Այս իշխանության օրոք հայ-թուրքական հարաբերություններ ստեղծելն ինքնասպանություն է. Մանոյան
© Sputnik / Aram NersesyanԿիրո Մանոյան
Կիրո Մանոյան. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Կհաջողվի արդյո՞ք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, կամ ի՞նչ է հիմա Թուրքիայի մտքին. Sputnik Արմենիան այս և այլ թեմաների շուրջ զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ:
Այս տարի ապրիլի 24-ից առաջ ակտիվացել են հայ-թուրքական հարաբերություններում սառույցը հալեցնելու քայլերը: Հասարակությունը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը միանշանակ չի վերաբերվում, բացի այդ, պարզ չէ՝ ինչ է լինելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
-ՀՅԴ ՀԵՄ-ը հայտարարել է, որ այս տարի ավելի մեծ է ավանդաբար անցկացվող ջահերով երթի իմաստը. ի՞նչ նկատի ունեք, և ինչո՞ւ է այն կրում «Զարթի՛ր, լաո» խորագիրը:
-2009-ին, երբ ապրիլի 22-ին նախաստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, և Հայաստանի, Թուրքիայի և Շվեդիայի արտգործնախարարությունները խոսում էին ճանապարհային քարտեզի մասին, ժողովուրդը զգաց, որ ինչ-որ բան այն չէ, և շատ ավելի մեծ թվով մարդ այցելեց Ծիծեռնակաբերդ: Կարծում եմ՝ հիմա էլ այդպես կլինի, հակառակ այն բանին, որ ոմանք հիասթափվել են ժողովրդի այն հատվածից, որն իշխանության կողքին է:
Նշեմ, որ իրականում հայ-թուրքական հարաբերություններում գործընթացը սկսվել էր նախքան պաշտոնական հայտարարությունները: Սա անհանգստացնում է ժողովրդին, և ժողովուրդը շատ ավելի հստակ ձևով իր տեակետը կարտահայտի ապրիլի 23-24-ին երթերին իր մասնակցությամբ:
-ԱԺ-ում օրերս այնպիսի հայտարարություններ արվեցին, որ տպավորություն է՝ իշխանական պատգամավորներն ամբողջ կյանքում սպասել են, թե երբ են թուրքական փողերը ՀՀ հոսելու: Որտեղի՞ց այս շահագրգռվածությունը, և ի՞նչ հետևություն պետք է անենք իշխանության այս գործելաոճից:
-Նախ պետք է ասել, որ խաղաղության դարաշրջանի մասին խոսք չկա ՔՊ-ի նախընտրական ծրագրում, ընտրություններից հետո ջրի երես դուրս եկավ սա, այսինքն՝ ներկայիս իշխանության ասածներն ու արածներն իրար հետ կապ չունեն: Բացի այդ, նրանց շրջանակում կա մի հատված, որն անձնական շահ ունի բիզնեսի հետ կապված և համոզված է, որ դա է ճիշտը: Սակայն ավելի շատ տպավորություն է, թե վարչապետն ինչ ասում է, կրկնում են և նրա աչքին լավ երևալու համար ավելի խորացված կարծիքներ են հայտնում:
ԱԺ-ում հնչած կարծիքները մտահոգիչ են, սակայն բոլորը հասկանում են, որ այս քաղաքական ուժը գնալու է, և ինչ-որ ժամանակաշրջանի համար է ղեկավարում: Այս ամենը հասկացողները, հատկապես դրսի ուժերը, փորձում են օգտվել այդ հնարավորությունից և որքան կարող են Հայաստանին ճնշում են:
-Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի մասին նշաձողի իջեցման հայտարարությունն ի՞նչ արձագանք ստացավ սփյուռքում: Բացի այդ, որքանո՞վ կապ ունեն ՀՅԴ-ականներն ԱՄՆ-ում կազմակերպված այն ակցիայի հետ, երբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին Արցախի դրոշով հետապնդում և դավաճան էին կոչում:
-Սփյուռքի դաշնակցական տարբեր մարմիններ հայտարարություներով են հանդես եկել՝ դատապարտելով Արցախի և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցով այս իշխանությունների կեցվածքը: Ինչ վերաբերում է Մակունցին, ապա նա այս քաղաքական ուժի կորիզն է, ինչի համար էլ ավելի հեշտ է թիրախ դառնում: Այո, ՀՅԴ-ական երիտասարդներ էին այդ ակցիան կազմակերպել, սակայն վաղը կարող են և ուրիշները լինել:
Գիտեմ, որ ապրիլի 24-ի հետ կապված ցույցեր կլինեն տարբեր երկրներում Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատների առջև. որքան այս իշխանություններն իրենց լկտի պահեն ու խոսեն Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին, այնքանցույցերը մեծ թափ են ստանալու: Ուզում եմ հիշեցնել, որ իրենց նախընտրական ծրագրում դեօկուպացիայի մասին են խոսել, ոչթե նշաձողն իջեցնելու: Այս իշխանության արածների և ասածների հակազդեցությունն ավելանալու է՝ ինչպես Հայաստանում, այնպես Արցախում ու սփյուռքում:
- Հայ-թուրքակա հարաբերությունների՝ այսպես ասած ջերմացման ֆոնին Հայ Դատի գրասենյակի՝ տարիներ շարունակ գործադրած ջանքերն ի՞նչ են լինելու և արդյո՞ք չի արգելափակվում սփյուռքի կառույցների գործունեությունը:
-Սփյուռքի կառույցների աշխատանքը չի արգելափակվում, սակայն դժվարանում է: Տեսեք, երբ մենք առաջին նախագահի օրոք արտգործնախարարի հետ Կանադայում հանդիպում էինք Ցեղասպանության հարցով, նրանք ասում էին՝ իսկ ինչպես է, որ ՀՀ-ն մեզ չի դիմել այդ հարցով: Սակայն երկրորդ նախագահի օրոք արտաքին քաղաքականության օրակարգ մտավ Ցեղասպանության ճանաչման հարցը: Հիմա ինչ-որ չափով դժվարություններ կլինեն, սակայն մենք դրա միջից դուրս կգանք:
Մենք ունենք ավելի քան երեսուն երկրում գործող Հայ Դատի գրասենյակներ, որոնք իրենց աշխատանքը տանում են. կան տեղեր, ուր ՀՀ դեսպանները շատ ավելի համահունչ են աշխատում Ցեղասպանության և Արցախի հարցով Հայ Դատի գրասենյակների հետ և այդ երկրներում խնդիրներ չկան: Իսկ մյուս երկրներում մեզ հիմա էլ հարցնում են, թե այդ ոնց է, որ ձեր պետությունը չի ասում նման բան: Առաջին անգամ չէ, որ նման խնդիր ենք ունեցել, և դժվարություններն անհաղթահարելի չեն:
-Ցեղասպանության ճանաչման համար հսկայական գումարներ, ռեսուրսներ են ծախսել ինչպես Հայ Դատի գրասենյակները, այնպես էլ պետությունը. մարդիկ, որոնք միշտ աջակցել են Ցեղասպանության ճանաչման հարցում իրենց խաբված չե՞ն զգա:
-Ոչ, մարդիկ իրենց խաբված չեն զգա, քանի որ գիտեն՝ իշխանության գլխին մի քաղաքական ուժ է, որի արմատները ծուռ են բարձրանում: Ինչպես հայերը, այնպես էլ հայանպաստ կեցվածք ունեցողները հասկանում են, որ այս իշխանությունները երկար կյանք չունեն, նրանք չեն ներկայացնում ժողովրդի կարծիքը, և խոսքն ընտրությունների մասին չէ, քանի որ նրանք ընտրվել են բնակչության 25 տոկոս քվեով:
Այս իշխանությունները հայ ժողովրդի փոքրամասնության տեսակետն են արտահայտում, որոնց մեջ նաև խաբվածներ էլ կան: Ինչո՞ւ է այսպես աջ ու ձախ ցատկոտում այս իշխանությունը. հարցն այն է, որ դրսի ուժերին ինչ-որ խոստումներ են տվել, իսկ գլխավոր նպատակն իրենց իսկ իշխանությունը պահելն է: Դրա համար էլ տարբեր ուժեր աչք են փակում այստեղ տեղի ունեցող իրավախախտումների վրա: Հիմա, երբ բոլորը հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը բոլորին տարբեր բաներ է ասում, ուշքի են գալու:
Նախորդ բոլոր իշխանությունները մեկ բան գոնե ճիշտ են արել՝ տարբեր քաղաքական ուժերի տարբեր բաներ չեն ասել: Գալու է մեկ օր, երբ վերցնելու են Փաշինյանից ամեն ինչ և վերջ՝ չաջակցեն նրան այլևս: Բյաց այդ ընթացքում որպես պետություն և ազգ մենք ենք տուժում: Մյուս կողմից, պետք է հասկացնենք բոլորին, որ Փաշինյանի ստորագրած ցանկացած բան վաղը կարող է փոխվել, քանի որ նա չունի այդ լեգիտիմությունը:
-Հայ-թուրքական հարաբերություններում իրականում ի՞նչ նախապայմաններ կան և կարո՞ղ են լինել հարաբերություններ առանց նախապայմանների, ինչպես նաև սփյուռքի գործոնն այս պարագայում ո՞րն է:
-Թուրքիայի ներկայիս քաղաքական ուժը տարբեր ձևաչափով փորձել է ինքնախաբեության մեջ ընկնել, որ սփյուռքն ու Հայաստանը տարբեր են: Նրանք, ինչպես նաև երբեմն մեր իշխանությունները, չեն հասկանում, որ ՀՀ բնակչության առնվազն կեսն ուղղակի ցեղասպանության զոհերի ժառանգորդն է: Հնարավոր է՝ Թուրքիան այս իշխանությունների հետ ինչ-որ քայլերի գնա, սակայն համոզված եմ, որ ՀՀ բնակչության մեծամասնությունը համաձայն չէ դրան: Հայաստանի և Թուրքիայի բանագնացներն առաջին հանդիպումից հետո հայտարարեցին, որ նախապայմաններ չեն լինելու հայ-թուրքական հարաբերություններում:
Եթե այդպես է, ապա պետք է ասեն, թե ինչ նպատակ ունեն այդ հարաբերությունները. եթե խոսքը Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների մասին է, ապա Թուրքիան պետք է ցույց տա, որ թշնամական վերաբերմունք չունի ՀՀ-ի հանդեպ և շրջափակումից հանի: Սակայն հիմա այս ամենը չէ, որ տեղի է ունենում՝ Թուրքիան փորձում է մի շարք խնդիրներ լուծել և հետո միայն դիվանագիտական հարաբերություններին անցնել: Սա արդեն իսկ նախապայման է:
-Եթե Հայաստանը Թուրքիայից չի պահանջում Ցեղասպանությունը ճանաչել, արդյո՞ք նախապայման չէ սա:
-Ինչ-որ իմաստով Թուրքիայի կողմից նախապայման է սա, իսկ մեր կողմից՝ նահանջ: Հիշենք Թուրքիայի նախապայմանները. հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից, և Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հայտարարեց, թե դա սփյուռքի խնդիրն է եղել, և ՀՀ-ն անելիք չունի: Երկրորդն էլ այն է, թե Հայաստանը պետք է հայտարարի, որ Թուրքիայից ոչ մի տարածքային պահանջ չունի՝ դա էլ տարածքային ամբողջականության անվան տակ անցնելու է:
Երրորդ նախապայմանն էլ այն է, որ Արցախի հարցը պետք է լուծվի այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում: Այս առնչությամբ էլ Ադրբեջանը հայտարարում է, թե բանակցություններն անմիաստ էին, ուժով հասան ամեն ինչին և դեռ կշարունակեն այդպես: Սրանցից ավելի ի՞նչնախապայման, պետք է գլուխներսկտրե՞ն:
-Մյուս կողմից, կա՞ արդյոք ճանապարհ, որ առանց նախապայմանների կամ էլ առանց մեր անվտանգությանը և շահերին վնասող պայմաններով կկարողանանք հարաբերություն հաստատել Թուրքիայի հետ:
-Գուցե շատերը չհամաձայնեն ինձ հետ, սակայն ես այն տեսակետին չեմ, որ մենք չենք կարող ապրել թրքացեղերի հետ: Տեսականորեն, այո, կարող ենք, բայց եթե նրանք ինչ-որ պայման են առաջարկում, և դու մասամբ կատարում ես, նշանակում է՝ էլի են առաջարկելու: Ես չեմ ասում, որ պետք է թուր ճոճենք նրանց դեմ, բայց ներկա իրավիճակով, այս իշխանության օրոք հայ-թուրքական հարաբերություններում ավելին անելն ինքնասպանություն կլինի:
Պետք է հասկանալ՝ ի՞նչ կա Թուրքիայի մտքին. Թուրքիայի համար չկա հարևան, որըկարող է իրենիցանկախ լինել, նրանպատակն է ՀՀ-ին իրենից փորձելկախյալ դարձնել: Իսկհայաստանյան ներկայիս իշխանության նպատակը մեզ ծնկի բերելն է. գուցե մեր ժողովուրդը չգիտի, որ Թուրքիայում արգելված է որևէ հայկական ապրանքի վաճառքը, բայց մենք չունենք նման արգելք:
Հայ-թուրքական սահմանը բացելուց հետո պետք է երկու երկրների միջև տնտեսական ռեժիմ ստեղծվի: Եթե դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, և ՀՀ-ն ինչ-որ բանի չանի այնպես, ինչպես Թուրքիան է ուզում, վերջինս կարող է կրկին ապաշրջափակել ու փակել սահմանը: Մյուս կողմից, Թուրքիայի ներկայիս քաղաքական ուժի հետ հնարավոր չէ հարաբերություն հաստատել, սրանք պառակտող են, ծայրահեղ պոպուլիստական, համագործակցում են նաև «Գորշ գայլերի» հետ:
-Այսինքն՝ հույս ունենալ, որ Թուրքիայի այս իշխանությունների հետ հնարավորություն կա հարաբերությունները կարգավորել, միամտությո՞ւն է:
-Կարծում եմ՝ միամտություն է հավատալ, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսակցությունները կբերեն ինչ-որ վերջնակետի: Թուրքիան իր այս քայլով հակադրվում է այն ճնշմանը, որը գալիս է Արևմուտքից, հատկապես ԱՄՆ-ից: Պետք է հաշվի առնել, որ Թուրքիան հայտարարել է՝ բոլոր հարցերով խորհրդակցում է Ադրբեջանի հետ: Այսինքն՝ մենք էլ պետք է հասկանանք, որ բանակցում ենք ոչ միայն Թուրքիայի, այլ նաև թուրք-ադրբեջանական տանդեմի հետ:
-Հայ Դատն այսօր ի՞նչ ուղղությամբ պետք է իր աշխատանքները շարունակի՝ հաշվի առնելով առկա իրողոթյունները: Եթե նախկինում ճանաչում և հատուցում էր պահանջում, ապա այսօր ո՞րն է Հայ Դատի առջև դրված խնդիրը:
-Թյուր տպավորություն կա, որ Հայ Դատը միայն Ցեղասպանության ճանաչմամբ և հատուցմամբ է զբաղվում՝ Ցեղասպանությունը Հայ Դատի գրասենյակի օրակարգում եղած հարցերից մեկն է: Հայ Դատի օրակարգում կա կարևոր, առաջնահերթ այնպիսի հարց, ինչպիսի Արցախի հիմնախնդրի կարգավորումն է, հիմա նաև` անվտանգության հարցեր, կա արտաքին քաղաքականության աջակցության հարցը: Հայ Դատի անելիքը պարզ է, քանի որ պետք է շարունակենք աջակցել, որ Արցախն արտաքին հարաբերություններ ունենա, հնարավորություն ունենա իր ձայնը լսելի դարձնելու և մարդասիրական աջակցության ստանալու:
Բացի այդ, պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ-ն հնարավորինս մարդասիրական աջակցություն ստանա՝ սկսած գերիների վերադարձից մինչև տնտեսական աջակցություն: Հիմա մեկ այլ հարց էլ կա՝ քայլեր են տարվում, որպեսզի ԱՄՆ տարբեր կրթական հաստատություններում Ցեղասպանության մասին դաս լինի, ինչի առնչությամբ Կոնգրեսում բանաձև կա: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այս պահին Հայաստանի և Արցախի անվտանգության հարցն է առաջնահերթություն Հայ Դատի համար: