00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բաքվի կեսն այստեղ է աշխատում»․ ի՞նչ փուլում է Լաչինի միջանցքի նոր երթուղին

© Sputnik / Максим БлиновԲերձոր
Բերձոր - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
Բաժանորդագրվել
Հայաստանի պետական գերատեսչությունները խուսափում են նոր ճանապարհի գործարկման ժամկետների վերաբերյալ հարցերին կոնկրետ պատասխանելուց, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ակտիվ շինարարությունը:
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ կետը սահմանում է, որ «կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղակայումը: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:
Դեռ 2021-ի հուլիսին սոցցանցերի ադրբեջանական հատվածում հայտնվել էին քարտեզներ, որտեղ երևում է նոր երթուղին՝ Լաչինի միջանցքով ճանապարհները։
Ճանապարհը պետք է սկսվեր Հայաստանի Կոռնիձոր գյուղից (ներկայիս միջանցքից դեպի հարավ) և չընդգրկեր Բերձորը (Լաչինը) և Աղավնոն։
© Photo : social mediaՀայաստանից Արցախ տանող նոր ճանապարհի հավանական երթուղին
Возможный маршрут новой дороги из Армении в Нагорный Карабах - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
Հայաստանից Արցախ տանող նոր ճանապարհի հավանական երթուղին
Այն ժամանակ Արցախի կառավարությունում Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ չեն տիրապետում նոր ճանապարհի կառուցման մասին տվյալներին։
2022-ի հունվարի վերջին սոցիալական ցանցերում հայտնվեց մեկ այլ լուսանկար, այս անգամ՝ կամրջի կառուցումը Հակարի գետի վրա:
© Photo : social mediaՀակարի գետի վրա կառուցվող կամրջի շինարարությունը
Строительства моста через реку Хакари  - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
Հակարի գետի վրա կառուցվող կամրջի շինարարությունը
Լուսանկարն ուղեկցվում էր այն պնդումով, որ կամուրջը պետք է միացնի Կոռնիձոր (Հայաստան) գյուղից դեպի Հին Շեն (Արցախի Շուշիի շրջան) գյուղ տանող ճանապարհները:
Փետրվարին Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը հայտարարել էր, որ Բերձոր քաղաքը շրջանցող ավտոմոբիլային ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս:

«28 կմ երկարությամբ այս ճանապարհը կմիացնի Լաչինի (Քաշաթաղի,- խմբ․) շրջանի 6 գյուղեր։ Արդեն կառուցվել է 17 կմ երկարությամբ հատվածը և կամուրջ Հագարի գետի վրա։ Ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս»,- ասել էր Մամեդովը։

Տեղ համայնքի (որի կազմում է Կոռնիձոր գյուղը) ղեկավար Դավիթ Ղուլունցն այն ժամանակ Sputnik Արմենիային հայտնել էր, որ հայկական կողմից ոչ մի աշխատանք չի տարվում։ Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմից տեսնում են այն աշխատանքը, որն իրականացնում է ադրբեջանական կողմը։
Կոռնիձորի գյուղապետ Լուսինե Քարամյանը ևս Sputnik Արմենիային հայտնեց, որ հայկական կողմից որևէ աշխատանք չի իրականացվում։
«Պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ ճանապարհը հենց այստեղով պետք է անցնի, չկա։ Դա նրանց (Ադրբեջանի - խմբ․) կարծիքով է, նրանց ասածն է»,- ասաց Քարամյանը՝ հաստատելով, որ տեղի բնակիչները շինարարություն տեսել են։
Ադրբեջանը հայտնել է, որ 2022 թվականին պատրաստ կլինի Բերձորը շրջանցող ճանապարհը
Ընդ որում, ժամանակին հայկական կողմը գրունտային ճանապարհ է կառուցել, որն օգտագործվել է ուղիղ Արցախի Քաշաթաղի շրջանի հարավում գտնվող բնակավայրեր դուրս գալու համար։
Sputnik Արմենիան հարցումներ է ուղարկել ՀՀ արտաքին գործերի և տարածքային կառավարման նախարարություններ։ Արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում մեջբերվում է Լաչինի միջանցքի նոր երթուղու վերաբերյալ եռակողմ հայտարարության 6-րդ կետի տեքստը:
«Հարցը քննարկվում է, այս պահին այլ տեղեկատվություն առկա չէ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նույնանման ոչ այնքան բովանդակալից պատասխան են ուղարկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Որոնք են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան 121 հայաբնակ համայնքները
Արդեն 2022 թվականի ապրիլին մամուլը գրել էր այն մասին, որ Սյունիքի Խնձորեսկ գյուղի մոտակայքում Ադրբեջանը մաքսակետ է կառուցում։ Իսկ ճանապարհի՝ Սյունիքից մինչև Հին Շեն գյուղն ընկած հատվածը գրեթե պատրաստ է։
Արցախի Հին Շեն գյուղի գյուղապետ Մանվել Սարգսյանը Sputnik Արմենիային պատմեց, որ ադրբեջանցի բանվորներն արդեն մեկ ամիս է, ինչ գյուղի մոտակայքում ակտիվ շինարարություն են իրականացնում։
Նրանք արդեն շրջանցել են այն և շինարարությունը շարունակում են Մեծ Շեն գյուղի և դեպի Ստեփանակերտ գործող մայրուղու ուղղությամբ։ Մոտ մեկ շաբաթից կհասնեն այնտեղ։ Նա չի բացառում, որ մայրուղուն միացնելու աշխատանքները մինչև մայիս ավարտված կլինեն։

«Բաքվի կեսն այստեղ է աշխատում, ամեն մեկը որ մի շերեփ վերցնի, արագ կվերջացնեն աշխատանքը»,- ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, նրանք գյուղի մոտ են և ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը, բայց շինարարության գործընթացին չեն միջամտում։
Արցախի իշխանությունն ու Հայաստանի ղեկավարությունը հայտարարում են, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում շինարարության որևէ հաստատված ծրագիր չունեն։
«2022 թվականի կապիտալ շինարարության մեր ծրագրում ներկայում նման օբյեկտ չկա»,-Sputnik Արմենիային ասաց քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։
Մինչդեռ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ճանապարհային աշխատանքներ են իրականացվում Հայաստանի սահմանից՝ Տեղ և Կոռնիձոր գյուղերի շրջանից, մինչև Հին Շեն գյուղ և ավելի հեռու։
Կարդացեք մեր թղթակցի գրառումները հեղինակային Telegram ալիքում՝ @Arm_Aeternum7
Լրահոս
0