https://arm.sputniknews.ru/20220420/evrvopaji-eritasardakan-arajnutjunum-erku-haj-kpajqaren-vosku-hamar-41107632.html
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երկու հայեր կպայքարեն ոսկու համար
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երկու հայեր կպայքարեն ոսկու համար
Sputnik Արմենիա
Իսրայելյանը և Հակոբյանը եզրափակիչ փուլում կհանդիպեն Բուլղարիայի և Ուկրաինայի բռնցքամարտիկների հետ։ 20.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-20T18:52+0400
2022-04-20T18:52+0400
2022-04-20T19:25+0400
բռնցքամարտ
հայաստան
եվրոպա
մեդալ
ոսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1b/28448722_0:85:1600:985_1920x0_80_0_0_9edd87fb846d21c91782d1943ef99a95.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Արես Հակոբյանը (67 կգ) և Էրիկ Իսրայելյանը (60 կգ) դուրս են եկել Բուլղարիայի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։Արես Հակոբյանը 5։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել իր մրցակցի` Իսպանիայի ներկայացուցիչ Գանդա Սոուցկո Կուլիբալիի նկատմամբ։Կրկին հաղթանակ․ հայ բռնցքամարտիկները ԵԱ-ում հաղթել են մրցակիցներինԿիսաեզրափակիչ փուլում նույնքան համոզիչ հաղթանակ է տարել նաև Էրիկ Իսրայելյանը։ Նրա մրցակիցը վրացի բռնցքամարտիկ Գոչա Գորդուլավան էր։ Իսրայելյանը նույնպես հաղթել է 5։0 հաշվով։Եզրափակիչ փուլում Իսրայելյանը կհանդիպի բուլղարացի Կիրիլ Բորիսովի հետ: Հակոբյանը ոսկե մեդալի համար կպայքարի ուկրաինացի Օլեքսեյ Բոկլախի հետ։3 հայ բռնցքամարտիկներ հաղթել են Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի ԵԱ-ումԱպրիլի 20-ին երեկոյան ռինգ դուրս կգա Հայաստանի ևս մեկ մասնակից՝ Համլետ Ադամյանը (80 կգ):
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1b/28448722_88:0:1512:1068_1920x0_80_0_0_710999d11a8de4b6131cedc3dd27b910.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնցքամարտ, հայաստան, եվրոպա, մեդալ, ոսկի
բռնցքամարտ, հայաստան, եվրոպա, մեդալ, ոսկի
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երկու հայեր կպայքարեն ոսկու համար
18:52 20.04.2022 (Թարմացված է: 19:25 20.04.2022) Իսրայելյանը և Հակոբյանը եզրափակիչ փուլում կհանդիպեն Բուլղարիայի և Ուկրաինայի բռնցքամարտիկների հետ։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Արես Հակոբյանը (67 կգ) և Էրիկ Իսրայելյանը (60 կգ) դուրս են եկել Բուլղարիայի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Արես Հակոբյանը 5։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել իր մրցակցի` Իսպանիայի ներկայացուցիչ Գանդա Սոուցկո Կուլիբալիի նկատմամբ։
Կիսաեզրափակիչ փուլում նույնքան համոզիչ հաղթանակ է տարել նաև Էրիկ Իսրայելյանը։ Նրա մրցակիցը վրացի բռնցքամարտիկ Գոչա Գորդուլավան էր։ Իսրայելյանը նույնպես հաղթել է 5։0 հաշվով։
Եզրափակիչ փուլում Իսրայելյանը կհանդիպի բուլղարացի Կիրիլ Բորիսովի հետ: Հակոբյանը ոսկե մեդալի համար կպայքարի ուկրաինացի Օլեքսեյ Բոկլախի հետ։
Ապրիլի 20-ին երեկոյան ռինգ դուրս կգա Հայաստանի ևս մեկ մասնակից՝ Համլետ Ադամյանը (80 կգ):