https://arm.sputniknews.ru/20220420/eatm-erkrneri-arevtrum-azgajin-arzhujtvov-hashvarkneri-masnabazhiny-karvogh-e-atshel-malkina-41093198.html
ԵԱՏՄ երկրների առևտրում ազգային արժույթով հաշվարկների մասնաբաժինը կարող է աճել. Մալկինա
ԵԱՏՄ երկրների առևտրում ազգային արժույթով հաշվարկների մասնաբաժինը կարող է աճել. Մալկինա
Sputnik Արմենիա
Իյա Մալկինան նշել է, որ ԵԱՏՄ երկրների ներքին փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթով վճարումներն աստիճանաբար ավելանում են։ 20.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-20T14:29+0400
2022-04-20T14:29+0400
2022-04-20T14:30+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
իյա մալկինա
հայաստան
ռուբլի
դրամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35536588_0:37:1600:937_1920x0_80_0_0_92fe190fe142aa8d31190314eddec164.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կանխատեսում է, որ մինչև 2022 թվականի վերջ ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրում ազգային արժույթով հաշվարկների մասնաբաժինը կավելանա մինչև 85% և բարձր։ Բելտայի փոխանցմամբ` այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵՏՀ–ի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։Նրա խոսքով` ներքին փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթով վճարումներն աստիճանաբար ավելանում են` 2013 թվականի 63%–ից վերջին տվյալներով հասել են 74%–ի։ Միևնույն ժամանակ դոլարի մասնաբաժինը նվազել է 2013 թվականի 30%–ից մինչև 19%` 2021 թվականի համաձայն։ Հաշվարկների մեծ մասն իրականացվում է ռուբլով։«Գործնական մի շարք քայլեր արդեն իսկ իրականացվել են։ Օրինակ` Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլով, ռուբլով նավթի ու գազի դիմաց վճարման անցնելու մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն», – նշել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչը։Մալկինայի խոսքով` էներգետիկ ռեսուրսները փոխադարձ առևտրում զգալի մաս են կազմում։ Եթե հաշվարկներում ազգային արժույթի անցումը հաջողությամբ պսակվի, հանձնաժողովի գնահատականների համաձայն, դրանց մասնաբաժնի աճ կարելի է ակնկալել մինչև 85% կամ ավելի բարձր։ԵԱՏՄ-ում պետք է պարզեցնել ազգային արժույթների հետ գործառնությունները. ԵՏՀ նախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35536588_129:0:1549:1065_1920x0_80_0_0_97bdbaa885e8a9bc15f76161457f35b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), իյա մալկինա, հայաստան, ռուբլի, դրամ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), իյա մալկինա, հայաստան, ռուբլի, դրամ
ԵԱՏՄ երկրների առևտրում ազգային արժույթով հաշվարկների մասնաբաժինը կարող է աճել. Մալկինա
14:29 20.04.2022 (Թարմացված է: 14:30 20.04.2022) Իյա Մալկինան նշել է, որ ԵԱՏՄ երկրների ներքին փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթով վճարումներն աստիճանաբար ավելանում են։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կանխատեսում է, որ մինչև 2022 թվականի վերջ ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրում ազգային արժույթով հաշվարկների մասնաբաժինը կավելանա մինչև 85% և բարձր։ Բելտայի փոխանցմամբ` այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵՏՀ–ի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
«Փոխադարձ առևտրում հաշվարկներ իրականացնելիս ազգային արժույթի կիրառման ընդլայնումը միության պետությունների տնտեսությունների կայունությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներից մեկն է», – ընդգծել է Իյա Մալկինան։
Նրա խոսքով` ներքին փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթով վճարումներն աստիճանաբար ավելանում են` 2013 թվականի 63%–ից վերջին տվյալներով հասել են 74%–ի։ Միևնույն ժամանակ դոլարի մասնաբաժինը նվազել է 2013 թվականի 30%–ից մինչև 19%` 2021 թվականի համաձայն։ Հաշվարկների մեծ մասն իրականացվում է ռուբլով։
«Գործնական մի շարք քայլեր արդեն իսկ իրականացվել են։ Օրինակ` Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլով, ռուբլով նավթի ու գազի դիմաց վճարման անցնելու մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն», – նշել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչը։
Մալկինայի խոսքով` էներգետիկ ռեսուրսները փոխադարձ առևտրում զգալի մաս են կազմում։ Եթե հաշվարկներում ազգային արժույթի անցումը հաջողությամբ պսակվի, հանձնաժողովի գնահատականների համաձայն, դրանց մասնաբաժնի աճ կարելի է ակնկալել մինչև 85% կամ ավելի բարձր։