https://arm.sputniknews.ru/20220420/erusaghemum-hajoc-ceghaspanutjan-107-rd-tarelicin-nvirvats-boghoq-ert-e-anckacvel-41116728.html
Երուսաղեմում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոք-երթ է անցկացվել
Երուսաղեմում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոք-երթ է անցկացվել
Sputnik Արմենիա
107-րդ տարելիցին նվիրված ծրագիրը շարունակվելու է նաև ապրիլի 24-ին և 25-ին։ 20.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-20T22:34+0400
2022-04-20T22:34+0400
2022-04-20T22:34+0400
երուսաղեմ
հայոց ցեղասպանություն
երթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/14/41115893_0:151:1600:1051_1920x0_80_0_0_99422c0892cf87d827f65c0e3ac20cda.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երուսաղեմում ապրիլի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոք-երթ:Տեղեկությունը հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն Հովնան վարդապետ Բաղդասարյանը և «Ֆեյսբուքի» գրառմանը կից լուսանկարներ հրապարակել երթից:Մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են «Մենք քայլում ենք հանուն արդարության» գրությամբ պաստառ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի դրոշները։Ակցիայի մասնակիցները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց մայր տաճարից քայլել են դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Այնտեղ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ է կատարվել:Այնուհետև երթի մասնակիցները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան, որտեղ մոմավառություն է արվել:Ապրիլի 24-ին նախատեսվում է բողոքի ցույց կազմակերպել Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց, այնուհետև հիշատակի երեկո կկազմակերպվի Ժառանգավորաց վարժարանի տարածքում:Ապրիլի 25-ին էլ Սուրբ Հակոբյանց մայր տաճարում պատարագ է մատուցվելու, որից հետո թափորով երթ կիրականացվի դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան։
երուսաղեմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/14/41115893_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d1a1fcf5ae0e1c41280cbeaf50558fb7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երուսաղեմ, հայոց ցեղասպանություն, երթ
երուսաղեմ, հայոց ցեղասպանություն, երթ
Երուսաղեմում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոք-երթ է անցկացվել
107-րդ տարելիցին նվիրված ծրագիրը շարունակվելու է նաև ապրիլի 24-ին և 25-ին։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երուսաղեմում ապրիլի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոք-երթ:
Տեղեկությունը հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն Հովնան վարդապետ Բաղդասարյանը և
«Ֆեյսբուքի» գրառմանը կից լուսանկարներ հրապարակել երթից:
Մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են «Մենք քայլում ենք հանուն արդարության» գրությամբ պաստառ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի դրոշները։
Ակցիայի մասնակիցները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց մայր տաճարից քայլել են դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Այնտեղ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ է կատարվել:
Այնուհետև երթի մասնակիցները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան, որտեղ մոմավառություն է արվել:
Ապրիլի 24-ին նախատեսվում է բողոքի ցույց կազմակերպել Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց, այնուհետև հիշատակի երեկո կկազմակերպվի Ժառանգավորաց վարժարանի տարածքում:
Ապրիլի 25-ին էլ Սուրբ Հակոբյանց մայր տաճարում պատարագ է մատուցվելու, որից հետո թափորով երթ կիրականացվի դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան։