https://arm.sputniknews.ru/20220420/mvoskvan-kievi-banakcvoghneri-handep-vstahutjuny-kvorcrel-e-zakharvova-41091433.html
Մոսկվան չի վստահում Կիևի բանակցողներին. Զախարովա
Մոսկվան չի վստահում Կիևի բանակցողներին. Զախարովա
Sputnik Արմենիա
Ռուսական կողմին չի զարմացնում Ուկրաինայի ներկայացուցիչների անհետևողականությունը։ 20.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-20T13:49+0400
2022-04-20T13:49+0400
2022-04-20T15:53+0400
ռուսաստան
ուկրաինա
մարիա զախարովա
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39864933_0:0:3461:1947_1920x0_80_0_0_ab2d4eb54031f7b330147101287ebc99.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ Ռուսաստանը կորցրել է վստահությունը Ուկրաինայի անունից բանակցող անձանց նկատմամբ։«Այս դեպքում արդեն ոչ թե «վստահիր ու ստուգիր» տարբերակն է, այլ միայն «ստուգիր»-ը, քանի որ այդ մարդկանց հանդեպ վստահություն վաղուց չկա»,- ասել է Զախարովան։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Մոսկվան սպասում էր, որ Կիևը բանակցությունների ընթացքում հետևողական չի լինի:Զախարովան նշել է, որ վերջին տարիներին Կիևը միայն այս մոտեցումն է դրսևորել, և հիշեցրել է Մինսկի համաձայնագրերի ճակատագիրը` դրանք չեն կատարվել։«Դասական սխեմա է, ինչը ցույց է տալիս, որ ռեժիմն ինքնուրույն չէ, նրանց կառավարում են։ Եվ երկրորդ՝ բանակցություններն օգտագործվում են որպես շեղող մանևր»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ուկրաինական կողմը չի պահպանում ՌԴ-ի հետ պայմանավորվածությունները և հաճախ է փոխում դիրքորոշումը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 56-րդ օրը։Մարտի 29-ին Ստամբուլում անցկացվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Դրանց արդյունքում ՌԴ ՊՆ-ն որոշեց էականորեն կրճատել մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Կիևի մարզից ՌԴ զորքերը դուրս բերելու մասին, նշել էր, որ դա բարի կամքի ժեստ է բանակցությունների բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։Էրդողանը պատրաստվում է զրուցել Պուտինի և Զելենսկու հետ. Չավուշօղլու
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/11/39864933_351:0:3082:2048_1920x0_80_0_0_c07eb3418fce448d717ccdb89a3ae46a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոսկվա կիև զախարովա
Մոսկվան չի վստահում Կիևի բանակցողներին. Զախարովա
13:49 20.04.2022 (Թարմացված է: 15:53 20.04.2022) Ռուսական կողմին չի զարմացնում Ուկրաինայի ներկայացուցիչների անհետևողականությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
«Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ Ռուսաստանը կորցրել է վստահությունը Ուկրաինայի անունից բանակցող անձանց նկատմամբ։
«Այս դեպքում արդեն ոչ թե «վստահիր ու ստուգիր» տարբերակն է, այլ միայն «ստուգիր»-ը, քանի որ այդ մարդկանց հանդեպ վստահություն վաղուց չկա»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Մոսկվան սպասում էր, որ Կիևը բանակցությունների ընթացքում հետևողական չի լինի:
«Իրեն Ուկրաինայի նախագահ անվանող և համապատասխան լիազորություններով օժտված մարդու գրասենյակը խնդրեց բանակցել, Ռուսաստանն էլ չմերժեց այդ խնդրանքը։ Հետո, ինչպես միշտ, Կիևի վարչակազմը սկսեց ուղիղ և փոխաբերական իմաստով կրկեսը` մե՛կ գալիս են, մե՛կ չեն գալիս, մե՛կ մասնակցում են, մե՛կ չեն մասնակցում»,- ավելացրել է նա։
Զախարովան նշել է, որ վերջին տարիներին Կիևը միայն այս մոտեցումն է դրսևորել, և հիշեցրել է Մինսկի համաձայնագրերի ճակատագիրը` դրանք չեն կատարվել։
«Դասական սխեմա է, ինչը ցույց է տալիս, որ ռեժիմն ինքնուրույն չէ, նրանց կառավարում են։ Եվ երկրորդ՝ բանակցություններն օգտագործվում են որպես շեղող մանևր»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ուկրաինական կողմը չի պահպանում ՌԴ-ի հետ պայմանավորվածությունները և հաճախ է փոխում դիրքորոշումը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 56-րդ օրը։
Մարտի 29-ին Ստամբուլում անցկացվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Դրանց արդյունքում ՌԴ ՊՆ-ն որոշեց էականորեն կրճատել մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Կիևի մարզից ՌԴ զորքերը դուրս բերելու մասին, նշել էր, որ դա բարի կամքի ժեստ է բանակցությունների բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։