https://arm.sputniknews.ru/20220420/35-amja-maria-sharapvovan-hghi-e-41083974.html
Հայտնի թենիսիստուհի 35-ամյա Մարիա Շարապովան հղի է
Հայտնի թենիսիստուհի 35-ամյա Մարիա Շարապովան հղի է
Sputnik Արմենիա
Աշխարհի նախկին առաջին ռակետը լուսանկար է հրապարակել։ 20.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-20T11:23+0400
2022-04-20T11:23+0400
2022-04-20T11:38+0400
մարիա շարապովա
հղի
թենիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/14/41082553_0:0:3069:1726_1920x0_80_0_0_e1e773cbaed8e7cbb200818eece9febe.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հանրահայտ թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» հնգակի չեմպիոն Մարիա Շարապովան իր 35-ամյակի առթիվ բարի լուր է հայտնել հետևորդներին` նա շուտով կմայրանա։Շարապովան ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է արդեն կլորացած որովայնը։«Թանկագին սկիզբ․ երկուսի փոխարեն ծննդյան տորթ ուտելը միշտ է եղել իմ մասնագիտությունը»,- գրել է նա։Հետևորդները բարեմաղթանքներ են հղել նրան և շնորհավորել երկար սպասված իրադարձության առթիվ։Հիշեցնենք` 2020 թվականի փետրվարին Շարապովան հայտարարեց, որ հեռանում է թենիսից, իսկ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ նա նշանվել է բրիտանացի գործարար Ալեքսանդր Գիլքսի հետ։Շարապովան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2001 թվականին: 5 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում` Ավստրալիայի բաց առաջնություն (2008), Ֆրանսիայի բաց առաջնություն (2012, 2014), Ուիմբլդոն (2004), ԱՄՆ–ի բաց առաջնություն (2006): Շարապովան Լոնդոնի օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր է, 39 անգամ հաղթել է WTA մրցաշարերում:«Այն խաղացողներից է, որոնք չեն հանձնվում». Ալեքսիս Օհանյանի կինը գովել է Շարապովային
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/14/41082553_338:0:3069:2048_1920x0_80_0_0_d5db7d97e04afab3dc680bbdfa6c67fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա շարապովա, հղի, թենիս
մարիա շարապովա, հղի, թենիս
Հայտնի թենիսիստուհի 35-ամյա Մարիա Շարապովան հղի է
11:23 20.04.2022 (Թարմացված է: 11:38 20.04.2022) Աշխարհի նախկին առաջին ռակետը լուսանկար է հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հանրահայտ թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» հնգակի չեմպիոն Մարիա Շարապովան իր 35-ամյակի առթիվ բարի լուր է հայտնել հետևորդներին` նա շուտով կմայրանա։
Շարապովան ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է արդեն կլորացած որովայնը։
«Թանկագին սկիզբ․ երկուսի փոխարեն ծննդյան տորթ ուտելը միշտ է եղել իմ մասնագիտությունը»,- գրել է նա։
Հետևորդները բարեմաղթանքներ են հղել նրան և շնորհավորել երկար սպասված իրադարձության առթիվ։
Հիշեցնենք` 2020 թվականի փետրվարին Շարապովան հայտարարեց, որ հեռանում է թենիսից, իսկ դեկտեմբերին
հայտնի դարձավ, որ նա նշանվել է բրիտանացի գործարար Ալեքսանդր Գիլքսի հետ։
Շարապովան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2001 թվականին: 5 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում` Ավստրալիայի բաց առաջնություն (2008), Ֆրանսիայի բաց առաջնություն (2012, 2014), Ուիմբլդոն (2004), ԱՄՆ–ի բաց առաջնություն (2006): Շարապովան Լոնդոնի օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր է, 39 անգամ հաղթել է WTA մրցաշարերում: