https://arm.sputniknews.ru/20220419/sjuniqum-politekhnikakan-hamalsarani-dasakhosneri-hamar-rusereni-dasyntac-e-sksvel-41029001.html
Սյունիքում Պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների համար ռուսերենի դասընթաց է սկսվել
Սյունիքում Պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների համար ռուսերենի դասընթաց է սկսվել
Sputnik Արմենիա
Ռուսական տան Սյունիքի մարզի նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Սյունիքի մասնաճյուղի... 19.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-19T00:03+0400
2022-04-19T00:03+0400
2022-04-19T00:03+0400
ռադիո
ռուսերեն
պոդկաստ
սյունիք
կապան
դասախոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41026974_0:0:1600:901_1920x0_80_0_0_3f96daf3a35ab458c90a1aa3ade82f72.jpg
Ռուսերենի հերթական դասընթաց Սյունիքում, այս անգամ՝ պոլիտեխնիկի դասախոսների համար
Sputnik Արմենիա
Ռուսերենի հերթական դասընթաց Սյունիքում, այս անգամ՝ պոլիտեխնիկի դասախոսների համար
Երևանում ռուսական տունը Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Սյունիքի մարզի մասնաճյուղում սկսել է ռուսաց լեզվի անվճար դասընթացներ համալսարանի դասախոսների համար։ Դասընթացի նպատակն է համալսարանի ուսանողների համար ավելի պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելը։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում հայտնեց Ռուսական տան Սյունիքի մարզի նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը։ Նա նշեց, որ 2021թ․ դեկտեմբերին «Ռոսսոտրուդնեչեստվոյի» և Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի հետ փոխհամագործակցության հուշագիր է ստորագրվել, և դասընթացներն անցկացվելու են հենց այդ համագործակցության շրջանակներում։ ԿԳՄՍՆ-ն առաջարկել է ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թիվըԱղախանյանի խոսքով, Պոլիտեխնիկական համալսարանը նաև պլանավորում է համագործակցություն ռուսական որոշ բուհերի հետ, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում «Գեո Պրո Մայնինգ» ընկերությունը ռուսախոս կադրեր է բերել, և այստեղ էլ դասախոսներին ռուսերեն է պետք փոխհամագործակցության համար, որպեսզի կարողանան ազատ շփվել։ Նախագծերի համակարգողը նշեց, որ դասընթացին կարող են դիմել բոլոր ցանկացողները՝ անկախ մասնագիտությունից։ Դիմորդների թիվն արդեն 12-ն է։ Դասընթացի մեկնարկին ստուգվելու են դասախոսների ռուսերենի գիտելիքները, նրանք պարտադիր թեստավորվելու են, իսկ այնուհետ յուրաքանչյուր դասախոսի նկատմամբ անհատական մոտեցում կլինի։ Ռուսերենի դասընթացները Սյունիքում տևելու են 3 ամիս, շաբաթական 2 օր, յուրաքանչյուրը՝ 2 ակադեմիական ժամով։ Դասընթացն անցկացնելու առաջարկը եղել է հենց համալսարանի ղեկավարությունից։ Հիշեցնենք, որ Սյունիքում Ռուսական տան նախաձեռնությամբ նաև Կապան քաղաքի ոստիկանների համար էին անցկացվել ռուսաց լեզվի անվճար դասընթացներ: Նրանց համար դասընթացն անցկացվում էր ռուս սահմանապահների հետ ավելի հեշտ շփվելու նպատակով։ Նախատեսվում էր, որ նմանատիպ դասընթաց առաջիկայում պետք է անցկացվի նաև Գորիսում, Մեղրիում, Սիսիանում, Քաջարանում։
սյունիք
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41026974_248:0:1553:979_1920x0_80_0_0_bc79fd49c4af6413b8c2418e63e3c13b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսերեն, պոդկաստ, սյունիք, կապան, դասախոս, аудио
ռուսերեն, պոդկաստ, սյունիք, կապան, դասախոս, аудио
Սյունիքում Պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների համար ռուսերենի դասընթաց է սկսվել
Ռուսական տան Սյունիքի մարզի նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Սյունիքի մասնաճյուղի դասախոսների համար կազմակերպվող ռուսերենի անվճար դասընթացների մասին։
Երևանում ռուսական տունը Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Սյունիքի մարզի մասնաճյուղում սկսել է ռուսաց լեզվի անվճար դասընթացներ համալսարանի դասախոսների համար։ Դասընթացի նպատակն է համալսարանի ուսանողների համար ավելի պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելը։ Այս մասին
Sputnik Արմենիայի եթերում հայտնեց Ռուսական տան Սյունիքի մարզի նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը։
Նա նշեց, որ 2021թ․ դեկտեմբերին «Ռոսսոտրուդնեչեստվոյի» և Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի հետ փոխհամագործակցության հուշագիր է ստորագրվել, և դասընթացներն անցկացվելու են հենց այդ համագործակցության շրջանակներում։
Աղախանյանի խոսքով, Պոլիտեխնիկական համալսարանը նաև պլանավորում է համագործակցություն ռուսական որոշ բուհերի հետ, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում «Գեո Պրո Մայնինգ» ընկերությունը ռուսախոս կադրեր է բերել, և այստեղ էլ դասախոսներին ռուսերեն է պետք փոխհամագործակցության համար, որպեսզի կարողանան ազատ շփվել։
Նախագծերի համակարգողը նշեց, որ դասընթացին կարող են դիմել բոլոր ցանկացողները՝ անկախ մասնագիտությունից։ Դիմորդների թիվն արդեն 12-ն է։ Դասընթացի մեկնարկին ստուգվելու են դասախոսների ռուսերենի գիտելիքները, նրանք պարտադիր թեստավորվելու են, իսկ այնուհետ յուրաքանչյուր դասախոսի նկատմամբ անհատական մոտեցում կլինի։
«Անվտանգության համակարգում ռուսաց լեզվի իմացությունն անհրաժեշտ է, բայց այլ հարց է, երբ գիտելիքներն ամրապնդվում են ուսանողական տարիներից։ Կենտրոնանում ենք դասախոսների հետ ռուսերեն դասընթացի վրա, քանի որ նրանք կրթում են մեր ապագա սերնդին»,- ասաց Աղախանյանը։
Ռուսերենի դասընթացները Սյունիքում տևելու են 3 ամիս, շաբաթական 2 օր, յուրաքանչյուրը՝ 2 ակադեմիական ժամով։ Դասընթացն անցկացնելու առաջարկը եղել է հենց համալսարանի ղեկավարությունից։
Հիշեցնենք, որ Սյունիքում Ռուսական տան նախաձեռնությամբ նաև Կապան քաղաքի ոստիկանների համար էին անցկացվել ռուսաց լեզվի անվճար դասընթացներ: Նրանց համար դասընթացն անցկացվում էր ռուս սահմանապահների հետ ավելի հեշտ շփվելու նպատակով։
Նախատեսվում էր, որ նմանատիպ դասընթաց առաջիկայում պետք է անցկացվի նաև Գորիսում, Մեղրիում, Սիսիանում, Քաջարանում։