Ժամանակը պետք է օգտագործել. Անահիտ Ավանեսյանը խոսել է կորոնավիրուսային իրավիճակի մասին
11:06 20.04.2022 (Թարմացված է: 11:53 20.04.2022)
© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագծի մասին (10 հունվարի, 2022թ.), Երևան
Վարչապետի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագծի մասին (10 հունվարի, 2022թ.), Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակը վերջին շրջանի արդյունքներով դրական դինամիկա է արձանագրել: ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղեկանում ենք կառավարության կայքից:
Ավանեսյանը ներկայացրել է Երևան քաղաքում և մարզերում կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակը, հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը: Նախարարն ընդգծել է, որ ժամանակը պետք է օգտագործել և շարունակել պատվաստման գործընթացը՝ նոր ալիքի բռնկման դեպքում մահացության բարձր ցուցանիշներից զերծ մնալու համար։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ի դրությամբ կատարվել է 2 152 657 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 120 804, երկրորդ դեղաչափ` 987 513, բուստեր` 41 187: