https://arm.sputniknews.ru/20220420/30-tarineri-yntacqum-mer-haraberutjunnery-zargacum-en-aprel-pashinjany-matvienkvojin-41095164.html
30 տարիների ընթացքում մեր հարաբերությունները զարգացում են ապրել. Փաշինյանը՝ Մատվիենկոյին
30 տարիների ընթացքում մեր հարաբերությունները զարգացում են ապրել. Փաշինյանը՝ Մատվիենկոյին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշել է, որ պետք է հասկանալ, թե որտեղ է հաջողվել հասնել ցանկալի արդյունքների, իսկ որտեղ՝ ոչ, և այդ ֆոնի վրա համատեղ նախագծեր պլանավորել: 20.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-20T15:00+0400
2022-04-20T15:00+0400
2022-04-20T20:55+0400
նիկոլ փաշինյան
վալենտինա մատվիենկո
հայաստան
ռուսաստան
մոսկվա
պետդումա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/14/41113721_0:77:1600:977_1920x0_80_0_0_3fa347c76bd00b6912687eb0dbf5b578.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի հետ դաշնակցային գործընկերությունը և դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը լավ առիթ են` վերլուծելու տեղի ունեցած իրադարձությունները: ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա նշել է, որ արդեն այս տարին հոբելյանական է ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, ՀԱՊԿ-ի 30-ամյակը, Բարեկամության մասին համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Այս համատեքստում Փաշինյանը հաջողված է համարում նաև ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը:Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։Փաշինյանն այցելելու է նաև Նիժնի Նովգորոդ:
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/14/41113721_109:110:1339:1033_1920x0_80_0_0_093c9a59e7d6c92e0583f827377d1680.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վալենտինա մատվիենկո, հայաստան, ռուսաստան, մոսկվա, պետդումա
նիկոլ փաշինյան, վալենտինա մատվիենկո, հայաստան, ռուսաստան, մոսկվա, պետդումա
30 տարիների ընթացքում մեր հարաբերությունները զարգացում են ապրել. Փաշինյանը՝ Մատվիենկոյին
15:00 20.04.2022 (Թարմացված է: 20:55 20.04.2022) ՀՀ վարչապետը նշել է, որ պետք է հասկանալ, թե որտեղ է հաջողվել հասնել ցանկալի արդյունքների, իսկ որտեղ՝ ոչ, և այդ ֆոնի վրա համատեղ նախագծեր պլանավորել:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի հետ դաշնակցային գործընկերությունը և դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը լավ առիթ են` վերլուծելու տեղի ունեցած իրադարձությունները: ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«30 տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել: Պետք է հասկանալ, թե որտեղ է հաջողվել հասնել ցանկալի արդյունքների, իսկ որտեղ՝ ոչ, և այդ ֆոնին համատեղ նախագծեր պլանավորել: Այս առումով կարևոր է միջկառավարական կապերի առանցքային դերը»,-ասաց վարչապետը:
Նա նշել է, որ արդեն այս տարին հոբելյանական է ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, ՀԱՊԿ-ի 30-ամյակը, Բարեկամության մասին համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Այս համատեքստում Փաշինյանը հաջողված է համարում նաև ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը:
«Նույնիսկ ամենաարդյունավետ ձևաչափերում միշտ պետք է մտածել, թե ինչպես աշխատանքն ավելի արդյունավետ անել, քանի որ 21-րդ դարում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայել»,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ
հայտարարությամբ։
Փաշինյանն այցելելու է նաև Նիժնի Նովգորոդ: