https://arm.sputniknews.ru/20220420/hajastani-ev-rd-i-mijev-mijkhvorhrdaranakan-hamagvortsakcutjuny-hajvogh-e-zarganum-matvienkvo-41091144.html
Հայաստանի և ՌԴ-ի միջև միջխորհրդարանական համագործակցությունը հաջող է զարգանում. Մատվիենկո
Հայաստանի և ՌԴ-ի միջև միջխորհրդարանական համագործակցությունը հաջող է զարգանում. Մատվիենկո
Sputnik Արմենիա
Մատվիենկոն նշում է, որ խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է երկկողմ պայմանավորվածությունների իրականացմանը: 20.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-20T13:37+0400
2022-04-20T13:37+0400
2022-04-20T17:05+0400
հայաստան
ռուսաստան
վալենտինա մատվիենկո
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/14/41113445_0:0:1600:901_1920x0_80_0_0_bbf8fde4a20e7d9af8e33a98def31ef2.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի– Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը շատ հաջող է զարգանում: Այս մասին հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:Նա նշեց, որ Հայաստանի վարչապետի այս այցը նվիրված է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ նախօրեին լուրջ և բովանդակալից բանակցություններ են վարել, ստորագրել են փաստաթղթերի պատկառելի փաթեթ, որը վկայում է հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու երկրներ փոխադարձ ցանկության մասին:Նա նաև նկատեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովը հաջող է աշխատում: Ավելին, ապրիլի 21-ին ռուս պատգամավորները կժամանեն Երևան՝ մասնակցելու հանձնաժողովի 34-րդ նիստին։ Այս համատեքստում Մատվիենկոն նշեց, որ լավ հարաբերություններ է ունեցել խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ և ջերմ հարաբերություններ է պահպանել նախկին խոսնակ, իսկ այժմ արտգործնախարար Արարատ Միրոզյանի հետ:«Նոր ընկերներ ձեռք բերելով, մենք չենք կորցնում մեր հին ընկերներին և շատ բարձր ենք գնահատում բարեկամական հարաբերությունները, ինչը նպաստում է գործարար շփումների զարգացմանը»,-ասաց նա:Իր հերթին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 30 տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել: Նա հիշեցրեց, որ դաշնակցային գործընկերությունը և 30-ամյակը լավ առիթ են վերլուծելու տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ դրամատիկ: Փաշինյանի խոսքով՝ պետք է հասկանալ, թե որտեղ է հաջողվել հասնել ցանկալի արդյունքների, իսկ որտեղ՝ ոչ և այդ ֆոնի վրա համատեղ նախագծեր պլանավորել: Այս համատեքստում ՀՀ վարչապետը շեշտեց միջկառավարական կապերի առանցքային դերը։Նա նշեց, որ արդեն այս տարին հոբելյանական է ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, ՀԱՊԿ-ի 30-ամյակը, Բարեկամության մասին համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Այս համատեքստում Փաշինյանը հաջողված է համարում նաև ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը:«Նույնիսկ ամենաարդյունավետ ձևաչափերում միշտ պետք է մտածել, թե ինչպես աշխատանքն ավելի արդյունավետ անել, քանի որ 21-րդ դարում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայել»,-ասաց վարչապետը:Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։Փաշինյանն այցելելու է նաև Նիժնի Նովգորոդ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/14/41113445_90:0:1510:1065_1920x0_80_0_0_194042bd4294df00b2744d3ccfc8447e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վալենտինա մատվիենկո, նիկոլ փաշինյան
հայաստան, ռուսաստան, վալենտինա մատվիենկո, նիկոլ փաշինյան
Հայաստանի և ՌԴ-ի միջև միջխորհրդարանական համագործակցությունը հաջող է զարգանում. Մատվիենկո
13:37 20.04.2022 (Թարմացված է: 17:05 20.04.2022) Մատվիենկոն նշում է, որ խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է երկկողմ պայմանավորվածությունների իրականացմանը:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի– Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը շատ հաջող է զարգանում: Այս մասին հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Նա նշեց, որ Հայաստանի վարչապետի այս այցը նվիրված է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ նախօրեին լուրջ և բովանդակալից բանակցություններ են վարել, ստորագրել են փաստաթղթերի պատկառելի փաթեթ, որը վկայում է հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու երկրներ փոխադարձ ցանկության մասին:
«Մենք միջխորհրդարանական համագործակցությունը համարում ենք միջպետական հարաբերությունների կարևոր մաս: Այս համագործակցությունը հաջողությամբ է զարգանում. դուք հասկանում եք, թե որքան կարևոր է զարգացնել խորհրդարանական փոխգործակցությունը, որը նպաստում է երկկողմ պայմանավորվածությունների իրականացմանը»,-ասաց Մատվիենկոն։
Նա նաև նկատեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովը հաջող է աշխատում: Ավելին, ապրիլի 21-ին ռուս պատգամավորները կժամանեն Երևան՝ մասնակցելու հանձնաժողովի 34-րդ նիստին։ Այս համատեքստում Մատվիենկոն նշեց, որ լավ հարաբերություններ է ունեցել խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ և ջերմ հարաբերություններ է պահպանել նախկին խոսնակ, իսկ այժմ արտգործնախարար Արարատ Միրոզյանի հետ:
«Նոր ընկերներ ձեռք բերելով, մենք չենք կորցնում մեր հին ընկերներին և շատ բարձր ենք գնահատում բարեկամական հարաբերությունները, ինչը նպաստում է գործարար շփումների զարգացմանը»,-ասաց նա:
Իր հերթին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 30 տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել: Նա հիշեցրեց, որ դաշնակցային գործընկերությունը և 30-ամյակը լավ առիթ են վերլուծելու տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ դրամատիկ: Փաշինյանի խոսքով՝ պետք է հասկանալ, թե որտեղ է հաջողվել հասնել ցանկալի արդյունքների, իսկ որտեղ՝ ոչ և այդ ֆոնի վրա համատեղ նախագծեր պլանավորել: Այս համատեքստում ՀՀ վարչապետը շեշտեց միջկառավարական կապերի առանցքային դերը։
Նա նշեց, որ արդեն այս տարին հոբելյանական է ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, ՀԱՊԿ-ի 30-ամյակը, Բարեկամության մասին համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Այս համատեքստում Փաշինյանը հաջողված է համարում նաև ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը:
«Նույնիսկ ամենաարդյունավետ ձևաչափերում միշտ պետք է մտածել, թե ինչպես աշխատանքն ավելի արդյունավետ անել, քանի որ 21-րդ դարում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայել»,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ
հայտարարությամբ։
Փաշինյանն այցելելու է նաև Նիժնի Նովգորոդ: