https://arm.sputniknews.ru/20220421/ete-turqian-nakhapajmanner-araj-qashi-hajastany-kdadari-banakcel-khachatrjan-41136211.html
Եթե Թուրքիան նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանը կդադարի բանակցել. Խաչատրյան
Եթե Թուրքիան նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանը կդադարի բանակցել. Խաչատրյան
Sputnik Արմենիա
Վիգեն Խաչատրյանը նաև նշեց, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը դեռ չի նշանակում, թե Հայաստանը դադարելու է խոսել... 21.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-21T15:00+0400
2022-04-21T15:00+0400
2022-04-21T15:25+0400
թուրքիա
հայաստան
բանակցություն
պատգամավոր
վիգեն խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/19/34640966_0:0:1600:901_1920x0_80_0_0_cd4bfcc4bf8a143b87857c1cb8e83a07.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանը կդադարեցնի շփումները։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը` մեկնաբանելով Արցախի ու Ադրբեջանի հարցում թուրքական կողմի դիրքորոշումը։Նա նաև վստահեցրեց, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում նույնպես Արցախի հարցը չի քննարկվում։«Նրանք քննարկում են ոչ թե նախապայմաններ, նրանք քննարկում են` ինչպես ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք կնախապատրաստեն բանակցություններ։ Բանակցությունները կվերաբերեն հարաբերությունների հաստատմանը, սահմանների բացմանը` առանց նախապայմանների»,- ասաց նա։Վիգեն Խաչատրյանը նաև նշեց, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբեությունների հաստատումն ու սահմանների բացումը դեռ չի նշանակում, թե Հայաստանը դադարելու է խոսել Ցեղասպանությունից։ Նրա խոսքով` Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի դիրքորոշումը անկախության 30 տարիների ընթացքում չի փոխվել։Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն առաջին անգամ հանդիպել են Մոսկվայում` հունվարի 14-ին։ Երկրորդ հանդիպումը եղել է փետրվարի 24-ին` Վիեննայում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/19/34640966_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e1592edb71ee771a121aefada59bc00c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հայաստան, բանակցություն, պատգամավոր, վիգեն խաչատրյան
թուրքիա, հայաստան, բանակցություն, պատգամավոր, վիգեն խաչատրյան
Եթե Թուրքիան նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանը կդադարի բանակցել. Խաչատրյան
15:00 21.04.2022 (Թարմացված է: 15:25 21.04.2022) Վիգեն Խաչատրյանը նաև նշեց, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը դեռ չի նշանակում, թե Հայաստանը դադարելու է խոսել Ցեղասպանությունից։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Եթե Թուրքիան
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանը կդադարեցնի շփումները։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը` մեկնաբանելով Արցախի ու Ադրբեջանի հարցում թուրքական կողմի դիրքորոշումը։
«Թուրքիան ուղղակի ասում է, որ Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորելիս հաշվի է նստելու Ադրբեջանի կարծիքի հետ։ Դա իր խնդիրն է, ում հետ ուզում է` հաշվի նստի։ Բայց մենք ասում ենք` առանց նախապայմանների, ինքն ասում է` այո՛, առանց նախապայմանների։ Երբ որ կլինի նախապայման, կդադարեցվեն շփումները»,- ասաց պատգամավորը։
Նա նաև վստահեցրեց, որ
Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում նույնպես Արցախի հարցը չի քննարկվում։
«Նրանք քննարկում են ոչ թե նախապայմաններ, նրանք քննարկում են` ինչպես ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք կնախապատրաստեն բանակցություններ։ Բանակցությունները կվերաբերեն հարաբերությունների հաստատմանը, սահմանների բացմանը` առանց նախապայմանների»,- ասաց նա։
Վիգեն Խաչատրյանը նաև նշեց, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբեությունների հաստատումն ու սահմանների բացումը դեռ չի նշանակում, թե Հայաստանը դադարելու է խոսել Ցեղասպանությունից։ Նրա խոսքով` Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի դիրքորոշումը անկախության 30 տարիների ընթացքում չի փոխվել։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ
Սերդար Քըլըչն առաջին անգամ հանդիպել են Մոսկվայում` հունվարի 14-ին։ Երկրորդ հանդիպումը եղել է փետրվարի 24-ին` Վիեննայում։