերս փորձ է արվել (իրերը իրենց անուններով կոչենք) ղարաբաղյան կարգավորման օրակարգը զավթել եվրոպական դիվանագիտության ուժերով։ Մենք հիշում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աղմկահարույց հանդիպումը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։ Դրա արդյունքներում Ռուսաստանը նույնիսկ չհիշատակվեց։ Այն դեպքում, երբ ռուս խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի տարածքում է»,- նշել է փորձագետը։
Նրա կարծիքով՝ բոլոր այդ գործոնները պետք է հաշվի առնվեն՝ ինչպես երկկողմ երկխոսության տեսանկյունից, այնպես էլ ռուս-հայ-ադրբեջանական բանակցային ձևաչափերի ու սահմանամերձ խնդիրների կարգավորման ձևաչափերի ու հաղորդակցությունների ապաշրջափակման ավելի լայն համատեքստում:
Լրահոս
0