https://arm.sputniknews.ru/20220420/khvoracnel-haj-chinakan-haraberutjunnery-mirzvojany-herakhvosazrujc-e-unecel-vang-jii-het-41100043.html
Խորացնել հայ-չինական հարաբերությունները. Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վանգ Յիի հետ
Խորացնել հայ-չինական հարաբերությունները. Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վանգ Յիի հետ
Sputnik Արմենիա
Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի անհրաժեշտությունը: 20.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-20T16:34+0400
2022-04-20T16:34+0400
2022-04-20T16:45+0400
արարատ միրզոյան
չինաստան
նախարար
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1879/83/18798320_0:0:1514:852_1920x0_80_0_0_ce483256c4693834b04e27ab44478a18.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յիի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ անցած ժամանակաշրջանում զգալի աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման և զարգացման համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ուղղություններով: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել վճռականորեն սերտացնել և խորացնել հայ-չինական հարաբերությունները:Կարևորվել է տնտեսական համագործակցության բնագավառում առկա մեծ ներուժի օգտագործումը, ներդրումների խրախուսումը, ենթակառուցվածքների զարգացումը և լոգիստիկ մարտահրավերների հաղթահարումը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի անհրաժեշտությունը:Երևանն առաջատար է Հարավային Կովկասում Չինաստանի հետ ապրանքաշրջանառության առումով. դեսպանՆերկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ, Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր ուղղություններով բանակցությունների նշանակությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Երկուստեք կարևորվել է միջազգայնորեն ընդունված առկա բանակցային ձևաչափի կենսունակությունը և խաղաղության գործընթացի առաջմղումը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1879/83/18798320_110:0:1455:1009_1920x0_80_0_0_61d1f865240e82ce4387c634c2942302.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, չինաստան, նախարար, հայաստան
արարատ միրզոյան, չինաստան, նախարար, հայաստան
Խորացնել հայ-չինական հարաբերությունները. Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վանգ Յիի հետ
16:34 20.04.2022 (Թարմացված է: 16:45 20.04.2022) Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յիի հետ, հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ անցած ժամանակաշրջանում զգալի աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման և զարգացման համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ուղղություններով: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել վճռականորեն սերտացնել և խորացնել հայ-չինական հարաբերությունները:
Կարևորվել է տնտեսական համագործակցության բնագավառում առկա մեծ ներուժի օգտագործումը, ներդրումների խրախուսումը, ենթակառուցվածքների զարգացումը և լոգիստիկ մարտահրավերների հաղթահարումը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի անհրաժեշտությունը:
Ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ, Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր ուղղություններով բանակցությունների նշանակությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Երկուստեք կարևորվել է միջազգայնորեն ընդունված առկա բանակցային ձևաչափի կենսունակությունը և խաղաղության գործընթացի առաջմղումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: