https://arm.sputniknews.ru/20220421/arajika-orerin-akanates-klineq-aveli-lajnatsaval-boghvoqi-akcianeri-vanecjan-41130142.html
Առաջիկա օրերին ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների. Վանեցյան
Առաջիկա օրերին ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների. Վանեցյան
Sputnik Արմենիա
Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ ճանապարհային քարտեզ կա, ըստ որի՝ պայքարը շարունակելու են: 21.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-21T13:18+0400
2022-04-21T13:18+0400
2022-04-21T14:06+0400
արթուր վանեցյան
բողոքի ակցիա
ազատության հրապարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41030618_0:84:1601:984_1920x0_80_0_0_90debe739dad86d4fe4c22e2ea4851ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ազատության հրապարակում ակցիա իրականացնող ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ առաջիկա օրերին ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ ավելի կոնկրետ գործողություններով: Նա լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ու նշեց, որ առաջին փուլում ինչ նպատակ դրել են՝ հարյուր տոկոսով կատարել են:«Ազատության հրապարակ են գալիս մարդիկ, որոնք երբեք հանրահավաքի չեն մասնակցել, գալիս են հանրահավաքի, քանի որ գիտեն՝ սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի: Ինչ վերաբերում է մնացած ուժերի կողմից պայքար սկսելուն, ապա ամբողջ ճանապարհային քարտեզը կա, և մեր ընդդիմադիր գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք»,- ասաց Վանեցյանը:Նրա խոսքով՝ ապակենտրոն ցանցային պայքար են իրականացնելու: Վանեցյանը նշեց՝ այս օրերին սոցցանցերում իշխանությունների «ֆեյք-բանակն» է ակտիվացել՝ Վանեցյանի անունով կեղծ էջեր են բացում և սուտ լուրեր տարածում:«Այդ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել, դրանց ես արժանացել եմ իմ ծառայության համար: Եթե իմ նկատմամբ հնարավոր լիներ օրինական ձևով քրգործ հարուցել, հավատացե՛ք, արդեն իսկ արած կլինեին»,- ասաց Վանեցյանը:Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։Իսկ «5165» շարժման անդամները ապրիլի 19-ին Ազատության հրապարակից երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն օրը երեկոյան իրազեկման քայլերթ է անցկացվել Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։
ազատության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41030618_88:0:1511:1067_1920x0_80_0_0_c6e1e95862ebbdfa430a5170c6601c2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր վանեցյան, բողոքի ակցիա, ազատության հրապարակ
արթուր վանեցյան, բողոքի ակցիա, ազատության հրապարակ
Առաջիկա օրերին ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների. Վանեցյան
13:18 21.04.2022 (Թարմացված է: 14:06 21.04.2022) Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ ճանապարհային քարտեզ կա, ըստ որի՝ պայքարը շարունակելու են:
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ազատության հրապարակում ակցիա իրականացնող ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ առաջիկա օրերին ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ ավելի կոնկրետ գործողություններով: Նա լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ու նշեց, որ առաջին փուլում ինչ նպատակ դրել են՝ հարյուր տոկոսով կատարել են:
«Ազատության հրապարակ են գալիս մարդիկ, որոնք երբեք հանրահավաքի չեն մասնակցել, գալիս են հանրահավաքի, քանի որ գիտեն՝ սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի: Ինչ վերաբերում է մնացած ուժերի կողմից պայքար սկսելուն, ապա ամբողջ ճանապարհային քարտեզը կա, և մեր ընդդիմադիր գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք»,- ասաց Վանեցյանը:
Նրա խոսքով՝ ապակենտրոն ցանցային պայքար են իրականացնելու: Վանեցյանը նշեց՝ այս օրերին սոցցանցերում իշխանությունների «ֆեյք-բանակն» է ակտիվացել՝ Վանեցյանի անունով կեղծ էջեր են բացում և սուտ լուրեր տարածում:
Իսկ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում սոցցանցերում իշխանամերձ հատվածներից հնչող սպառնալիքներին, թե պետք է Վանեցյանին կոչումներից զրկել, «տանել-փակել»՝ վերջինս արձագանքեց, թե գլուխները «պատին են տալիս»:
«Այդ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել, դրանց ես արժանացել եմ իմ ծառայության համար: Եթե իմ նկատմամբ հնարավոր լիներ օրինական ձևով քրգործ հարուցել, հավատացե՛ք, արդեն իսկ արած կլինեին»,- ասաց Վանեցյանը:
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր
Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Իսկ «5165» շարժման անդամները ապրիլի 19-ին Ազատության հրապարակից
երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն օրը երեկոյան
իրազեկման քայլերթ է անցկացվել Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։