https://arm.sputniknews.ru/20220420/arajin-ajcy-petduma-pashinjann-u-vvolvodiny-qnnarkel-en-hajrusakan-hamagvortsakcutjuny-41091564.html
Առաջին այցը Պետդումա. Փաշինյանն ու Վոլոդինը քննարկել են հայ–ռուսական համագործակցությունը
Առաջին այցը Պետդումա. Փաշինյանն ու Վոլոդինը քննարկել են հայ–ռուսական համագործակցությունը
Sputnik Արմենիա
ՀՀ կառավարության ղեկավարի հետ բանակցությունների ժամանակ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ խորհրդարանական տիրույթում Ռուսաստանի և Հայաստանի միջև... 20.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-20T13:52+0400
2022-04-20T13:52+0400
2022-04-20T15:05+0400
հայաստան
ռուսաստան
վյաչեսլավ վոլոդին
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/14/41089336_1:0:1254:705_1920x0_80_0_0_46362364501d5899ca7709a4ebe13ab6.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ և քննարկել երկկողմ համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ սա Պետդումա ՀՀ վարչապետի առաջին այցն է։«Ձեր այցը միանշանակ կանդրադառնա մեր խորհրդարանների հարաբերությունների զարգացման վրա», –Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Վոլոդինը։«Ձեր աջակցությամբ միջխորհրդարանական երկխոսությունն ավելի ակտիվ կզարգանա, և մենք ավելի լավ կհասկանանք միմյանց», – հավելել է Վոլոդինը։ՀՀ վարչապետն իր հերթին նշել է, որ նման շփումը երկու երկրների հարաբերություններին նոր խթան է հաղորդում։«Համոզված եմ, որ մեր միջխորհրդարանական կապերը կզարգանան», – ասել է Փաշինյանը։Նա նաև Պետդումայի նախագահին վստահեցրել է, որ աջակցելու է ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ ԱԺ–ի միջև միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին։Վոլոդինն իր կողմից առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ–ի նիստն անցկացնել Հայաստանում` քննարկելու համար ընթացիկ օրակարգի հարցեր։Բացի այդ, Պետդումայի նախագահը Փաշինյանին հրավիրել է հաջորդ այցի ժամանակ ելույթ ունենալ Պետդումայի պատգամավորների առաջ լիագումար նիստի ընթացքում։Հայաստանի և ՌԴ-ի միջև միջխորհրդարանական համագործակցությունը հաջող է զարգանում. ՄատվիենկոՀիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։Փաշինյանն այցելելու է նաև Նիժնի Նովգորոդ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/14/41089336_157:0:1097:705_1920x0_80_0_0_a06b47ca55a1c435d0363c034bbb8a12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վյաչեսլավ վոլոդին, նիկոլ փաշինյան
հայաստան, ռուսաստան, վյաչեսլավ վոլոդին, նիկոլ փաշինյան
Առաջին այցը Պետդումա. Փաշինյանն ու Վոլոդինը քննարկել են հայ–ռուսական համագործակցությունը
13:52 20.04.2022 (Թարմացված է: 15:05 20.04.2022) ՀՀ կառավարության ղեկավարի հետ բանակցությունների ժամանակ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ խորհրդարանական տիրույթում Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը բավական ակտիվ է ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ և քննարկել երկկողմ համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սա Պետդումա ՀՀ վարչապետի առաջին այցն է։
«Ձեր այցը միանշանակ կանդրադառնա մեր խորհրդարանների հարաբերությունների զարգացման վրա», –Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Վոլոդինը։
Պետդումայի նախագահի խոսքով` Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը խորհրդարանական տիրույթում բավական ակտիվ է։ Դրան նպաստում է երկու երկրների միջև առկա վստահությունը։
«Ձեր աջակցությամբ միջխորհրդարանական երկխոսությունն ավելի ակտիվ կզարգանա, և մենք ավելի լավ կհասկանանք միմյանց», – հավելել է Վոլոդինը։
ՀՀ վարչապետն իր հերթին նշել է, որ նման շփումը երկու երկրների հարաբերություններին նոր խթան է հաղորդում։
«Համոզված եմ, որ մեր միջխորհրդարանական կապերը կզարգանան», – ասել է Փաշինյանը։
Նա նաև Պետդումայի նախագահին վստահեցրել է, որ աջակցելու է ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ ԱԺ–ի միջև միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին։
Վոլոդինն իր կողմից առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ–ի նիստն անցկացնել Հայաստանում` քննարկելու համար ընթացիկ օրակարգի հարցեր։
Բացի այդ, Պետդումայի նախագահը Փաշինյանին հրավիրել է հաջորդ այցի ժամանակ ելույթ ունենալ Պետդումայի պատգամավորների առաջ լիագումար նիստի ընթացքում։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ
հայտարարությամբ։
Փաշինյանն այցելելու է նաև Նիժնի Նովգորոդ: